Ազգային ժողովում իրավիճակը լարվեց և ծեծկռտուք սկսվեց. news.am

Ազգային ժողովում իրավիճակը լարվեց և ծեծկռտուք սկսվեց։

Ամեն ինչ սկսվեց ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից, որտեղ նա ասաց. «Քոչարյանի Պարոն Կարապետյան, ես մեղավոր չեմ, որ ձեր ամբողջ ազգուտակը զբաղվում է քաղաքականությամբ, այդ թվում ձեր հորեղբայրը, ձեր հայրը, ձեր հորեղբոր որդին, վերջինս անգամ նախարարություն էր փորձում բացել մեր երկրում. Ես մեղավոր չեմ, որ ուզում էր մի նախարարություն բացել, որը բավարարեր բոլոր կանանց։ Մինչև հիմա ներողություն չեք խնդրել դրա համար»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղից գոռգոռաց ու «արա»-ով դիմեց Տարոն Չախոյանին։

Չախոյանն արձագանքեց. «Արա»–ն ոտքիցդ գլուխ ես»:

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց. «Հատուկ չեմ ընդհատելու նիստը, որ բոլորը տեսնեն այս ամենը։ Նիստը շարունակվելու է։ Դուք կողմնորոշվեք՝ ծեծկռտուք լինելու է, թե չի լինելու։ Կամ ցրվեք, նստեք»։

Իրավիճակը էլ ավելի լարվեց, որբվ սկսեցին իրար բռունցքներով հարվածել ՔՊ–ից Տարրոն Չախոյանն ու «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը։ Դրանից հետո իսկական ծեծկռտուք սկսվեց պատգամավորների միջը։ Արդեն անհասկանալի էր, թե ով ում է հարվածում։ Բազմաթիվ պատգամավորներ վնասվածքներ են ստացել։

Ի վերջո Ռուբեն Ռուբինյանը ստիպված էր ընդմիջում հայտարարել։ Նա ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։