
Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ժամանակավորապես սառեցրել են Արցախի ԱԺ նախագահի ընտրությունների անցկացման գործընթացը։ Թե երբ կանցկացվեն ընտրությունները, Բաղունցը հստակ չասաց։ ՀՀ իշխանության կողմից ճնշումների մասին հարցին ի պատասխան Բաղունցն ասաց, որ բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվում։