
Կասպից ծովը շարունակում է փոքրանալ։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օվկիանոսագիտության ինստիտուտի տվյալներով՝ 1996-ից մինչև 2025 թվականը Կասպից ծովի ջրային մակերեսը կրճատվել է 28,644 քառակուսի մետրով՝ 7.4%-ով կամ մոտավորապես Ալբանիայի չափսերով, ըստ Բաքվի լրատվամիջոցների։
Գիտնականները նշում են, որ 1995 թվականից ի վեր Կասպից ծովի ընդհանուր խորության կորուստը կազմել է երեք մետր, և մի քանի տարի անց ծովի մակարդակը կարող է իջնել մինչև 30-31 մետր։
Ծովի փոքրացումը հսկայական խնդիրներ կստեղծի Կասպից ծովում նավագնացության համար, որտեղ բոլոր կասպյան երկրների նավահանգիստները արդեն իսկ դժվարությունների են բախվում։ Ղազախստանցի գիտնականների հետազոտությունների համաձայն՝ հաջորդ հինգ տարիների ընթացքում (մինչև 2031 թվականը) ջրի մակարդակը կարող է նահանջել հարյուրավոր մետրերով կամ նույնիսկ կիլոմետրերով։ Գիտնականները կանխատեսում են, որ Կասպից ծովը կարող է վերածվել երկու աղի լճերի։
Միակ կասպյան երկիրը, որի մայրաքաղաքը գտնվում է լճի ափին, Ադրբեջանն է․ որպես պետություն այն ի հայտ է եկել նավթային բումի և Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների՝ տարածաշրջանի առատ նավթային պաշարները զավթելու նկրտումների արդյունքում։ Սակայն վերջերս Բաքվի լրատվամիջոցները ավելի ու ավելի հաճախ են հաղորդում այն մասին, որ Ադրբեջանի նավթը սպառվել է և երկիրը մտադիր է ամբողջությամբ անցնել գազի արդյունահանմանը, որն առայժմ կա։
Ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ, եթե նրա՝ որպես նավթի տակառի կարևորությունը վերանա, և Բաքուն ամայանա, դադարելով լինել ափամերձ քաղաք։ Սոցիալական ցանցերում արդեն առաջարկվում է Ադրբեջանի մայրաքաղաքը տեղափոխել Ստեփանակերտ։