
DW
Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանի մոտ հատուկ գործողություն է սկսել դիվերսիայի վտանգի պատճառով: Իշխանությունները Լեհաստանի ռազմական հետախուզության ծառայությունից և դաշնակից երկրների հետախուզական ծառայություններից նախազգուշացումներ են ստացել «Ռուսաստանի հետ սահմանին հնարավոր դիվերսիոն գործողությունների մասին», – ասել է ոստիկանապետ Մարեկ Բորոնը:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է զինված խմբավորումների կողմից սահմանը ներթափանցելու կասկածելի փորձերին:
Գործողությունը անցկացվում է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Վարմյան-Մազուրյան և Պոդլասկե վոյևոդություններում: Դրան մասնակցում են ոստիկանությունը, բանակը, սահմանապահները, հետախուզական ծառայությունները և հակաահաբեկչական ստորաբաժանումները:
Բորոնը ընդգծել է, որ միջոցառումները կանխարգելիչ բնույթ են կրում: Նրա խոսքով, նրանց նպատակն է ապահովել սահմանամերձ տարածքների բնակիչների, պետական հաստատությունների և այլ օբյեկտների անվտանգությունը, որոնք կարող են դիվերսիայի թիրախ դառնալ: