Օգնեք փրկել Յակովի մոր՝ Մարինեի կյանքը

reArmenia

54-ամյա Մարինե Սարգսյանի շաբաթը սկսվում է Եռաբլուրից և ավարտվում Եռաբլուրում։

Լեյտենանտ Յակով Էրիկի Սարգսյանը (Яшка), «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, զոհվել է 2020 նոյեմբերի 5-ին Շուշիի մատույցներումՄարինեի միակ զավակն էր, որը չի թողել նույնիսկ հետնորդ։

Յակովի զոհվելուց և Արցախից բռնի տեղահանվելուց հետո Մարինեի մոտ ախտորոշվել է աուտոիմունային հիվանդություն և լյարդի ցիրոզ։

Այս տարի նա տարել է երկու վիրահատություն։

Մարինեին ապրելու համար անհրաժեշտ է լյարդի հրատապ փոխպատվաստում Բելառուսի առաջատար կլինիկաներից մեկում։ Նա պետք է մեկնի օր առաջ։ Հակառակ դեպքում բժիշկները կյանքին տվել են հաշված ամիսներ։

Կյանքը փրկելու գինը հսկայական է՝ 56,272,000 դրամ։ «Հայորդի» բարեգործական հիմնադրամը խոստացել է հայթայթել 8,000,000 դրամ։ Չնայած Արցախից բռնի տեղահանված լինելուն՝ ընտանիքը կարողացել է հավաքել և տնտեսել է 3,700,000 դրամ։ Որպեսզի Մարինեն մեկնի վիրահատության, մեզ անհրաժեշտ է հաշված օրերի ընթացքում հավաքել մնացած 44,572,000 դրամը։

Միայնակ այս բեռը կրելն անհնար է, բայց միասին մենք կարող ենք հրաշք գործել։ Ձեր ցանկացած, անգամ ամենափոքր փոխանցումը և կամ տարածումը կենսական նշանակություն ունի ու ևս մեկ քայլով մոտեցնում է Մարինեի նպատակին՝ ապրելու։

Եթե այս պահին չեք կարող ֆինանսապես աջակցել, խնդրում ենք կիսվել այս դրամահավաքով։ Տարածելով այն կարող է հասնել մարդուն, որը կփրկի Մարինեի կյանքը։

Յակովը իր կյանքը առանց վարանելու նվիրաբերել է Հայրենիքի համար։

Օգնեք փրկել իր մոր՝ Մարինեի կյանքը։

 

Կարող եք ֆինանսապես աջակցել հետևյալ տարբերակներով.

✅ reArmenia հարթակով

✅ ArCa – 4083 0600 1658 0124 Visa card (ստացող՝ Marine Sargsyan)

✅ Idram – 555962539 (Marine Sargsyan ID)

✅ Սբերբանկ – 2202 2084 8755 9271 (Кристине Валерьевна Г.)

✅ Բանկային փոխանցում՝ Ամերիաբանկ

Ստացող՝ Մարինե Սարգսյան

💳 AMD: 1570047033910300

💳 USD: 1570004287878501

💳 EUR: 1570067982259846

💳 RUB: 1570089635045158

📁 Բոլոր ռեկվիզիտները պատճենելու և SWIFT կոդերի համար՝ սեղմել այստեղ:

 

📁Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ։