Երեկ ինձ զանգահարեց տասը զավակ ունեցող մի մայր, որի երեխաներից յոթն այս տարի դպրոց են հաճախելու։ Մեկ այլ ընտանիքում մեծանում են վեց դպրոցականներ։ Այս ընտանիքներն այսօր ունեն մեր աջակցության կարիքը։
Խնդրում եմ՝ չասել. «Ինչո՞ւ են այսքան զավակ ունեցել, եթե չեն կարողանում պահել»։ Երբ այս երեխաները ծնվում էին, ընտանիքներն ապրում էին իրենց հայրենի տներում, և որևէ ծնող անգամ չէր կարող պատկերացնել, որ մի օր ստիպված կլինի թողնել ամեն ինչ ու հայտնվել այսպիսի ծանր իրավիճակում՝ օգնության խնդրանքով դիմելով մեզ։
Եկե՛ք անտարբեր չլինենք։ Յուրաքանչյուրիս փոքր աջակցությունը կարող է մեծ ուրախություն պարգևել այս երեխաներին։