Շուշիի հայտնի երեք եղբայրների ընտանիքի դժվար պատմությունը (տեսանյութ)

Արևի ընտանիքը երկու անգամ է ստիպված եղել լքել հայրենի տունը․ սկզբում՝ Շուշին, ապա՝ Արցախը։ Նրա երեք զավակների հայտնի լուսանկարը ժամանակին դարձավ Շուշիի խորհրդանիշը՝ ամփոփելով մի ամբողջ ժողովրդի հիշողությունն ու ապրումները։

Այսօր, սակայն, այդ լուսանկարի հերոսների ընտանիքն ինքն է կանգնած բազմաթիվ դժվարությունների առաջ։

Տեղահանությունից հետո նոր կյանք կառուցելու ճանապարհին ամենածանր խնդիրներից են բնակարանի վարձը, առօրյա հոգսերն ու սոցիալական բազմաթիվ կարիքները։

«Ստեփանակերտ» մեդիա ակումբը շարունակաբար բարձրաձայնում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները՝ փորձելով հանրության ուշադրությունը հրավիրել նրանց իրական պատմություններին ու չլուծված հարցերին։

Այս անգամ ներկայացնում ենք Արևի ընտանիքի պատմությունը՝ երկու տեղահանության, չիրականացած երազանքների և ամեն ինչ նորից սկսելու դժվարին պայքարի մասին։