
2026 թվականի հունիսի 7-ին ընտրված Հայաստանի Ազգային ժողովի անդրանիկ նիստն անցավ բավականին սահուն՝ առանց փողոցային բողոքի ցույցերի, սկանդալների կամ վիրավորանքների: Հնչեցին միայն որոշ մեղադրանքներ. ընդդիմությունը պնդում էր, որ իշխող կուսակցությունը հաղթել է տեռորի շնորհիվ՝ հայտարարելով, որ եթե իրենց չընտրեն, սեպտեմբերին պատերազմ կսկսվի, մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր»-ը մեղադրել է ընդդիմությանը «300,000 ադրբեջանցիների» մասին պնդմամբ ժողովրդին ահաբեկելու մեջ: Թեև մեղադրանքները լուրջ էին, բայց դրանց մասին մի տեսակ ներողամտությամբ են խոսում. հա դե, նախընտրական քարոզչություն էր, բոլորի հետ էլ պատահում է, հո դատի չե՞նք տալու: Այն փաստը, որ միլիոնավոր մարդիկ հոգեբանական սթրես էին ապրում նման ահաբեկչության պատճառով, հեշտությամբ կարելի է շտկել՝ նոր դեպրեսիվ թեմաներ ներմուծելով:
Առաջին նիստի ժամանակ եղան նաև առնվազն երկու փոխզիջում. ընդդիմությունը չպնդեց կաթողիկոսի նիստին ներկայությունը և ինքը գնաց Էջմիածին՝ օրհնություն ստանալու, մինչդեռ իշխող խմբակցությունը համաձայնեց ընդդիմության պատգամավոր Էդգար Ղազարյանի առաջարկին և հարգեց ընկած հերոսների հիշատակը։
Հաայստանի խորհրդարանի անդրանիկ նիստը պետք է ընտրի խորհրդարանի խոսնակին: Առաջադրվեց միայն «Քաղաքացիական պայմանագրից» Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, ով նախորդ խորհրդարանում ԱԺ փոխխոսնակն էր:
Ռուբեն Ռուբինյանը իր ելույթում առաջարկով դիմեց ընդդիմությանը՝ կոտրել ձևավորված համազգային կոնսենսուսը, որ այս խորհրդարանը լինելու է ավելի վատը, քան նախորդը, վեճերի ու վիրավորանքների վայր։
Ռուբինյանն ասաց՝ դրա պատճառները խորն են, որովհետև ընդդիմությունը թավշյա հեղափոխության արդյունքները չի ընդունել, ինչն ավելի է խորացել 2021-ին: Իշխանությունն էլ տեսնելով, որ ընդդիմությունը չի ընդունում ժողովրդի ընտրությունը, ընդդիմությանը վերաբերվել է որպես հակապետական ուժի, ընդգծեց Ռուբինյանը: Բայց հիմա, ըստ երևույթին, ամեն ինչ կարող է այլ կերպ լինել. հեղափոխությունն ավարտվել է, և սկսվել է հետհեղափոխական «առօրյա կյանքը»՝ սեփականության վերաբաշխում, բռնաճնշումները և այլ։
ԱԺ նախագահի թեկնածուն բարեկիրթ, թեև սուր բանավեճի առաջարկ արեց, նաև կոչ արեց սկսել զրոյական կետից:
Ընդդիմությունը դեռ չի պատասխանել առաջարկին։ Էն ուժը, որը 58 000 ձայն է կեղծել, չեմ կարծում՝ կառուցողական աշխատելը հնարավոր է, միայն ասել է “Ուժեղ Հայաստանից” Նարեկ Կարապետյանը։ Սակայն, կոշտ արձագանքների բացակայությունը կարելի է համարել ընդդիմության համաձայնության նշան։
Խորհրդարան մտած «Հզոր Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունները չեն հրաժարվել իրենց մանդատներից՝ այդպիսով ճանաչելով ներկայիս խորհրդարանի լեգիտիմությունը։ Զուտ գաղափարախոսական առումով այս կուսակցությունները քիչ են տարբերվում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Մասնավորապես, ընդդիմությունը չի պնդում, որ Սահմանադրությունը պահպանի Անկախության հռչակագրի, և, հետևաբար, 1989 թվականի «Միացում»-ի մասին որոշման հղումը։ Ընդդիմությունը չի պնդում, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ռուսական զորքերի մուտքը Արցախ անօրինական են։ Ընդդիմությունը բավականին հանդուրժող է TRIPP գաղափարի նկատմամբ՝ վիճարկելով միայն մանրամասները։ Ինչպես ՔՊ-ն, ընդդիմադիր կուսակցությունները նույնպես կասկածի տակ չեն դնում 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագրի և դրա կողմից սահմանված Հայաստանի սահմանների վավերականությունը։
Այնպես որ, Ռուբինյանի առաջարկը կարող է ընդունվել, հատկապես այն պատճառով, որ ներկայիս խորհրդարանը կանգնած է չափազանց կարևոր որոշումների առջև։ Ասենք, կարող է առաջարկվի սահմանադրական հանրաքվե, որը պետք է որոշի ոչ միայն Անկախության հռչակագրին հղումը հանելը, այլև, որպեսզի ընդդիմությունն իրեն լավ զգա՝ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում մնալու հարցը։