
«Կանանց կենտրոն․ Շուշի» հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 9-ին անցկացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանով ապահովելու պետական աջակցության ծրագրի փոփոխության նախագծի քննարկում։
Կազմակերպության նախագահ Գայանե Համբարձումյանի խոսքով, սա այս թեմայով առաջին քննարկումը չէ. «Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանաշինության պետական աջակցության ծրագրի փոփոխությունները։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աշխատանքի տեղավորման հարցը։ Լսվել ու ձայնագրվել են առաջարկներ, որոնք կներկայացվեն կառավարություն»։
Համբարձումյանն ընդգծեց, որ «Կանանց կենտրոն․ Շուշի»-ն այս նախաձեռնությունն իրականացնում է Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Կանանց ռեսուրսային կենտրոնի Հայաստանի (WRCA) աջակցությամբ՝ «Աջակցություն կայուն քաղաքացիական հասարակության կազմակերպմանը» ծրագրի շրջանակներում»։
Ալվարդ Գրիգորյան
