Սպանվել է Հայաստանի քաղաքացի. «Ռուսական համայնքի» նեոնացիստները ներխուժել են Լենինգրադի մարզի բնակարաններից մեկը

Телеканал Дождь 

«Ռուսական համայնք» շարժման նեոնացիստները ներխուժել են Լենինգրադի մարզի մի բնակարան։ Դրանից հետո հրդեհ է բռնկվել, մահացել է ՀՀ քաղաքացի, մի աղջիկ էլ վիրավորվել։

Մայիսի 4-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց Վսևոլոժսկի Լենինգրադսկայա փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի մասին։ Ավելի ուշ բնակարանում հայտնաբերվել է 37-ամյա Հայաստանի քաղաքացու դի, իսկ պատուհանների տակ՝ 24-ամյա աղջկա, որը ծանր վիճակում էր, գրում է «Ֆոնտանկա» հրատարակությունը։

Հրատարակության տվյալներով՝ այդ օրը բնակարան են ներխուժել «Ռուսական համայնք» շարժման նեոնացիստները։ Բնակարանի տիրոջը այս մասին ասել է նրա որդին։

Նրա խոսքով՝ անհայտ անձինք, որոնք ներկայացել են որպես ոստիկաններ, փորձել են մտնել բնակարան։ Նրանք կոտրել են դուռը, «զոհի վրա գազ են լցրել և հարվածել էլեկտրաշոկային ատրճանակով», – գրում է «Ֆոնտանկան»։ Անհայտ անձինք փորձել են կոտրել այն սենյակի դուռը, որտեղ թաքնվել էին բնակչի ծանոթները, որից հետո հրդեհ է բռնկվել։

Բնակարանի տերը պատմում է, որ երբ ինքը ժամանել է դեպքի վայր, հարթակի վրա տեսել է «մեծ թվով տղամարդկանց՝ սև հագուստով, որոնց վրա պատկերված էին «Ռուսական համայնքի» խորհրդանիշներ, և դիմակներով»։

Ուլտրաաջ շարժման ակտիվիստները Moika78 հրատարակությանը պատմել են, որ հարևան բնակարանների բնակիչները լսել են ճիչեր, և բնակարանի տերը, իբր, ինքը կապ է հաստատել Ռուսական համայնքի հետ, որպեսզի նեոնացիստները ուղեկցեն իրեն։ Նրանք պնդում են, որ կնոջը պաշտպանելու համար օգտագործել են պղպեղի սփրեյ, և որ հրդեհը բռնկվել է մահացած հայ քաղաքացու կողմից։

Հրատարակությունը գրում է, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով։

Ղարաբաղի էջը փակել, բայց էջանշան թողնել

Ապրիլի 25-ին «Ստեփանակերտ» մեդիա ակումբը քննարկում էր կազմակերպել «Ղարաբաղյան կարգավորումը, Արցախի և արցախցիների ապագան» թեմայով։ Հոդվածում տեղ են գտել նաև քննարկման ժամանակ հնչած տեսակետները և առաջարկությունները:

 

Պարտվողը ողբում է, հաղթողը՝ կործանվում

Լատ․ առած

 Կրոնից ընդօրինակված ամենաքստմնելի գաղափարը անմեղի զոհաբերությունն է։ Եթե քաղաքական միտքը սովետահայ կասկածելի որակի գրողներից է, տարակուսելու բան չկա, երբ Ղարաբաղը «կոչվում» է զավակ, իսկ Հայաստանը՝ «մայր»։ Տարօրինակ դասակարգումների շարքը պսակում է Ղարաբաղը հանուն Հայաստանի փրկության զոհելու միտքը։ Նույն ժանրից է հակառակ պնդումը, որ Հայաստանը չափազանց շատ է զոհել Ղարաբաղի համար։ Արդյո՞ք մեր հասարակությունը բավարար հարմար միջավայր է «զոհ» հասկացությունն այդքան շահագործելու համար։

Կարծես թե ամեն ինչ պարզ է. Արցախը կորցրել ենք, որովհետև պարտվել ենք պատերազմում։ Պարտվել ենք տնտեսապես ավելի ուժեղ պետության, որը լավ զինված բանակ ունի։ Հիմա էլ քաղում ենք այդ պարտության պտուղները՝ հազարավոր սպանվածներ, բռնի տեղահանվածներ, գերիներ, ավար մնացած գյուղեր, քաղաքներ, ենթակառուցվածքներ, զինամթերք, մշակութային հուշարձաններ, վեճի փաստացի լուծում Ադրբեջանի օգտին։ Հայաստանը պաշտոնապես ընդունում է իր պարտությունը, ճանաչում է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, համարում է Արցախի Հանրապետությունը լուծարված, սակայն ինքը շարունակում է մնալ վտանգված։ Պարզվում է, որ եթե պատրաստ ենք մոռանալ (առնվազն պաշտոնական մակարդակում), օտարվել Ղարաբաղի հարցից, անգամ ապաշխարել դրա համար, միևնույն է՝ հարցը չի փակվում։

Ադրբեջանի քաղաքականությունը կարելի է հասկանալ (ուժի դիրքից իր պայմաններն է թելադրում), մինչդեռ Հայաստանի ներսում տեղի ունեցող հետտրավմատիկ սրացումը երբեմն ծայրահեղությունների է հասնում։ «Ղարաբաղ-պարտություն» սիլլոգիզմը հանգեցրել է մեր հանրային նպատակների և կեցության հիմնավոր վերաիմաստավորման փորձերի, որտեղ դեռևս չի հաջողվում հուսալի խարիսխ գցել։

Լավագույն ուղեղները վաղուց ի վեր խորհուրդ են տալիս պատասխանները փնտրել մեր ներսում։  Քաղաքական խոսույթում փոխադարձ թիրախավորումներից այն կողմ որևէ արժեքավոր բան չկա։ Սակայն հոգևոր-ինտելեկտուալ մակարդակում Ղարաբաղի հարցը ներհայեցման առատ նյութ է ապահովում՝ ի ցույց դնելով հերթական զարմանալի տրանսֆորմացիան։

  • Վերադարձի իրավունք-վերադարձ իրավունքին

 

Ղարաբաղի հարցի վերաբերյալ հանրային ընկալումները (ներքին) և գոյություն ունեցած բանակցային գործընթացը (արտաքինը) տարբեր ճանապարհներով են գնացել։ Ներքինը խմորվել է բուն կոնֆլիկտից առաջ և դեռ կշարունակվի շատ երկար․ այն անկախության շրջանի մեր ինքնության գլխավոր բաղադրիչներից է, ազգային առասպելաբանության ազդեցիկ և արդիական պատումներից։ Արտաքինը, հակառակը, ավելի շատ ֆոնային է եղել, անհրաժեշտ, բայց ոչ վճռական։ Երկուսի տարամիտվածությունը բնական է, քանի որ բխում է տարբեր հիմքերից։ Այդ իրականություններն ընդհանուր հայտարարի բերելու փորձերը ժամանակի ընթացքում ավելի շատ լարվածություն են առաջացրել։ Ներկայումս շատ դարձերես մարգարեներ են ի հայտ եկել, որոնք անխնա գանակոծում են մեր զանգվածային կուրությունը, բանական խոսքի նկատմամբ խլությունը և վերահաս աղետի պաթոլոգիական անտեսումը։ Երբեմն էլ ուղղակի չարախնդում՝ «ինչ ցանես, այն էլ կհնձես», մոռանալով, որ ժամանակին նույնն էին ասում, ինչ բոլորը։ Դժվար է գտնել պատմական նախադեպ, երբ հաղթանակած հասարակությունները կարողացել են խույս տալ անպարտելիության խայծից, առավել ևս զոհի քրոնիկ բարդույթ ունեցող հայերս։

Տարածքների հարցն էր անկյունաքարայինը (7 շրջան), որ բանակցային գործընթացում միանշանակ մեկնաբանություն ուներ որպես վերադարձվելիք Ադրբեջանին, իսկ ներսում հայրենիքի որակավորում ուներ։ Ընդ որում, վերաբնակեցված Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները հայրենիքի առաջնակարգ համարում ստացան․ այնտեղ հասցրել է սերունդ մեծանալ։ Ժամանակին ո՞վ է գիտակցել, թե ինչ հիմնարար արժեքների հետ են խաղում։ Հնարավոր է, մեզ համակած բարոյական փլուզումը ոչ այնքան պարտությունից է, որքան այդ տարածքների հանձնումից։ Տարածքների հարցը վաղուց ավելին էր, քան տրիբունային պոպուլիզմը։ Քարվաճառը նույնքան Ղարաբաղ էր, որքան Մարտակերտը, Դադիվանքը Գանձասարից պակաս սիմվոլ չէր։ Ամենի կորուստից հետո հեշտ է ասել՝ «ժամանակին մեկը պետք է տայինք, որ մյուսը պահենք»։

Ամբողջի և մասնավորի ոլորտում եղած անորոշությունն այն խոցելիություններից է, որ 1994-ից ի վեր զրկում է մեզ շոշափելի արդյունք ակնկալող նպատակ ձևավորելու հնարավորությունից։ Ադրբեջանը կարողացել է այս հարցում մեծապես հաջողել՝ դնելով պարզ, հասկանալի, հստակ ձևակերպվող խնդիր՝ վերադարձնել Ղարաբաղը։

Այժմ, երբ չկա տարածքների և կարգավիճակի, Արցախի Հանրապետության ճանաչման խնդիր, Ղարաբաղի հարցը վերադարձել է իր «ծննդյան մաքրությանը»՝ արդարությանը և իրավունքին։  Մարդու կամ ժողովրդի սեփական տուն վերադարձի իրավունքը բոլորի համար հասկանալի և ընդունելի է, առավել քան ազգերի ինքնորոշման իրավունքը։ Վերջապես, ստացել ենք մեր ձգտած անպարտելի ճշմարտությունը, որը տրամագծորեն տարբերվում է 2020-ից առաջ տիրապետող համոզմունքին, որ առկա իրողությունն անշրջելի է։  Ստատիկ (կարծրատիպային) վիճակից տեղափոխվել ենք անկշռելիություն։ 

  • Հայաստանի իրական հնարավորությունները և ղարաբաղցիների «պաշարված» հանրությունը

 

Որպես ազգային առասպելաբանություն Ղարաբաղի հարցը իրավունքի և արդարության մասին է, հասկացություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն, երբ նոր պետություն ես հիմնում։ Դրանք անչափելի մեծություններ են: Հիմա դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ Հայաստանն առանց Ղարաբաղյան շարժման, բայց ակհայտ փաստ է, որ շարժումն այդ վաղուց ավարտվել է։ Շարժման խումարը մեր հասարակությունը դեռևս 90-ականներին է ապրել, և Փաշինյանի պայքարը անցյալի ստվերների դեմ զավեշտալի է։ Շարժման ճշմարտությունները առաջին ղարաբաղյան պատերազմում ձևախեղվել են, և արդյունքում առաջացել է նոր պատում՝ ուժի իրավունքը։ Ուժի պաթոսը եղել է մեր սերնդի սննունդն ու պատիժը։ Այժմ չի ներվում ղարաբաղցիներին այն, ինչը ղարաբաղցիներն իրենք իրենց չեն ներում՝ ուժեղի հոգեբանության կոլապսը։

 Ներկայումս, երբ Հայաստանում բարձր ամբիոններից գրոհում են երբեմնի անբեկանելի ճշմարտությունները, արցախյան հանրությունը գտնվում է սահմանային վիճակում, որպես մարմնավորում փոշիացած հույսերի և հեղինակազրկված հայկական ազգայնականության ակամա ատավիզմ։ Խոսքերը, որոնցում զգուշավորության և տակտի հետևող չկա, բլոկադայի նոր շղթայով են կապում Հայաստանի իրական կարողություններից այն կողմ հայտնված հայրենակիցներին։ Արցախցիները ներփակված են պաշտպանողական կեցվածքի մեջ և զրկված են անգամ սեփական տապալումը վերապրելու հնարավորությունից։ Մինչդեռ շատերը տարակուսում են, թե ինչու այս մարդիկ չեն ուզում Հայաստանի քաղաքացի դառնալ․․․

Դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե ուժային առավելություն ունենալու ժամանակ տարածքային զիջումներով կարգավորման եզր գտնվեր։ Պատմությունը մի անգամ է կատարվում։ Միայն պետք է արձանագրել, որ տեղի ունեցածը ընթացել է ամենատրամաբանական և բանալ սցենարով։ Եկեք ազգովի ձեռք ձեռքի տանք և վերապրենք մեր բաց թողնված հնարավորություններն ու սխալները, վերստին կարդանք հայոց ռեֆլեքսիայի «ավետարանը»՝ 24-ամյա բոլշևիկի ձեռամբ գրված «Երկիր Նաիրին»․․․ Խաղաղությո՜ւն ամենեցուն։

Արամ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

 

Լուսանկարում՝ Քարին տակը

Ինտերնետի արտակարգ անջատում Մոսկվայում. Հիտլերը չի էլ երազել նման հաղթանակի մասին

Մայիսի 5-ին Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք շրջաններում տեղի են ունեցել բջջային ինտերնետի և կապի լայնածավալ խափանումներ։ Պաշտոնապես դա Հաղթանակի շքերթի փորձի պատճառով էր։ Իրականում սա նման է իշխանությունների կողմից բավականին իրական համարվող ռիսկերը չեզոքացնելու փորձի։ Նախևառաջ՝ Ուկրաինայի հնարավոր գործողություններից։

Ավելի վաղ Զելենսկին հստակ ազդանշան էր հղել Պուտինի շքերթի հյուրերին. Ուկրաինան մերժում է արարողակարգային հրադադարը, եթե գնում եք Մոսկվա, գնացեք ձեր սեփական ռիսկով։

Բջջային օպերատորների աշխատանքում խափանումներ են գրանցվել ամբողջ Մոսկվայում և Մոսկվայի մարզում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում, Վլադիմիրում, Կալուգայում և այլ շրջաններում։ MTS, Megafon, Yota, Beeline, SberMobile, T-Mobile ընկերությունների բաժանորդները, ինչպես նաև Telegram և WhatsApp օգտատերերը խնդիրներ են ունեցել ինտերնետին մուտք գործելու հետ կապված, գրում է Agency-ն։

80 տարի առաջ Հիտլերը իր ամենավատ մղձավանջում անգամ չէր կարող պատկերացնել, որ 2025-ի մայիսի 9-ին, Մոսկվայում Հիտլերի նկատմամբ հաղթանակի շքերթ անցկացնելու համար, Մոսկվան ստիպված կլինի պաշտպանվել Ուկրաինայից եկող անօդաչու թռչող սարքերից, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա, և որ Հիտլերի նկատմամբ հաղթանակի օրվան Մոսկվային կսպառնա Ուկրաինայի հրեա նախագահը։ Բռռռ

Լեւոն Ղոզյանն ու Il Cello խումբը հաղթել են ֆրանսիական «Ձայնը» նախագծում

«Ձայնը» նախագծի ֆրանսիական տարբերակը մոտեցել է եզրագծին, իսկ հաղթող են ճանաչվել Լեւոն Ղոզյանն ու Il Cello խումբը։ Այս մասին գրված է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան X-ի էջում։

«Հայկական ծագումով մարսելցի Լեւոնը փայլեց իր բազմակողմանի տաղանդի շնորհիվ։ Նա իր մուտքը TheVoice-ի բեմում կատարեց France Gall-ի «Évidemment» երգի կատարմամբ՝ իր դուդուկի՝ հայկական ավանդական գործիքի նվագակցությամբ, որը մնայուն տպավորություն թողեց հանդիսատեսի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ալեն Սիմոնյանի երեք սարսափելի գաղտնիքները

Այսօր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը երեք սարսափելի գաղտնիքն է հայտնել։

Առաջին գաղտնիքն այն է, որ Քաղաքացիական պայմանագիրը, անկախ ամեն ինչից, հաջորդ ընտրություններում մեծամասնություն կստանա։

«Վստահ եմ, որ եթե նույնիսկ ընտրությունները այս ուրբաթ լինեն, ՔՊ -ն հաղթելու է այդ ընտրություններում, վստահ եմ 50+1 տոկոսով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նունիսկ ավելի շատ տոկոսով», – խորհրդարանական ճեպազրույցներին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք մարդկանց հետ շփվում ենք, Հայաստանի վարչապետը մեծ աջակցություն ունի», – նշեց նա:

Նման նախանձելի վստահությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե գիտեք, թե ընտրությունների ինչ արդյունքներ է Ռուսաստանի դեսպանն կազմել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար և ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները ցանկացած “ընտրության” դեպքում։ Ի դեպ, ռուսական «Վեդոմոստին» արդեն գրել է, որ Փաշինյանն կհաղթի հաջորդ ընտրություններում, և այժմ Մոսկվայի միակ խնդիրը՝ Հայաստանում Ռուսաստանի կերպարը տեղեկատվական առումով մաքրելն է արցախյան դավաճանության կեղտից։

Երկրորդ սարսափելի գաղտնիքը՝ Փաշինյանը կարող է հիվանդանա և չգնա Մոսկվա, թեկուզ ակնհայտ է, որ նա ուզում է գնալ։

Հարցին՝ թե արդյոք վերջնական որոշում չկա՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե ճիշտ չէ, որ ինքն ասի, քանի որ վարչապետը կարող է որոշի չգնալ վերջին րոպեին կամ գնալ:

«Հնարավոր է քովիդով հիվանդանա… շատ երկրի ղեկավարներ հիվանդացան, օրինակ, Հնդկաստանի ղեկավարը», – նշեց ԱԺ նախագահը:

Երրորդ սարսափելի գաղտնիքը՝ Ռոբերտ Քոչարյանի ռուսական ագենտ լինելն է (նկատենք, միայն Քոչարյանը)։ 

«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանում», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նշելով, թե դա իր կարծիքն:

«Ես քաղաքական գործիչ եմ և քաղաքական հայտարարություն անելու ազատություն ունեմ: Նա ռուսական շահերը հետապնդող և միայն էդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է», – նշեց Սիմոնյանը:

Այս վերջին գաղտնիքը նա հավանաբար իմացել է այսօր՝ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ: “Կողմերն անդրադարձել են ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին”, ասված է պաշտոնական տեղեկատվոիւթյան մեջ:

Սակայն ոչ պաշտոնական Կոպիրկինը հավանապար պատմել է, թե ինչպես են հավաքագրել Քոչարյանին, ասել է, որ կարելի է նրան ռուսական շպիոն հայտարարել, քանի որ ԱԱԾ-ն չի բռնի նրան որպես շպիոն։ Ռուսական շպիոնը շպիոն չէ Հայաստանում, ինչպես Ժիգուլին՝ “ինոմարկա” չէ։

Այդ երեք սարսափելի գաղտնիքների համար երկնքից երեք խնձոր կնգնի։

Իսրայելը տասնյակ հազարավոր պահեստազորայինների է զորակոչում Գազա

DW

Իսրայելը հայտարարել է տասնյակ հազարավոր պահեստազորայինների զորակոչի մեկնարկի մասին՝ Գազայի հատվածում պաղեստինյան Համասի խմբավորման դեմ գործողությունները «ուժեղացնելու և ընդլայնելու» համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի՝ մայիսի 4-ին, հայտարարեցին, որ «ավելացնում են ճնշումը» Գազայի հատվածից պատանդներին վերադարձնելու և զինյալներին հաղթելու համար։ Զինվորականները նշել են, որ բանակը գործելու է նոր տարածքներում՝ Համասի բոլոր ենթակառուցվածքները ոչնչացնելու համար՝ թե՛ գետնի տակ, թե՛ վերևում։

Իսրայելը և Համասը չեն կարողացել միջազգային միջնորդությամբ անցկացվող բանակցություններում նոր հրադադարի համաձայնության գալ և ազատ արձակել մնացած 59 իսրայելցի պատանդներին։ Ենթադրվում է, որ այս պահին ողջ են ընդամենը 24 բանտարկյալներ։ Համասի հետ երկամսյա հրադադարի խզումից հետո՝ մարտի 18-ին, Գազայի հատվածում Իսրայելի կողմից մարտական ​​գործողությունները վերսկսվելուց ի վեր ոչ մի պատանդ չի ազատ արձակվել։ Այդ ժամանակվանից ի վեր Գազայի հատվածի մեծ տարածքներ անցել են Իսրայելի վերահսկողության տակ, և հարյուր հազարավոր բնակիչներ կրկին լքել են այն։

Ի՞նչ է լինելու մայիսի 9-ից հետո. Հայաստանի հարավի և Իրանի հյուսիսի բռնակցման ծրագրերը ուժի մե՞ջ են

Այսօր արդեն մայիսի 5-ն է, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հայտարարել Մոսկվա կատարելիք իր այցի մասին՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու համար։ Չնայած նա ընդունեց Պուտինի Մոսկվա այցելելու հրավերը մարտի 14-ին նրա հետ ունեցած զրույցի ժամանակ, բայց այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել։ Եվ առաջին հերթին, փոխվել է այն, որ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթը Պուտինի Հաղթանակի մոլագարության սովորական թատրոնից վերածվել է մի տեսակ բիֆուրկացիայի կետի, որից հետո սպասվում է համաշխարհային իրադարձությունների ընթացքի կտրուկ փոփոխություն։

Յուրաքանչյուր երկիր այս կետին պատրաստվում է իր ձևով։ Հնդկաստանը հրաժարվել է մասնակցել շքերթին՝ Պակիստանի հետ լարվածության սրումից հետո, որի հետևում հնարավոր է՝ Ռուսաստանն է։ Հնդկա-պակիստանյան «միջուկային» հակամարտությունը սառեցված է՝ մայիսի 9-ից հետո հնարավոր իրադարձությունների սպասումով։

Ուկրաինան, որի հետ Պուտինը ցանկանում էր գտնել առնվազն մեկ «ընդհանուր կետ» և հայտարարել եռօրյա զինադադար “ֆաշիզմի դեմ հաղթանակի առթիվ”, կտրականապես հրաժարվեց և նույնիսկ հայտարարեց, որ չի տրամադրի որևէ անվտանգության երաշխիք այն առաջնորդների համար, ովքեր մայիսի 9-ին կլինեին Կարմիր հրապարակում: Միևնույն ժամանակ, Թրամփը Միացյալ Նահանգները հայտարարեց Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթող և մայիսի 8-ը հայտարարեց Հաղթանակի օր:

Պուտինը Վոլգոգրադի օդանավակայանին վերադարձրեց Ստալինգրադ անվանումը՝ հիշեցնելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը Յալթայում բաժանել են Չերչիլը, Ռուզվելտը և Ստալինը։ Եվ նոր «Յալթա-2025»-ին մասնակցելու համար Պուտինը պետք է իրեն նույնականացնի Ստալինի հետ։

Կմասնակցի՞ արդյոք Պուտինը «նոր Յալթային», և ի՞նչ սկզբունքներով կկառուցվի նոր աշխարհակարգը։ Ինչպե՞ս կզարգանա իրավիճակը Մեծ Մերձավոր Արևելքում։

Ալիևը մեկը մյուսի հետևից հակառուսական դեմարշներ է անում, որ “թռնի”, և Պուտինը ստիպված էր պատրիարք Կիրիլին ուղարկել Բաքու, որպեսզի Ալիևին Մոսկվա բերման ենթարկի։

Միաժամանակ, Նեթանյահուն հրաժարվեց Բաքու 5-օրյա այցից, որտեղ պետք է տեղի ունենային Հայաստանի և Իրանի բաժանման ծրագրի վերջնական ճշգրտումները։ Իսկ Թրամփը աշխատանքից ազատեց իր ազգային անվտանգության խորհրդականին՝ Իրանի վրա ԱՄՆ հնարավոր հարվածը առանց նրա իմացության Նեթանյահուի հետ համաձայնեցնելու համար։ Մերձավոր Արևելքում «գերիշխանության» համար Իսրայելի և Թուրքիայի միջև մղվող պայքարում, կարծես, Իրանն է հաղթում։

Վերջերս վերլուծաբանները պնդում էին, որ Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում կստորագրեն ինչ-որ համաձայնագիր, որի համաձայն ռուսները վերահսկողություն կստանան այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նկատմամբ։ Սա, ենթադրաբար, կլինի տարածաշրջանի նոր բաժանման սկիզբը, քանի որ ենթադրվում է, որ Իրանը կօգտագործի ռազմական ուժ դա կանխելու համար, իսկ Իսրայելը, Միացյալ Նահանգների “համաձայնությամբ”, «կօգնի» Ադրբեջանին անեքսիայի ենթարկել Իրանի հյուսիսը և Հայաստանի հարավը։

Այս պլանները փոխվե՞լ են։ Մինչև մայիսի 9-ը դեռ 3 օր կա։

Թրամփը և Սաուդյան Արաբիան կտրուկ իջեցնում են նավթի գները

Երկուշաբթի օրը ասիական շուկաներում նավթի գները նվազել են ավելի քան 2 դոլարով մեկ բարելի համար, քանի որ OPEC+-ը ձգտում է ավելի արագացնել նավթի արդյունահանման աճը։

Որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիան, որը, ինչպես կարծում են վերլուծաբանները, իջեցնում է գները «Թրամփի խնդրանքով», ինչը պետք է դառնա Թրամփի ձեռքում ամենակարևոր «մտրակը» Ռուսաստանի դեմ։

Կրկնվում է դասական տարբերակը, որ ԱՄՆ-ին հաջողվեց ոչնչացնել ԽՍՀՄ-ն՝ իջեցնելով նավթի գները։ Եվ սա կազդի ոչ միայն Ռուսաստանի վրա։

Ինչպես արդեն գրում են Բաքվի լրատվամիջոցները, նավթի գների նվազումը կհանգեցնի բյուջեի սեկվեստրի, և, հետևաբար, ծախսերի կրճատման։

Եվս մեկ ուղղափառ շքանշան Արցախում քրիստոնյաների մարդասպանների համար

russia-artsakh.ru

Պատրիարք Կիրիլ. Շքանշանների բաշխում և Ալիևին մայիսի 9-ի շքերթին հրավիրում

«Նորին Սրբություն Կիրիլը, հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանման գործում նրա ներդրման համար, Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի հիմնադրամի և Ադրբեջանի մշակույթի բարեկամների հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևային հանձնել է Հավասարազատ իշխանուհի Օլգայի 1-ին աստիճանի շքանշանը: Պետության ղեկավարի կինը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը բարձր պարգևի համար»:

(https://www.patriarchia.ru/db/text/6208955.html)

Ավելի վաղ՝ 2017 թվականին, Մեհրիբան Ալիևան պարգևատրվել է Սուրբ Օլգայի II աստիճանի շքանշանով։

Այսպիսով, Ռուսաստանը և Ռուս ուղղափառ եկեղեցին բազմաթիվ անգամ պարգևատրեցին Ալիևին և նրա սիլիկոնե խանումին իր կըզով հանդերձ։ Կովկասի և նրա բնիկ ժողովուրդների թշնամին ստացել նաև մուսուլմանական պարգևներ։ Մասնավորապես՝

Իլհամ Ալիև

Փառքի և պատվի շքանշան, 1-ին աստիճանի (2010, Ռուս Ուղղափառ եկեղեցի)

Մոսկվայի Սուրբ Օրհնյալ իշխան Դանիելի 1-ին աստիճանի շքանշան (ՌՈՒԵ)

Սուրբ Սերգիուս Ռադոնեժեցու 1-ին աստիճանի շքանշան (ՌՈՒԵ)

«Շեյխ ուլ-Իսլամ» շքանշան (2005 թվականի դեկտեմբերի 20, Կովկասի մուսուլմանների հոգևոր վարչություն)

«Ումմայի համար արժանիքի շքանշան» (2009, Հյուսիսային Կովկասի մուսուլմանների համակարգող կենտրոն)

Ոսկե մեդալ՝ ի պատիվ Սուրբ Առաքյալ Բարթողոմեոսի (2010, Բաքու և Կասպից ծովի թեմ):

Մեհրիբան Ալիևա

Սուրբ իշխանուհի Օլգայի 2-րդ աստիճանի շքանշան (Ռուս Ուղղափառ եկեղեցի, 2017)

Լեյլա Ալիևա

Սուրբ Օլգայի 3-րդ աստիճանի շքանշան (2013 թվականի հոկտեմբերի 1)՝ Աստրախան քաղաքում Սուրբ Վլադիմիրի հուշարձանի տեղադրման գործում ցուցաբերած օգնության և Ռուսիայի մկրտության 1025-ամյակի կապակցությամբ։

(Տես «Ռուսական պատվերներ քրիստոնեության կործանիչի և Ալիևի գործընկերոջ համար», https://dzen.ru/a/Z_5w9sBf-X8UVuyX)

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղում եկեղեցիները, քրիստոնեական հուշարձանները և գերեզմանատները քանդողները պարգևատրվում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու շքանշաններով։ Ստացողներն են նաև Բաքվի քրիստոնեական գերեզմանատների ոչնչացնողները (օրինակ՝ Մոնտինոյի ռուս-հայկական գերեզմանատունը)։

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլը գնահատեց նաև Բաքվի նացիստական ​​պահվածքը:

«Եթե խոսենք ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին, ապա ինձ թվում է, որ ամեն ինչ շատ լավ է զարգանում հիմա, և եթե Աստված կամենա, այդպես էլ կշարունակվի։ Մոսկվայից հեռանալով՝ ես հնարավորություն ունեցա հանդիպելու Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ։ Նա նաև շատ ջերմորեն խոսեց Ձեր մասին, լավ և ճիշտ խոսքեր ասաց և խնդրեց ինձ փոխանցել Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին մասնակցելու հրավերը, որպեսզի Դուք կարողանաք այցելել Մոսկվա և նշել այս կարևոր ամսաթիվը»։

Հայտնի է, որ Ալիևների կլանը նաև ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմի զինվորական հրամանատարների, հերոսների և շարքային զինվորների հուշարձաններն ու հուշահամալիրները։ Օրինակ, Գյանջայում ամերիկյան Լենդ-Լիզի առաքումներ կատարելիս զոհված ռուս և խորհրդային օդաչուներին։ Կասպից կղզիներում գտնվող ռուս կազակներին։ Եվ այսպես շարունակ։

Ահա՛, պապիկ, և մայիսի 9-ը՝ 1945 թվականի նացիստների նկատմամբ Հաղթանակի օրը։

Ալեքսանդր Անդրեասյան

Ֆիլմի դիտում․ հրավիրում է Ջիվան Ավետիսյանը

Ջիվան Ավետիսյանը գրում է․ 
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Bscosmo Family Yerevan-ի նախաձեռնությամբ տեղի կունենա իմ երրորդ՝ «Դրախտի Դարպասը» ֆիլմի ցուցադրությունը։
Սիրով հրավիրում եմ ձեզ միասին դիտելու ֆիլմը և կիսվելու տպավորություններով։
Ֆիլմի դիտում | «Դրախտի դարպասը»
07․05, 19:00 – 21:00
BSCOSMO BUSINESS HUB | Մհեր Մկրտչյան 8
«Դրախտի դարպասը» (2019)՝ Ջիվան Ավետիսյանի խաղարկային լիամետրաժ ֆիլմն է, որի դեպքերը տեղի են ունենում 1992 թվականի Թալիշի անկման օրվա շուրջ։ Ֆիլմը ներկայացնում է ինչպես տեղացի բնակիչների, այնպես էլ արտաքին աշխարհի համար ճշմարտությունը ներկայացնելու եկած լրագրողների ճակատագրերը՝ համադրելով պատերազմական կենցաղը, մարդկային սերն ու կորստի ցավը։
Սա պատմություն է ապրողների և պատմությունն արձանագրողների մասին՝ պատերազմական իրողության սրտում։

Նիկիտա Շանգինի «Ո՞վ և ո՞ւմ հողի վրա է ստեղծել Լեռնային Ղարաբաղի ճարտարապետական ​​գլուխգործոցները» գրքի շնորհանդեսը

Մայիսի 5-ին, ժամը 14:00-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» կոնֆերանս դահլիճում (հասցե՝ Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 19) DIALOG կազմակերպությունը կանցկացնի Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նիկիտա Շանգինի «Ո՞վ և ո՞ւմ հողի վրա է ստեղծել Լեռնային Ղարաբաղի ճարտարապետական ​​գլուխգործոցները» գրքի շնորհանդեսը՝ հեղինակի, Հայաստանի գիտական ​​և կրթական հաստատությունների ներկայացուցիչների, արցախյան մտավորականության և երիտասարդության մասնակցությամբ։

Նիկիտա Շանգինը Ռուսաստանի Դաշնության պատվավոր ճարտարապետ է, պրոֆեսոր, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի անդամ, Ռուսաստանի ճարտարապետների միության «Ոսկե հատույթ» մրցանակի և Ռուսաստանի ազգային ճարտարապետական ​​«Բյուրեղապակյա Դեդալոս» մրցանակի դափնեկիր, «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» հեռուստախաղի «Բյուրեղապակյա բու» մրցանակի դափնեկիր, Մեծ թատրոնի վերակառուցման գլխավոր ճարտարապետ։

Այս աշխատության մեջ հեղինակը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի պատմական հայկական ճարտարապետական ​​հուշարձանները, ինչպես նաև ադրբեջանական փորձերը՝ խեղաթյուրելու պատմական փաստերը և յուրացնելու հարուստ հայկական մշակութային ժառանգությունը։

Մուտքն անվճար է։

https://t.me/dialogorg

Վերջապես, Բերդ. Ավելի լավ և անվտանգ կյանքի փոխարեն՝ տագնապ

Վերջապես հնարավորություն ունեցա այցելելու Բերդ։ Գեղեցիկ, մաքուր քաղաք՝ իր յուրահատուկ աուրայով (շատ քաղաքներ չէ, որ ունեն նման բան): Մարդիկ անսահման արձագանքող, և նրանց զրույցները լի կյանքի իմաստությամբ։

Բայց այն, ինչ ես չկարողացա գտնել՝ Նարինե Աբգարյանի գրքերում այդքան վառ ներկայացված առօրյա հումորը։ Գուցե դրա համար պետք է երկար ժամանակ ապրել այս քաղաքում. մարդիկ հո լիովին չեն բացվի իրենց հանդիպած յուրաքանչյուրի առջև։

Բայց ես մի տեսակ տագնապ զգացի։ Այն կար գրեթե բոլոր նրանց աչքերում, ում հետ ես խոսել եմ, բոլորի ինտոնացիայում։ Ցավալիորեն ծանոթ զգացողություն՝ լուռ տագնապ որդիների, ամուսինների, եղբայրների համար, ովքեր գտնվում են հայ-ադրբեջանական սահմանի մարտական ​​​​դիրքերում:

Սահմանամերձ Բերդ քաղաքի բնակիչների հետ զրուցելիս ակամա ինձ զգացի Արցախի Մարտունիում։ 2020 թվականից հետո բոլոր մարտական ​​դիրքերը տեղակայված էին գրեթե բնակեցված տարածքների մոտ, և կանանց աչքերում նույն տագնապը պայմանավորված էր նրանով, որ չնայած ռուսական զորքերի առկայությանը, պարբերաբար տեղի էին ունենում սադրանքներ՝ կրակոցներով, և չէին բացառվում նաև ադրբեջանցիների կողմից դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ դիվերսիաներ։

Հիմա նույն իրավիճակն է նաև Հայաստանում։ Թեկուզ ոմանք ասում էին, որ Արցախի հանձնմամբ կյանքը կդառնա ավելի լավ և ավելի անվտանգ։

Խոսեցի եկեղեցու մոտ մի կնոջ հետ։ «Իմ որդիները ծառայում են։ Մի օր, երբ սահմանին շատ լարված էր, որդիս դիրքից զանգահարեց ինձ և գոռաց, որ ամուսինս ու ես լքենք քաղաքը։ Մենք հրաժարվեցինք, բայց հավաքեցինք իրերը՝ եթե հանկարծ ընդհանուր տարհանումլինի։ Գրեթե բոլոր զինվորների ծնողներն էլ մեզ պես արեցին։ Չնայած դիրքերում կատարվող ամեն ինչ լսվում էր քաղաքում՝ կրակոցներ, պայթյուններ։ Հետո ամեն ինչ հանդարտվեց, բայց մենք բոլորս վախենում ենք, որ նորից կկրկնվի ռազմական սրացում, դիվերսիա կամ այլ բան»։

Ալվարդ Գրիգորյան