
Անցած տարի Ստեփանակերտից Ճարտար սիթի էի ճամբորդում` հասկանալու համար, թե այնտեղ ինչպես են հաղթահարում բլոկադան: Տրանսպորտի, վառելիքի պակասի պատճառով վարորդն որքան հնարավոր է ուղեւորներ էր վերցրել:
Երկու կին շրջափակման հանգուցալուծման սցենարներ էին քննարկում, հարցնում, թե, լավ, որքա՞ն, որքան կարող ենք այսպես ապրել, գնալով միայն պակասում են կենսական ապրանքները, ոչ գազ կա, ոչ լույս…
Զուրն է մնացել, դա էլ թող կտրեն` «լոխ լյավ ա ինելու», – հեգնաքով ասում էր մի տղամարդ:
Այդպես էլ եղավ, հենց ամռանն էլ կտրվեց ջուրը: Դա արդեն վախենալու էր: Իրոք վախենալու (ի դեպ, այդ օրերին արդեն կասկածելով էինք ջուր խմում, խոսակցություններ կար ջրի թունավորման մասին, իբր կով են գցել ջրամբար եւ այլն…): Միանգամից պլաստիկ շշերով կանայք, երեխաներ եւ տղամարդիկ հայտնվեցին փողոցում: Ինչ որ խանութի նկուղում ջուր կար: Ես էլ միացա հերթին:

Հետո Կարմիր Խաչն ու Ստեփանակերտի քաղաքապետարանը ջրով պլաստիկ տարաներ տեղադրեցին բակերում: Պլաստիկ, սպիտակ մեծ տարաներում ջուրը կանգնում էր շաբաթներով, խմեք եւ «զովացեք»:
Առավոտյան շիշը ձեռքիս գնացել էի ջրի, պարզվեց, որ դիմացի ավտոտնակի վարպետը հարթաշուրթով հանել էր ծորակի պտուտակը, որ երեխաները ջրով չխաղան, վարդավարի ժամանակը չէր…
Ես գարաժից վերցրի հարթաշուրթ, ապա վարպետի պես փակեցի ծորակը եւ 1.5լ ջրով գնացի տուն:
Այսպես շատ համեստ անցավ անցած տարի 2023 թվականի մեր «Վարդավարը» Ստեփանակերտում:
Մարութ Վանյան