Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին

Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ լինի Իրանի հարավում, թե հյուսիսում, լինի Հորմուզի նեղուցով անցնող հարավային երթուղին, թե TRIPP-ը (այսպես կոչված՝ Զանգեզուրը)։ Այդ մասին գրել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը։

«Տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը մեր կարմիր գիծն են, և մենք թույլ չենք տա շրջանցել այն։ Դասեր քաղեք Հորմուզի նեղուցի օրինակից»,- նշել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանն ու ԱՄՆ-ը հայտարարել են TRIPP նախագծի մեկնարկի մասին։