
Մայիսի 5-ին Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք շրջաններում տեղի են ունեցել բջջային ինտերնետի և կապի լայնածավալ խափանումներ։ Պաշտոնապես դա Հաղթանակի շքերթի փորձի պատճառով էր։ Իրականում սա նման է իշխանությունների կողմից բավականին իրական համարվող ռիսկերը չեզոքացնելու փորձի։ Նախևառաջ՝ Ուկրաինայի հնարավոր գործողություններից։
Ավելի վաղ Զելենսկին հստակ ազդանշան էր հղել Պուտինի շքերթի հյուրերին. Ուկրաինան մերժում է արարողակարգային հրադադարը, եթե գնում եք Մոսկվա, գնացեք ձեր սեփական ռիսկով։
Բջջային օպերատորների աշխատանքում խափանումներ են գրանցվել ամբողջ Մոսկվայում և Մոսկվայի մարզում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում, Վլադիմիրում, Կալուգայում և այլ շրջաններում։ MTS, Megafon, Yota, Beeline, SberMobile, T-Mobile ընկերությունների բաժանորդները, ինչպես նաև Telegram և WhatsApp օգտատերերը խնդիրներ են ունեցել ինտերնետին մուտք գործելու հետ կապված, գրում է Agency-ն։
80 տարի առաջ Հիտլերը իր ամենավատ մղձավանջում անգամ չէր կարող պատկերացնել, որ 2025-ի մայիսի 9-ին, Մոսկվայում Հիտլերի նկատմամբ հաղթանակի շքերթ անցկացնելու համար, Մոսկվան ստիպված կլինի պաշտպանվել Ուկրաինայից եկող անօդաչու թռչող սարքերից, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա, և որ Հիտլերի նկատմամբ հաղթանակի օրվան Մոսկվային կսպառնա Ուկրաինայի հրեա նախագահը։ Բռռռ