Forbes. Բաքուն այժմ ռազմական տեխնիկա է գնում Չինաստանից

Forbes ամսագրում հրապարակված հոդվածում Փոլ Իդոնը գրում է, որ Բաքուն ձեռք է բերում լրացուցիչ հեռահար ցամաքային համակարգեր և կործանիչներ, որոնք կարող են հակազդել տարբեր օդային սպառնալիքների։

Հեղինակը նշում է, որ 40 JF-17C Block III կործանիչների առաջին խմբաքանակն արդեն մտել է ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։ Հոդվածում նշվում է, որ JF-17-ը մշակվել է Պակիստանի և նրա դաշնակից Չինաստանի կողմից։

2025 թվականի նոյեմբերի 8-ի ռազմական շքերթի ժամանակ Ադրբեջանը ցուցադրեց նաև Չինաստանից գնված HQ-9BE օդ-օդ հրթիռային համակարգերը։

Կարծիք կա, որ Բաքուն կարող էր Չինաստանից գնել 150 կիլոմետր հեռահարությամբ PL-15E օդ-օդ հրթիռները իր JF-17 կործանիչների համար, սակայն բաց աղբյուրներում այդ մասին դեռևս տեղեկատվություն չկա։

Այսպիսով, մինչդեռ Բաքուն նախկինում զենք և սարքավորումներ էր գնում հիմնականում Ռուսաստանից, Իսրայելից, Բելառուսից և Թուրքիայից, այժմ, ինչպես նշում է Forbes-ը, Չինաստանն ու Պակիստանն են համատեղ զինում Ադրբեջանին։

Մեկ տարի առաջ Միացյալ Նահանգները վերահսկողություն հաստատեց Մեղրիի կարևոր միջանցքի նկատմամբ՝ այն անվանելով «Թրամփի ճանապարհ», չնայած Չինաստանը նախկինում չէր թաքցնում իր շահագրգռվածությունը այդ երթուղին իր «Մետաքսի ճանապարհի» մաս դարձնելու հարցում: 2020 թվականի սկզբին, հավաստի տեղեկություններով, Չինաստանն է խափանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը, որը պետք է ընդուներ Արցախում պատերազմը դադարեցնելու բանաձև:

Եթե Միացյալ Նահանգները և Իրանը հաշտվեն, ապա հայաստանով անցնող ճանապարհները կվերահսկվեն Միացյալ Նահանգների և Իրանի, այլ ոչ թե Չինաստանի կողմից: