Փող չկա, բայց մի կերպ դիմացեք. Հայաստանի կառավարություն

2027 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խոստովանեց, որ կենսաթոշակների բարձրացման համար գումար չկա, ինչպես նաև TRIPP-ի կամ այլ ենթակառուցվածքային նախագծերի համար բյուջեում գումար չի հատկացվել: Մինչդեռ, Կենտրոնական բանկի ներկայացուցիչները խոսում են «ապոկալիպտիկ» սցենարների մասին գազի գների բարձրացման կամ ռուսական գազի մատակարարման դադարեցման դեպքում: Իսկ մասնագետներն ասում են, որ այս տարի՝ դեպի Ռուսաստան արտահանման արգելքից հետո, ՀՀ գյուղատնտեսաությունը կարող է կոշտ անկում ապրել։

Դեռևս “աշխատում է” շինարարական փուչիկը, բայց այն ևս երկար չի ձգի։ Պարտքեր վերցնելը ևս, կարծես, հասել է սահմանին: 2027 թվականին Հայաստանը իր բյուջետային ծախսերի 6%-ը՝ մոտ 700 միլիոն դոլար, կհատկացնի արտաքին պարտքի մարմանը:

Միջազգային դոնորները խորհուրդ են տալիս ՀՀ կառավարությանը անցնել խնայողության ռեժիմի, և, կարծես, կառավարության աշխատավարձերի բարձրացման «հաղթական» ֆինանսական ծրագրերը կդադարեցվեն: Կառավարությունը հազիվ կարողանա վճարել նախընտրական կենսաթոշակների բարձրացման և առողջության ապահովագրության համար:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ պետք է քննարկվեր պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող նախագիծը, հայտարարվեց, որ կառավարությունը որոշել է այն հետ կանչել, և քննարկումը հետաձգել երկու ամսով։ Նախագծով աշխատավարձերի էական բարձրացում էր նախատեսվում հիմնականում բարձր պաշտոն զբաղեցնողների, այդ թվում՝ նախարարների համար, մինչդեռ պետական համակարգի բազմաթիվ ստորին օղակի աշխատակիցներ որևէ էական բարելավում չէին ստանալու»։

Չնայած օրինագծի հետկանչը բացատրվում է «սոցիալական արդարություն» վերականգնելու անհրաժեշտությամբ, 2027 թվականի բյուջեն կարող է պարզապես բավարար միջոցներ չունենալ նման քայլերի համար։ Օրինակ՝ սոցիալական ապահովության նախարարը խոստովանեց, որ կենսաթոշակները նույնիսկ 1000 դրամով բարձրացնել հնարավոր չէ։ Նա առաջարկում էր կրճատել հուղարկավորության ծախսերը, բայց հանրային բողոքից հետո հրաժարվեցին այս ծրագրից։

Զգալիորեն կրճատվել են նաև արցախցիների աջակցության ծախսերը. մասնավորապես, մայիսից սկսած արցախցիների որոշակի կատեգորիաների համար արտակարգ օգնությունը կտրամադրվի 15,000 դրամով՝ 30,000-ի փոխարեն, իսկ հուլիսից վճարումները ընդհանրապես կդադարեցվեն։ Ինչ վերաբերում է բնակապահովման համար տրամադրվող գումարների չափերին, ապա այն պայմանավորված է ոչ միայն արցախցիներին դեպի բանկային ճորտություն մղելու ցանկաությամբ։ Ուղղակի փող չկա, եղախն էլ անարդյունավետ է օգտագործվում։

Ի միջայլոց, օրերս Ֆրանսաիայի խորհրդարանում կառավարությանը հարց են տվել, թե ինչպես է օգտագործվել արցախցիների աջակցությանը համար՝ Ֆրանսիայի տրամադրված 32 վլն․ եվրոն։ Պատասխան չկար, քանի որ այդ և արցախցիներին տրամադրվող այլ գումարները մուտքագրվում են ՀՀ պետական բյուջե։ Դրանից հետո դժվար է պարզել, թե այդ գումարները հասե՞լ են արդյոք արցախցիներին։

Աջակիցներին չկորցնելու համար ՀՀ կառավարությունը 29.3 միլիարդ դրամ՝ ավելի քան 80 միլիոն դոլար է ուղղել Առողջապահական համընդհանուր ապահովագրության հիմնադրամին։ Դրանից ավելի քան 19 մլրդ դրամը “գտել են”՝ կրճատելով անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցության, ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված, զբաղվածության, անհուսալի վարկային պատմություն ունեցող անձանց աջակցության ծրագրերը։ 

Այնպես որ, ինչպես Դմիտրի Մեդվեդևն է ասել՝ փող չկա, բայց դուք դիմադեք։