Ինչ է Թրամփը ուզում անել Կալիֆոռնիայի հետ. միգրանտները պարզապես պատրվակ են

Ինչպես հաղորդում է DW-ն, Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը պաշտոնապես պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից չեղարկել Ազգային գվարդիան Լոս Անջելեսում «անօրինականորեն տեղակայելու» որոշումը։

«Մենք խնդիր չունեինք մինչև Թրամփի միջամտությունը։ Սա պետական ​​ինքնիշխանության լուրջ խախտում է՝ լարվածությունը սրելով և ռեսուրսները սպառելով այնտեղից, որտեղ դրանք իսկապես անհրաժեշտ են», – գրել է Նյուսոմը։

Իր ելույթում Նյուսոմը նշել է, որ հենց ինքը՝ որպես նահանգապետ, պետք է որոշի՝ դիմել դաշնային օգնության, թե ոչ, եթե իրավիճակը չի ենթադրում օտարերկրյա ներխուժում կամ պետական ​​իշխանությանը սպառնացող ապստամբություններ։ Վաշինգտոնի վերահսկողության տակ գտնվող Ազգային գվարդիայի զորքերի Լոս Անջելեսում տեղակայումը սպառնում է «լուրջ սրել իրավիճակը». այս որոշումը պետք է չեղյալ հայտարարվի, իսկ նահանգային ստորաբաժանումները պետք է վերադառնան տեղական վերահսկողության տակ, ասել է քաղաքական գործիչը։

Իրավիճակի սրումը, ըստ երևույթին, Թրամփի գլխավոր նպատակն է, ով ցանկանում է արտակարգ դրություն հայտարարել նահանգում և դաշնային կառավարում մտցնել։

39 միլիոն բնակչություն ունեցող Կալիֆոռնիան, որը գաղութացումից հետո Իսպանական կայսրության մաս էր կազմում, Միացյալ Նահանգների կազմ է մտել միայն 1850 թվականին։ Կալիֆոռնիան Միացյալ Նահանգների ամենախիտ բնակեցված նահանգն է (ընդհանուր բնակչության 12%-ը)։ Նահանգի տարածաշրջանային համախառն արդյունքը կազմում է 3,987 տրիլիոն դոլար՝ 1-ին տեղը Միացյալ Նահանգներում (2024թ.)։ Կալիֆոռնիան արտադրում է ԱՄՆ համախառն ազգային եկամտի 13%-ը։ 2024 թվականի դրությամբ Կալիֆոռնիայի տնտեսությունը զբաղեցնում է աշխարհում 4-5-րդ տեղերը։ Եթե այն համարենք անկախ նահանգ, այն ՀՆԱ-ի առումով այն կզբաղեցնի աշխարհում հինգերորդ տեղը, Մեծ Բրիտանիայիվ առաջ։ Կալիֆոռնիան նաև մնում է ամենախիտ բնակեցված նահանգը միլիարդատերերի թվով. Forbes-ի 2006 թվականի 400 ամենահարուստ ամերիկացիների ցանկից 79 մարդ ապրում է Կալիֆոռնիայում։ 2010 թվականի դրությամբ Կալիֆոռնիայում ապրում էր 663,000 միլիոնատեր։ Նահանգը դեմոկրատական ​​է կուսակցական ազդեցության և ներկայացվածության առումով, և այս միտումն ավելի ու ավելի ցայտուն է դառնում։ Կալիֆոռնիացիների 63%-ը նախընտրում էր Ջո Բայդենին տեսնել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Ներկայացուցիչների պալատի 2018 թվականի միջանկյալ ընտրություններից հետո դեմոկրատները շահեցին Կալիֆոռնիայի 53 կոնգրեսական տեղերից 46-ը, մինչդեռ հանրապետականները՝ յոթը։

Մեկ այլ գրառման մեջ Կալիֆոռնիայի նահանգապետը դատապարտել է ԱՄՆ նախագահի մեկնաբանությունները նահանգում տեղի ունեցող բողոքի ցույցերի վերաբերյալ: «Բռնության հրահրում և  զանգվածային քաոսի ստեղծում, քաղաքների ռազմականացում, հակառակորդների ձերբակալում՝ սրանք բռնապետի գործողություններ են, այլ ոչ թե նախագահի», – գրել է նա։

ԱՄՆ այլ նահանգների դեմոկրատ նահանգապետերը նույնպես աջակցություն են հայտնել Նյուսոմին: «Նախագահ Թրամփի՝ Կալիֆոռնիա Ազգային գվարդիան տեղակայելու որոշումը իշխանության տագնապալի չարաշահում է», – ասվում է 22 նահանգապետերի համատեղ հայտարարության մեջ, որը Նյուսոմը ներկայացրել է X-ին: Փաստաթղթում նաև դատապարտվել են Պնախարար Հեգսեթի սպառնալիքները՝ նահանգ ծովային հետևակ ուղարկելու վերաբերյալ։

Թրամփը հրամայել է Կալիֆոռնիա ուղարկել Ազգային գվարդիայի 2000 զինվոր այն բանից հետո, երբ այնտեղ բողոքի ցույցեր են սկսվել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից նահանգում իրականացված ռեյդերի դեմ: Անցած շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսի տարածքում ձերբակալվել է 118 մարդ՝ ներգաղթի օրենքները խախտելու կասկածանքով:

Արցունքաբեր գազի կիրառմամբ ձերբակալությունները և անվտանգության ուժերի դաժան գործողությունները խուզարկությունների ժամանակ հանգեցրին փողոցային բողոքի ցույցերի, որոնք տևեցին առնվազն երկու օր։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը իր Truth Social սոցիալական ցանցում գրառման մեջ Կալիֆոռնիայում տեղի ունեցած անկարգությունները անվանել էր «անօրինական ներգաղթյալների և հանցագործների կողմից զավթում և օկուպացիա»։

Մեկ այլ գրառման մեջ Սպիտակ տան ղեկավարը վիրավորել էր Նյուսոմին՝ անվանելով նրան անգործունակ և հրապարակման մեջ քաղաքական գործչի ազգանունը փոխելով «Newscum» մականունով, որը պարունակում է «scum» բառը՝ «աղբ»։

Տեղի ունեցածի ֆոնին Կալիֆոռնիայից դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը ենթադրել էր, որ Թրամփը կարող է օգտվել նահանգում տեղի ունեցող անկարգություններից՝ արտակարգ դրություն հայտարարելու համար։ Սա նախագահին իրավունք կտա որոշումներ կայացնել՝ շրջանցելով նահանգային իշխանություններին։

Իր իշխանության հաստատումը Կալիֆոռնիայում, որտեղ գտնվում են Միացյալ Նահանգների խորհրդանիշները, այդ թվում՝ Հոլիվուդը, Սիլիկոնյան հովիտը և այլն, կարող է թույլ տալ Թրամփին Միացյալ Նահանգները դաշնային հանրապետությունից վերածել ունիտար պետության, որտեղ նախագահը ունի գրեթե միապետական ​​իշխանություն։

Այն փաստը, որ Կալիֆոռնիայում իրադարձությունները սկսվել են Թրամփի և Իլոն Մասկի միջև վեճին զուգահեռ, հանգեցնում է այն ենթադրության, որ Թրամփի՝ ժողովրդավարական նահանգները թուլացնելու և «գերագույն» իշխանություն հաստատելու գաղափարը Մասկին դուր չի եկել։

Պորտուգալիան դարձավ Ազգերի լիգայի հաղթող

Գերմնիայում տեղի ունեցավ Ազգերի լիգայի խաղարկության Պորտուգալիա-Իսպանիա եզրափակիչ հանդիպումը։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 2։1 էր՝ հօգուտ իսպանացիների։

21-րդ և 45-րդ րոպեներին աչքի ընկան Սուբեմենդին և Օյարսաբալը, պորտուգալացիների կազմում 26-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մենդեշը։ Երկրորդ խաղակեսի 61-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի դարպասը գրավեց Կրիշտիանու Ռոնալդուն։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլեր չարձանագրվեցին։ Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս դարպասի գրավում չարձանագրվեց։ Հերթը 11 մետրանոց հարվածաշարինն էր։

Պորտուգալիայի ընտրանին անվրեպ իրացրեց բոլոր հարվածները, Իսպանիան մեկ անգամ վրիպեց, որն էլ վճռորոշ եղավ։ Պորտուգալիայի ընտրանին դարձավ Ազգերի լիգայի հաղթող։

Իմպիչմենտ, թե՞ հերթական ընտրություններ. Մատվիենկոյի այցից հետո ինտրիգը սկսվում

Անմիջապես այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն իմպիչմենտի համար առաջադրեց իր վարչապետի թեկնածուին, խաղը Հայաստանում մտավ ակտիվ փուլ։

Սերժ Սարգսյանի Հանրապետական ​​կուսակցությունը առաջադրեց վարչապետի իր թեկնածուին՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Շատերը անմիջապես թեկնածությունը թույլ համարեցին, հատկապես որ Համբարձումյանը մի քանի տարի առաջ ներգրավված էր ցուցարարներին ծեծի ենթարկելու գործում։ Թեկուզ 2023-ին արցախցիների տեղահանությունից հետո նրա աշխատանքը Մասիսում փախստականներին ընդունելու հարցում արժանացավ անկեղծ հարգանքի։

Ալեն Սիմոնյանը անմիջապես հայտարարեց, որ ընտրությունները տեղի կունենան ուղիղ մեկ տարի անց՝ հունիսի 7-ին, այսինքն՝ ոչ մի իմպիչմենտ չկա և չի կարող լինել։ Հայտնի չէ, թե արդյոք նա այս հարցը քննարկել է Վալենտինա Մատվիենկոյի հետ, բայց նրա շտապողականությունը խոսում էր ոչ այնքան վստահության, որքան թեթև խուճապի մասին։

Մինչդեռ, «Հայաստան» խմբակցությունը դեռևս չի պատասխանել՝ արդյոք կաջակցի՞ ՀՀԿ-ի թեկնածությունը, թե՞ կառաջադրի սեփական թեկնածու։

Չորս անկախ պատգամավորներից երկուսը՝ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը, որոնք նախկինում հայտարարել էին իմպիչմենտի դեպքում իրենց թեկնածուի մասին, և դա Էդմոն Մարուքյանն է, ՀՀԿ հայտարարությունից հետո ասացին, որ չեն աջակցի Դավիթ Համբարձումյանին։

Իմպիչմենտ հայտարարելու համար անհրաժեշտ է գրեթե 60 ձայն, որը Սերժ Սարգսյանն չունի, նույնիսկ եթե նրա թեկնածուին աջակցի Ռոբերտ Քոչարյան խմբակցությունը։

Ամբողջ հույսը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» որոշ պատգամավորներն են, որոնցից շատերը չեն աջակցել Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցական վերնախավի դեմ շարունակվող արշավին։

Այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով դեռևս հեղինակություն է Փաշինյանի կուսակցության շատ անդամների համար, այցելել է կաթողիկոս Գարեգին II-ին: Տեր-Պետրոսյանը լիովին աջակցել է Գարեգին II-ին՝ դատապարտելով «1700-ամյա եկեղեցու վրա հարձակումները»: Արդյո՞ք սա կազդի «Քաղաքացիական պայմանագրի» անդամների վրա, և նրանք կմիանան իմպիչմենտին։

Կառավարությունը վաղուց է պատրաստվում հաջորդ ընտրություններին՝ ծաղրելով իմպիչմենտ հայտարարելու ընդդիմության փորձերը: Սակայն կառավարությունը նաև գիտի, որ շատ բաներ որոշվում են ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում և Անկարայում:

Պատահական չէ, որ երեկ մի պատմություն խաղարկվեց, երբ Փաշինյանը նախ շնորհավորեց Էրդողանին Կուրբան Բայրամի կապակցությամբ, ապա երկու երիտասարդ անհետացան Սյունիքում, ապա Փաշինյանը շնորհավորեց Ալիևին, և երիտասարդները վերադարձան՝ հայտարարելով, որ պարզապես մոլորվել են։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա չնայած Վալենտինա Մատվիենկոյի երեկվա այցի ժամանակ հայտարարվեց Ռուսաստանի և Հայաստանի միջև շոկոլադե հարաբերությունների մասին, Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման արգելքը և շատ այլ գործոններ ցույց են տալիս, որ Մոսկվան ձեռքից բաց չի թողնի մտրակը։ Եվ այս համատեքստում իմպիչմենտը բավականին իրական է թվում, եթե Փաշինյանը ի վիճակի չլինի կատարել ռուս-թուրքական հաջորդ ցանկությունները։

Բախումներ Լոս Անջելեսում՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո

Լոս Անջելեսի կենտրոնում երեկ երեկոյան բախումներ են բռնկվել ոստիկանության ու ցուցարարների միջև, որոնք փողոց են դուրս եկել ապօրինի ներգաղթյալների դեմ իրավապահների լայնածավալ ռեյդերից հետո։

«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում՝ մահակներ ու արցունքաբեր գազ է կիրառել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։
Ավելի վաղ՝ օրվա ընթացքում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցները ստուգումներ էին անցկացրել քաղաքի մի շարք շրջաններում: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, իրավապահնեը ձերբակալել են 40-ից ավելի անձանց, որոնք առաջիկայում պետք է վտարվեն երկրից։

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը դատապարտել է այս խուզարկությունները, պնդելով, թե այդ քաղաքականությունը «սարսափ է սերմանում համայնքներում և խաթարում է անվտանգության հիմնական սկզբունքները»։

Լեւոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է Գարեգին Բ–ին եւ իր լիակատար աջակցությունը հայտնել նրան

Այսօր, հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ տիար Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։

Ռուբին․ Բայդենի թիմը մեծ ճնշում է գործադրել Հայաստանի հետագա զիջումների գնալու համար

«Գոյատևման հարց․ ո՛չ ՀՀ-ի կառավարությունը, ո՛չ էլ արևմտյան դիվանագետները չեն կարող կանխել ադրբեջանական հետագա ագրեսիան»․ Մայքլ Ռուբին

Ադրբեջանի թշնամանքը Հայաստանի նկատմամբ երբեք չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունք. դա պարզապես այն պատրվակն էր, որը Բաքուն առաջարկում էր արևմտյան դիվանագետների սերունդներին: Փոխարենն, Ադրբեջանի մերժման արմատը թաքնված էր ինչպես գաղափարախոսության, այնպես էլ Ադրբեջանի նախագահների անհրաժեշտության մեջ՝ իրենց բնակչությանը շեղելու իրենց ձախողումներից և կոռուպցիայից: Այս մասին գրել է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը Washington Examiner-ում հրապարակված հոդվածում։

Հեղինակը հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանն անակնկալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի վրա, իսկ 2023 թվականին՝ ավերիչ շրջափակումից հետո, ավարտել իր նվաճումը՝ էթնիկ զտում կատարելով 120,000 հայ բնակիչների նկատմամբ։ Նրա խոսքով՝ երբ այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատար օգնական Յուրի Քիմը Սենատին հայտարարեց, թե «մենք չենք հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա», նա ստեց։

Ռուբինի կարծիքով՝ կուլիսներում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը տեսնում էին հնարավորություն։ Լեռնային Ղարաբաղը Բաքվի վերահսկողությանը հանձնելու հետ մեկտեղ՝ Բլինքենը և Սալիվանը կարծում էին, որ այլևս չկա որևէ իրական խոչընդոտ Հարավային Կովկասում խաղաղության համար։ Նախագահ Ջո Բայդենն իրեն համարում էր արտաքին քաղաքականության փորձագետ, և նրա թիմը պաշտոնը ստանձնեց՝ հայտարարելով, թե «դիվանագիտությունը վերադարձել է», և «մեծահասակները վերադարձել են իշխանության», սակայն նրա սկզբնական արտաքին քաղաքականության ժառանգությունը աղետալի էր։

Բայդենի թիմի համար Հարավային Կովկասում խաղաղության նվաճումը կարող էր լինել հաղթանակ՝ ժառանգությունը փրկելու և իրենց պատմությունը փոխելու համար։ Կուլիսներում Բայդենի թիմը մեծ ճնշում է գործադրել Հայաստանի՝ ավելի թույլ պետության վրա՝ հետագա զիջումների գնալու համար։ «Հնարավոր է՝ նրանք կարծում էին, որ գինը կարդարացվեր, եթե խաղաղությունը վերջ դներ հակամարտությանը, կամ գուցե նրանց համար միևնույն էր, քանի դեռ կարող էին հաղթանակի մասին հայտարարել։ Նրանք կամ միամիտ էին, կամ ցինիկ։ Ամեն դեպքում, նրանք սխալ էին հասկացել հակամարտության արմատը», – գրել է փորձագետը։

Նա հավելել է, որ Ալիևն ունի ընտրություն՝ խաղաղություն կամ պատերազմ: Նրա նահանջը Բլինքենի և Սալիվանի կնքած գործարքներից, նոր զիջումների անվերջ պահանջները, Հայաստանի դեմ շարունակական ռազմական ագրեսիան և այժմ ամբողջ Հայաստանին «Արևմտյան Ադրբեջան» անվանելու նրա պնդումներն արտացոլում են մի մարդու, ով ապրում է իր սեփական ժողովրդի սարսափի մեջ։

Պարզ ասած՝ Ալիևը կարող է լրացուցիչ պահանջներ ներկայացնել, իսկ Հայաստանի կառավարությունը կարող է նույնիսկ համաձայնվել որոշ պահանջների հետ, բայց ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ էլ արևմտյան դիվանագետները չեն կարող կանխել ադրբեջանական հետագա ագրեսիան: Ալիևի համար դա իր սեփական գոյատևման հարց է: Եթե նա կարողանա կարճաժամկետ զիջումներ ստանալ դիվանագիտության միջոցով, սրանք հայկական զոհողություններ չեն խաղաղության ճանապարհին, այլ՝ հաղթանակներ, որոնք Ալիևը կարող է գրպանել՝ իր վերջնական նպատակը պարզեցնելու համար:

«Պատերազմը հավանական է: Այս ամենը չի նշանակում, որ խաղաղությունը անհնար է, բայց կարճ ճանապարհներ չկան: Խաղաղության պետք է լինի խաղաղություն երկու ժողովրդավարությունների միջև, ոչ թե մեկ ժողովրդավարության և աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկի միջև: Նախ Ադրբեջանում պետք է լինի մի կառավարություն, որը կներկայացնի իր ժողովրդին, այլ ոչ թե կշահագործի նրան: Այս իրականությունն անտեսելը խաղաղության առաջխաղացում չէ, այլ, լավագույն դեպքում, տասնյակ հազարավոր կյանքեր կխլի և դարավոր մշակութային ժառանգությունը ընդմիշտ կկորսվի, իսկ վատագույն դեպքում՝ խաղաղությունն անհասանելի կմնա: Անվերջ բանակցությունները խրախուսելու փոխարեն՝ Միացյալ Նահանգների և Եվրոպայի համար Կովկասում խաղաղությունն առաջ մղելու լավագույն միջոցը կլինի բարոյական համարժեքությունից հրաժարվելը, Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելը և Կասպից ծովում ժողովրդավարությանն առաջնահերթություն տալը, այլ ոչ թե՝ բռնապետությանը գովաբանելը», – եզրափակել է հեղինակը:

Աղբյուրը՝ ABC Media

Ռուսաստանի փլուզումը տեղի կունենա ոչ թե էթնիկ չափանիշներով, այլ տնտեսական

Ռուս տնտեսագետ, պրոֆեսոր Իգոր Լիպսիցը վստահ է, որ Ռուսաստանի փլուզումը տեղի կունենա տնտեսական չափանիշներով, այլ ոչ թե էթնիկ։

«Դուք Ռուսաստանին նայում եք հին ձևով։ Բայց 3 տարվա պատերազմի ընթացքում ի հայտ եկավ բոլորովին այլ Ռուսաստան… Ռուսաստանը դարեր շարունակ ապրել է Եվրոպայի հետ առևտուր անելով։ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը հիմնական տարանցիկ կետեր էին։ Երեք տարվա ընթացքում այս տարանցիկ գոտին վերածվեց փակուղու…

Այժմ արևելյան շրջանները Ռուսաստանի Դաշնության արևմտյան մասի կարիքը չունեն։ Նրանք ապրանքներ են մատակարարում արևելք՝ Չինաստան և Հնդկաստան…

Եթե վերցնեք Ռուսաստանի Դաշնության քարտեզը և ուշադիր նայեք, կտեսնեք, որ Աստրախանից արևելք գտնվող երկրի բոլոր շրջանները ելք ունեն դեպի արտաքին աշխարհ՝ առանց Ռուսաստանի Արևմուտքի… Նրանք այլևս դրա կարիքը չունեն։ Եթե արևելյան շրջանները ցանկանան առանձնանալ, ապա տնտեսապես դրանից ոչ մի կերպ չեն տուժի», – ասաց Լիպսիցը։

 Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչներին առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

Ադրբեջանցիների կողմից Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչներին առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչներին հայտնաբերելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։

Երեկ կեսօրին ԱԱԾ-ն հաղորդել էր, որ սահմանային Տեղ բնակավայրից երկու անչափահասներ Արավուս գյուղի հատվածում գիշերը ժամը 1:20 մոլորվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական կողմում: Քննչական կոմիտեից ավելի ուշ հայտնել էին, որ հաղորդման հիման վրա Արավուսից պատանիների առևանգման հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Հունիսի 5-ին ԱՄՆ-ում կազմակերպվել են լսումներ՝ «Կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում» թեմայով

2025 թ. հունիսի 5-ին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) կազմակերպել էր լսումներ՝ «Կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում» թեմայով։ Այս նախաձեռնությանը նախորդել էր հանձնաժողովի՝ նույն տարվա տարեկան զեկույցը, որտեղ արձանագրվել էր, որ Ադրբեջանում կրոնական ազատության իրավիճակը գտնվում է վատթար վիճակում։ Զեկույցում մասնավորապես ընդգծվել էին Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների, հուշարձանների և պատմական գերեզմանոցների ոչնչացման դեպքերը։
Լսումների մեկնարկին Վիքի Հարթզերը ընդգծեց, որ լսումների կազմակերպման հիմնական շարժառիթը միջազգային համայնքի դիրքորոշումն է՝ Ադրբեջանում կրոնական իրավունքների խախտումների, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման վերաբերյալ։
Հանձնաժողովի ղեկավար Սթիվեն Շնեքը նշեց, որ USCIRF-ը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին առաջնահերթություն տալ կրոնական ազատությունների պաշտպանությանը՝ փոփոխություններ կատարելով օրենսդրությունում, և Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը պայմանավորել միայն կրոնական ազատության պայմանների բարելավմամբ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանում կրոնական ազատությունների վիճակը ինքնաբուխ չի բարելավվելու, և անհրաժեշտ են ԱՄՆ կառավարության համակարգված և նպատակային ջանքեր։
Լսումների ընթացքում Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Օդրի Ալտշտադտը (Audrey Altstadt) ներկայացրեց իրավիճակի խորքային վերլուծություն՝ նշելով, որ Ադրբեջանում ռեժիմը կոռուպցիայի մեջ է, ավտորիտար, որն ուղղակիորեն ազդում է մարդու իրավունքների և կրոնական քաղաքականության վրա։
Լսումների ընթացքում «Ֆորմ 18» լրատվական ծառայության խմբագիր Ֆելիքս Քորլեյը ընդգծեց, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում բազմաթիվ անձինք ենթարկվել են խոշտանգումների և նվաստացումների՝ իրենց քրիստոնեական պատկանելության պատճառով։ Ըստ ներկայացված վկայությունների՝ որոշ գերիների մերժվել է կարդալ քրիստոնեական գրականության, իսկ խաչերը, որոնք եղել են նրանց ձեռքերին, այրվել են։ Ազատ արձակված անձինք պատմել են ծեծի ենթարկվելու և կրոնական ու էթնիկ բնույթի վիրավորանքների մասին։ Նրանց պարանոցից կախված խաչերը խլվել են հսկողների կողմից, կոտրվել և նետվել հատակին։ Քորլեյն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց այն փաստին, որ ձերբակալվածները հաճախ ենթարկվում են խիստ խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի։
Անկախ լրագրող և «Free Voices Collective»-ի համահիմնադիր Արզու Գեյբուլան նշեց, ԱՄՆ քաղաքականությունը պետք է որդեգրի համապարփակ և վճռական մոտեցում և Ադրբեջանին Կրոնական ազատության մասին օրենքի (RFA) համաձայն հատուկ մտահոգություն ներկայացնող երկիր ճանաչի։
Հուսիկ Ղուլյանը իր ելույթում ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հարյուրավոր պատմական հուշարձաններ գտնվում են ծայրահեղ վտանգի տակ։ Նա նշեց, որ այս ժառանգության պահպանումը կարևոր է ոչ միայն հուշարձանների, այլև Արցախի հայերի մշակութային և կրոնական ինքնության ու նախնիների հետ կապի տեսանկյունից։
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության ոչնչացման նախադեպ արդեն կա՝ Նախիջևանում տեղի ունեցած հայկական հուշարձանների համակարգված ոչնչացումը (1998–2005 թթ.), որի արդյունքում 108 պատմական հուշարձաններ ամբողջությամբ ոչնչացվել են։ Բայց, Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ փաստը, այլև ժխտում է այդ տարածքում հայերի երբևէ ապրելը։
2023 թ. աշնանը Արցախի ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը հանգեցրեց նաև հնագույն մշակութային ժառանգության՝ եկեղեցիների, վանքերի և գերեզմանատների անպաշտպան մնալուն։ 2021-ից սկսած՝ իրականացվել է 12 արբանյակային դիտարկում, որի շրջանակում մշտադիտարկվել է 300-ից 600 մշակութային հուշարձան։ Այդ ընթացքում փաստագրվել է 14 մշակութային ժառանգության լիակատար ոչնչացում և ևս 14-ի վնասում։ Այս պահին 30 մշակութային օբյեկտ համարվում է անմիջական սպառնալիքի տակ։
Ղուլյանը իր խոսքում անդրադարձավ մի շարք կարևոր դիտարկումների՝ նշելով, որ 2024 թվականին մշակութային ժառանգության ոչնչացման տեմպն աճել է՝ հատկապես շինարարական ակտիվության ֆոնին։ Նա ընդգծեց, որ ամենաշատ վնասները հասցվել են հայկական գերեզմանատներին, սակայն փաստագրվել են նաև եկեղեցիների քանդման դեպքեր։ Միևնույն ժամանակ, հայկական եկեղեցիները դարձել են մշակութային յուրացման թիրախ՝ Կովկասյան աղվանական հռչակելով։ Չնայած այս մտահոգիչ զարգացումներին, միջազգային արձագանքը շարունակում է մնալ անբավարար, իսկ Ադրբեջանը դեռևս չի ենթարկվել որևէ պատասխանատվության կամ պատժամիջոցի իր գործողությունների համար։ Նա կոչ արեց ԱՄՆ կառույցներին՝ այդ թվում կրոանական ազատության հանձնաժողովի խորհրդին, Կոնգրեսի հանձնաժողովներին և Heritage at State-ին, աջակցել մոնիթորինգային ծրագրերին՝ (CHW), վերածելով դրանք կանխարգելման գործիքների։
Հուսիկ Ղուլյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ժառանգության իբրև թե «վերականգնումները» իրականում չեն հանդիսանում իրական վերականգնումներ, դրանք ուղեկցվում են տարածքների վերահսկմամբ, արժեքների խեղաթյուրմամբ և մուտքի սահմանափակումներով։ Եկեղեցիների արձանագրությունները ոչնչացվում կամ խեղաթյուրվում են։ Նման գործողություններ արդարացվում են նույնիսկ բարձր մակարդակով՝ նախագահի մակարդակով։ Որպես արդյունավետ զսպող մեխանիզմ՝ Ղուլյանը առաջարկում է միջազգային մոնիտորինգային առաքելությունների իրականացում՝ առանց Ադրբեջանի ուղեկցության, ինչը թույլ կտա անկախ փորձագետներին տեղում արձանագրել ժառանգության վիճակը։
Հանձնաժողովի ղեկավար Սթիվեն Շնեքը նշեց, որ հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման պատկերը խիստ մտահոգիչ է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձել է իրականացվել գնահատման առաքելություն տարածաշրջանում, սակայն Ադրբեջանը մինչ այժմ չի տվել դրա թույլտվությունը։ Նա առաջարկեց ԱՄՆ կրոնական հանձնաժողովի օգնությունն այդ հարցում։
Բացի այդ, կարևոր է նաև ուխտագնացության խնդիրը։ Սթիվեն Շնեքի խոսքով, շատ հայեր ցանկանում են այցելել իրենց սրբավայրերը Ղարաբաղում, սակայն մուտքն արգելված է։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ցանկացել է աջակցել նման ուխտագնացություններին, սակայն դրանք ևս չեն իրականացվում։ Խոսքը միայն ժառանգության պահպանման մասին չէ, այլև մոտ 100,000 տեղահանված արցախահայերի կրոնական իրավունքների՝ այցելել իրենց եկեղեցիներ ու գերեզմաններ։
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը» բարձր է գնահատում ԱՄՆ Կրոնական ազատության հանձնաժողովի գործունեությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրոնական իրավունքների պաշտպանությանը, պատմական ժառանգության պահպանությանը և ուխտագնացությունների կազմակերպման հարցում աջակցության պատրաստակամությանը։
Միաժամանակ ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող գործողությունների հրապարակային դատապարտումը կարևոր քայլ է՝ պատմական արդարության վերականգնման և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի հաստատման ճանապարհին։

Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան

Սյունիքի մարզից այսօր Ադրբեջանի տարածք անցած պատանիներն արդեն Հայաստանում են, «Ազատությանը» հայտնեցին նրանցից մեկի հարազատը և Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Թե ինչ վիճակում են նրանք գտնվում, ինչպես են զգում և ինչպես են վերադարձել Հայաստան, ինչ միջոցներով, Ղուլունցը չհայտնեց, միայն ասաց, որ տղաներն այս պահին իր մոտ են գտնվում:

Սյունիքում արցախյան սցենարի ֆոնին Փաշինյանը շնորհավորել է Ալիևին

Սյունիք

Հաղորդման հիման վրա Արավուսից պատանիների առևանգման հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:

Սյունիքի մարզի սահմանային Տեղ բնակավայրից երկու անչափահասներ ադրբեջանական կողմում են հայտնվել, այսօր առավոտյան հաղորդել է Ազգային անվտանգության ծառայությունը: Գերատեսչությունից հայտնել են, թե 18-ը դեռ չլրացած Կարեն Ջհանգիրյանն ու 17-ամյա Անդրեյ Գյագունցը գիշերը 1:20 են մոլորվել Արավուս գյուղի հարակից հատվածում: 

Եթե գործը բացվել է «առևանգում» հոդվածով, դա նշանակում է՝ կան տեղեկություններ, որ հայ տղաները գերի են վերցվել հայկական տարածքում։ Եւ թեկուզ հայտնի դարձավ, որ տղաները վերադարձան, հարցերը պահպանվում են, քանի որ նման դեպքեր կարող են կրկմվել։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է, որ նոր շփման գիծը գործնականում հագեցած չէ, և այնտեղ իրականացվում են նվազագույն ամրացման աշխատանքներ։ «Խաղաղության օրակարգը» չի ենթադրում սահմանների ամրացում, սահմանները պատրաստվում են «5 րոպե հետո առևտուր անելուն»։ Սակայն սահմանի մյուս կողմում առևտրի չեն պատրաստվում։

Առևանգումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Երևանում ընթանում էր 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցած հրդեհի գործով դատավարությունը, որի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։ Դիվերսիայի վարկածն անմիջապես մերժվեց Հայաստանի վարչապետի մակարդակով։ Սակայն այժմ զոհերի փաստաբաններն ու հարազատները խոսում են հենց դիվերսիայի մասին։

Իշխանությունները զգուշորեն խուսափեցին դիվերսիայի թեման քննարկել նաև Սուրմալուի շուկայում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքում, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ։

Այս երկու իրադարձությունները սերտորեն կապված էին Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետ, սակայն Հայաստանի կառավարությունը զգուշորեն խուսափեց նման գնահատականներից։

Սուրմալուի պայթյունը տեղի է ունեցել այն օրերին, երբ Արցախում զինված բախումներ էին, որոնց արդյունքում հայկական կողմը հանձնեց Բերձորի միջանցքի հիմնական երթուղին և Քաշաթաղի շրջանի մնացած բնակավայրերը՝ Բերձորը, Աղավնոն և Սուսը։ Իր հերթին, 2023 թվականի հունվարին, երբ Ազատ գյուղում հրդեհ բռնկվեց, Արցախում սկսվեց սրացում՝ շրջափակման պատճառով, երբ պարզ դարձավ, որ ճանապարհը այլևս չի բացվի։

Այս ֆոնին, Սյունիքի սահմանամերձ շրջանում երկու երիտասարդների առևանգումը կարող է լինել Բաքվի կողմից Հայաստանի հարավը գրավելու ավելի լայն գործողության մի մասը: Առևանգումը, ինչպես նաև սահմանամերձ գյուղերի անընդհատ հրետակոծությունը՝ ահաբեկչություն և սպառնալիք է, որը պետք է ստիպի Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին «կամավոր» լքել իրենց տները։

Սյունիքում գործնականում կրկնվում է արցախյան սցենարը։

Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է «ադրբեջանական ժողովրդին» Կուրբան Բայրամի կապակցությամբ։

Բնակապահովման ծրագրին արդեն դիմել եւ հավաստագիր է ստացել 1400 արցախցի ընտանիք, իրացվել է 300 հավաստագիր

«Չենք ուզում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մոտ վարքագիծ ստեղծվի, որ պետությունն անընդհատ գումարով պիտի օգնի իրենց։ Մենք պետք է խթանենք, որպեսզի այս ընտանիքները գնան եւ աշխատեն, աշխատանքի հնավորությունը մեծացնենք եւ ոչ թե անընդհատ կախվածության մեջ դնենք։ Եվ չպետք է ունենանք զուգահեռ աջակցության ծրագրեր, որոնք կխոչընդոտեն իրենց երկարաժամկետ ներառմանը»,- այսօր Ազգային ժողովում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, որ եթե երկու ամիսը լրանա, ի՞նչ է լինելու՝ 40 հազարական դրամ աջակցության ծրագիրը շարունակվելու, թե՞ ոչ։

«Մեր տեսլականն է ի վերջո, որպեսզի իրենք հնարավորինս մեծ ծավալով ներգրավվեն մեր հանրային կյանքի տարբեր ոլորտներում։ Դրա համար մենք նախ եւ առաջ նրանց պետք է հնարավորություն ընձեռենք աշխատելու եւ բնակարան ձեռք բերելու»,- հավելեց նախարարը։

Նա նշեց, որ բնակապահովման ծրագրին արդեն դիմել եւ հավաստագիր է ստացել 1400 արցախցի ընտանիք, իրացվել է 300 հավաստագիր։ Նախարարության տվյալներով՝ օրական կտրվածքով մոտ 12 հավաստագիր է իրացվում։