
Բաքվի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի Գլոբալ էներգետիկ կենտրոնի ավագ գիտաշխատող Բրենդա Շաֆերը RealClearWorld (RCW) վերլուծական հրատարակությունում հրապարակված հոդվածում գրել է, որ Վաշինգտոնը պետք է պահանջի, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունը՝ իր սահմանադրությունից հեռացնելու Ղարաբաղի հետ միավորման մասին կետը, որը նա իբր ստանձնել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրման արարողության ժամանակ։ Այն թողնելը կարող է թույլ տալ ապագա հայկական կառավարություններին հրաժարվել իրենց խաղաղության խոստումից, գրում են Բաքվի ԶԼՄ-ները։։
Ի՞նչ պարտավորության մասին է խոսքը, և ինչո՞ւ է Բաքուն փորձում TRIPP-ը կապել Հայաստանի Սահմանադրության հետ։
Օգոստոսի 8-ին ստորագրված եռակողմ հուշագրում նշվում է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Միացյալ Նահանգները ճանաչում են «ապագային միտված ուղու գծագրման անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, որը կապ չի ունենա անցյալի հակամարտության հետ։ Հսկայական մարդկային տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո ստեղծվել են պայմաններ, որպեսզի մեր ժողովուրդները վերջապես ընտրեն բարիդրացիական հարաբերությունների ուղի՝ հիմնված միջազգային սահմանների անձեռնմխելիության և տարածք ձեռք բերելու համար ուժի կիրառման անթույլատրելիության վրա»։
2026 թվականին Միացյալ Նահանգները և Հայաստանը ստորագրեցին TRIPP համաձայնագիրը, որը սահմանում է, որ «Հայաստանի օրենսդրության հետ որևէ հակասության դեպքում կիրառվելու է սույն Համաձայնագիրը»։
TRIPP համաձայնագիրն արդեն ուղարկվել է Հայաստանի Սահմանադրական դատարան: Սակայն, Բաքուն, կարծես, կանխատեսում է, որ TRIPP համաձայնագիրը կարող է հակասահմանադրական ճանաչվել, բայց Հայաստանը անհրաժեշտ չի համարի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը, քանի որ այդ դեպքում «սույն համաձայնագիրը պետք է կիրառվի»:
Մի կողմից, Բաքուն ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ Սահմանադրությունը փոփոխելու և 1989 թվականի Միացումիմասին որոշումից հրաժարվելու համար: Մյուս կողմից, Բաքուն հասկանում է, որ ո՛չ իշխող, ո՛չ էլ ընդդիմադիր հայկական ուժերը Բաքվի ճնշման տակ չեն փոխի սեփական Սահմանադրությունը:
Նիկոլ Փաշինյանի կուսակցության վերընտրվելուց հետո Բաքվում ավելի շատ կասկածներ են առաջացել Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոփոխելու ցանկության վերաբերյալ:
Լրագրողները հարցրել են ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, թե ինչպես են իշխանությունները նախատեսում իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, եթե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չունի անհրաժեշտ երկու երրորդի սահմանադրական մեծամասնությունը:
Ի պատասխան, Գալյանը հայտարարել է, որ կառավարության խնդիրն է մշակել նոր Սահմանադրություն և այն ներկայացնել հանրային քննարկման: «Ինձ համար լավագույն սցենարը կլինի, որ նոր Սահմանադրության տեքստը լինի այնպիսին, որը խորհրդարանը կարողանա հաստատել։ Այնուամենայնիվ, ես չեմ բացառում որևէ սցենար», – նշեց Գալյանը։
Նախարարը նաև հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյոք նոր Սահմանադրության նախաբանում կպահպանվեն Անկախության հռչակագրի և 1989 թվականի Միացումի մասին որոշման հղումները։
Երեկ ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նույնպես ակնարկեց, որ նոր Սահմանադրությունը կարող է մշակվել այնպես, որ ընդդիմադիր կուսակցությունները նույնպես քվեարկեն դրա ընդունման օգտին։ Եթե Միացումի մասին համախմբում չկա,կարող է կինել “Անջատումի” շուրջ։ Միայն թե դա չլինի “Բաքվի պարտադրանքով”, ապահովվի գերիների ազատումը և Հայաստանը պաշտպանի “300 հազար ադրբեջանցիներից”։
Դժվար է ասել, թե ինչ տեքստ կպատրաստի ՔՊ-ն, բայց Բաքվում ակնհայտորեն անհանգստություն կա, և Բրենդա Շաֆերին փորձել են ներգրավել՝ Հայաստանին դրան ստիպելու համար կապել TRIPP-ը նոր Սահմանադրության հետ։
«Մենք դրական ենք գնահատում այն փաստը, որ Հայաստանի ներկայիս վարչակազմը որպես հիմնարար մոտեցում ընդունել է «Իրական Հայաստան» հասկացությունը։ Մենք ակնկալում ենք, որ այն կներառվի Հայաստանի Սահմանադրությունում։ Մենք մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Նրանք իրենք են հայտարարել, որ կընդունեն նոր Սահմանադրություն», – թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ալիևի օգնական Հաջիևը։