Ռուսական զորքերը հեռանում են Արցախից. առաքելությունն ավարտված է՝ Արցախի մահապատիժն ի կատար է արվել

Խոստացված հինգ տարին չդիմացան։ Ռուսական խաղաղապահ զորախումբը կլքի Արցախը մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը, իր ալիքում գրել է ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը։

Այն, որ ռուսական զորքերը մինչեւ տարեվերջ կլքեն Արցախը, Ստեփանակերտում ասում էին դեռ գարնանը։ Ինչպես 2020 թվականի ամռանն էին ասում, որ աշնանը պատերազմ է լինելու և ռուս խաղաղապահներ են տեղակայվելու։ Բայց մարդիկ նախընտրում էին դա ասեկոսե ու բամբասանք անվանել, մանավանդ որ Արցախի իշխանությունները շարունակում էին բարեխղճորեն ծառայել Ռուսաստանին։

Դատելով սոցցանցի մեկնաբանություններից՝ ռուսները կարող են հանգիստ հեռանալ տարածաշրջանից՝ ոչ ոք չի հավատում դրանց, ոչ ոք չի համակրում։ Հասարակ մարդիկ ասում են. «Մենք հավատացինք, վերադարձանք 2020 թվականի պատերազմից հետո, բայց նրանք մեզ դավաճանեցին»։ Ավելի սթափ մտածող մարդիկ զարգացնում են, ասելով, որ Արցախում գտնվելու ողջ ընթացքում ռուս խաղաղապահների վերնախավը զբաղված էր փող աշխատելով, հատկապես շրջափակման ժամանակ, պարենային ապրանքները թանկ վաճառելով, բնականաբար, ոչ առանց արցախյան վերնախավի մասնակցության։

Ադրբեջանական կողմն անարգել կրակել է խաղաղ բնակչության վրա։ Ռուսական ուժերը ոչ միայն չկարողացան կատարել պաշտոնապես դրված խնդիրը, այն է՝ Արցախի խաղաղ բնակչության պաշտպանությունը, այլ ի վերջո դարձան արցախցիների մահապատժի անմիջական իրականացնողը՝ կատարելով Արցախի բնիկ բնակիչների բռնի տեղահանումը Հայաստան։

Եւ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ կա Արցախի վերնախավի մի քանի տասնամյակների ընթացքում Ռուսաստանին ջանասիրաբար ծառայելուց։ Ի՞նչ կա Ստեփանակերտի հրապարակում ռուսական դրոշներով, իսկ ավելի վաղ՝ «Ղրիմը մերն է» կարգախոսներով հանրահավաքներից։ Նույնիսկ սա չփրկեց արցախյան վերնախավին։

Ռուսները նրանց ոչ միայն չեն փրկել, այլեւ հանձնել են Ադրբեջանին՝ բոլորին նախապես հավաքելով Ստեփանակերտի օդանավակայանում։

Պատմության մեջ կա՞ դեպք, երբ Ռուսաստանի ներկայությունն կապահովեր բնիկ բնակչության զարգացումն ու անվտանգությունը։ Կա՞ն դեպքեր, երբ Ռուսաստանը բարեխղճորեն կատարել է պայմանավորվածությունները։

Ամեն դեպքում, այս երկրի նկատմամբ «խաղաղապահներ» տերմինն օգտագործելը բացարձակապես անտեղի է։

Ա.Գրիգորյան

Եվրախորհրդարանը դատապարտել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ԵՄ-ին կոչ է արել համագործակցության հավակնոտ ծրագիր ներկայացնել Հայաստանին

Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման համար, ինչը հանգեցրել է նաև մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների։

Հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանում քննարկում էր տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թեմայով, որին հաջորդել է բանաձևի ներկայացումը։

Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևը Եվրոպական խորհրդարանում քվեարկության դրվեց հոկտեմբերի 5-ին։ Բանաձևին կողմ քվեարկեց 491, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 36 պատգամավոր։

Ընդունված բանաձեւը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը, որն իրենից ներկայացնում է միջազգային եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում, ինչպես նաեւ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունն ու այն պարտավորությունները, որոնք Ադրբեջանը ստանձնել է ԵՄ միջնորդությամբ իրականացվող բանակցություններում։ Եվրախորհրդարանականներն ընդգծում են, որ այս հարձակումը հակասում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու Ադրբեջանի հայտարարած մտադրություններին և խաթարում է կողմերի միջեւ բանակցությունները։

«Հարձակումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար մեծ ճգնաժամի համատեքստում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերջին 9 ամիսների շրջափակումից հետո՝ խախտելով Բաքվի պարտավորությունները և Միջազգային քրեական դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող հրամանները։ Քաղաքացիական բնակչությանը տարածքից հեռացնելու հարկադրանքի կիրառումը կարող է համարվել մարդկության դեմ ուղղված հանցագործություն և կարող է դիտարկվել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ներքո», – ասված է բանաձեւում։

Բանաձեւը ԵՄ-ին եւ անդամ պետություններին կոչ է անում թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի եւ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար, ինչպես նաեւ հետաքննել ադրբեջանական ուժերի կողմից իրագործված հնարավոր ռազմական հանցագործությունները։

Եվրախորհրդարանի պատգամավորները հիասթափություն են հայտնում ՄԱԿ-ի առաջին առաքելության եւ դրա կազմակերպման վերաբերյալ եւ կոչ անում ՄԱԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայություն ստեղծել։ Մտահոգություն է հայտնվել նաեւ արցախահայության բռնագաղթից հետո Լեռնային Ղարաբաղում մշակութային, կրոնական եւ պատմական ժառանգության պահպանման վերաբերյալ։ «Կոչ է արվում Ադրբեջանին զերծ մնալ տարածաշրջանում մշակութային, կրոնական  կամ պատմական ժառանգության ակունքների հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխելուց»։

Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը դատապարտում է ադրբեջանական ռազմական ներխուժումը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք եւ վերահաստատում է իր պահանջը՝ դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Բանաձեւը նաեւ խորը մտահոգություն է հայտնում եւ անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահի եւ այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող անբարենպաստ հռետորաբանությունն ու հայտարարությունները։ Այս համատեքստում բանաձեւը Թուրքիային կոչ է անում զսպել իր դաշնակից Ադրբեջանին անպատասխանատու գործողություններից եւ դատապարտում է ցուցաբերվող աջակցությունը։ Բանաձեւը  դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ԼՂ-ում զինված հակամարտությունն իր իմպերիալիստական օրակարգը խթանելու նպատակով շահագործելու եւ Հայաստանի ինքնիշխանության դեմ հետագա հարձակումները խրախուսելու համար։

Բանաձեւի տասնմեկերորդ կետը կոչ է անում վերանայել ԵՄ-ի հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով վերջին զարգացումները եւ այդ երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը։ Ինչպես նաեւ կոչ է արվում Եվրոպական Հանձնաժողովին վերանայել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ «ռազմավարական գործընկերությունը», հաշվի առնելով վերջինի կողմից միջազգային պարտավորությունների բազմաթիվ խախտումները։ Բանաձեւն ընդգծում է, որ Ադրբեջանի ներկա կեցվածքն անհամատեղելի է Եվրոպական միության մասին պայմանագրի 21-րդ հոդվածում ամրագրված ԵՄ արտաքին քաղաքականության նպատակների հետ։

Բանաձեւը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խաղաղությանն ուղղված իր հանձնառության համար, վերահաստատում է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը։

«ԵՄ-ն պետք է օգտագործի պոտենցիալ աշխարհաքաղաքական վակուումի հնարավորությունը, Հայաստանին տրամադրի համագործակցության հավակնոտ ծրագիր՝ արդիականացնելով ներկայիս Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և քննարկի Հայաստանին մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիր առաջարկելու հնարավորությունը», – ասված է բանաձեւում։

Բանաձեւը կոչ է անում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը ուշադիր հետևել տեղում զարգացող անվտանգության իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին և ակտիվորեն նպաստել հակամարտությունների կարգավորման ջանքերին։  Ադրբեջանին կոչ է արվում թույլ տալ ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը նաեւ իրենց սահմանին և Լեռնային Ղարաբաղում։

Բանաձեւը դժգոհություն է հայտնում Եվրոպական կառույցների անտարբերության, անգործության եւ դանդաղ արձագանքի վերաբերյալ եւ պահանջում, որպեսզի ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայությունը վերանայի իր գործողությունները Հարավային Կովկասում եւ փոխարինի հանձնառու անձնակազմին։

Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց մտահոգությունն են նաեւ հայտնել, որ Ադրբեջանը ԵՄ-ին ռուսական գազն է վերավաճառում եւ կոչ արել նվազեցնել ԵՄ-ի կախվածությունն Ադրբեջանից։  Բանաձեւում կոչ է արվում նաեւ ազատ արձակել ձերբակալվածներին եւ համաներում կիրառել ողջ բնակչության համար։

Արտակ Բեգլարյան․ Արցախի կառավարությունը պետք է սկսի աշխատել

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Հայաստանի կառավարության գործողությունները պետք է ուղղված լինեն նպաստավոր պայմանների ստեղծմանը, որպեսզի Արցախի քաղաքացիները կարողանան վերադառնալ իրենց տները։

«Պայմաններն են՝ անվտանգության ամենաբարձր միջազգային երաշխիքները, տեղական ինքնակառավարման մարմինների վերականգնումը, միջազգային քաղաքացիական և պետական ​​ներկայացուցիչների ներկայությունը և այլն»,- ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Ինչ վերաբերում է Արցախի կառավարության գործողություններին, Բեգլարյանը գտնում է, որ անհրաժեշտ է ակտիվորեն աջակցել Հայաստանի իշխանությունների գործողություններին՝ վերը նշված պայմաններին հասնելու համար և միևնույն ժամանակ «բոլոր ուժերով պահպանել Արցախի Հանրապետության պետական ​​կառույցի գոյությունը»։

«Բայց, ցավոք, այս պահին ես նման ցանկություն չեմ տեսնում։ Կարծես թե Արցախի իշխանությունը հանկարծ կորցրել է պետական ​​մտածելակերպն ու ժողովրդին ծառայելու տարրական ցանկությունը։ Հիմա ժամանակն է հանդես գալ նախաձեռնությամբ»,- ասաց նա:

Բռնի տեղահանվածներն ինչպե՞ս կարող են ստանալ 100 000-ական դրամները.«Վաղը արդեն կլինեն մարդիկ, որոնք կստանան գումարները»

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 8 մլրդ դրամ՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին 100 հազարական դրամի օժանդակություն տրամադրելու համար:

«Մենք նախօրեին ընդունել ենք որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների միանվագ 100 հազար դրամ աջակցություն տրամադրելու վերաբերյալ, իսկ այս նախագծով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել բյուջե՝ այդ միանվագ դրամական աջակցությունը տրամադրելու նպատակով»,- ներկայացնելով նախագիծը՝ նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Աջակցությունի օգտվելու համար շատ կարեւոր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների բազայում: Նրանք, որոնք դեռ չեն հաշվառվել, հորդորում ենք հշվառվել հանրապետության 60-ից ավելի բնակավայրերում տեղակայված տարածքային հումանիտար կենտրոններում: Հասցեները կա irazekum.am կայքում:

Նրանք, որոնք ունեն քարտեր, կարիք չունեն բանկ գնալու եւ առաջիկա օրերին կսկսենք իրենց վճարել: Նրանք, որոնք քարտեր չունեն, կարեւոր է, որ մոտենան բանկեր, որտեղ նրանց անվճար կտրամադրեն բանկային քարտեր, որից հետո ԿԲ-ն այդ տվյալները կփոխանցի միասնական սոցիալական ծառայությանը, եւ նրանց եւս կսսկենք վճարել: Եթե անձն ունի մի քանի քարտ, դրամական աջակցությունը կտրամադրվի վերջին ակտիվ բանկային քարտի հաշվին:

Այն քաղաքացիները, որոնք չունեն անձնագրեր կամ անձը հաստատող փաստաթղթեր, անհրաժեշտ է, որ մոտենան ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն, որտեղ իրենց անձը նույնականացնելուց հետո կտրվի տեղեկանք, որի հիման վրա կարող են կրկին մոտենալ բանկեր, բացել քարտային հաշիվ եւ ստանալ աջակցությունը»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է անչափահասներին, Նարեկ Մկրտչյանն ասաց, որ այս որոշումն ընդունելուց հետո միասնական սոցիալական ծառայության օնլայն դիմումների հարթակում առանձին հարթակ կգործի մեր հայրենակիցների համար, որտեղ նրանք կարող են իրենց անչափահաս երեխաների մասին ինֆորմացիան այդտեղ մուտքագրել, որից հետո ծնողներից մորը, կամ օրինական ներկայացուցչին դրամական աջակցություն կտրվի: «Կամ կարող են մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որոնք ՀՀ-ում 49-նն են, այնտեղ նրանց կտրվի խորհրդատվություն, որ մուտքագրեն իրենց անչափահաս երեխաների տվյալները»:

Նա ընդգծեց, որ բռնի տեղահանվածները քարտային հաշիվ կարող են բացել բոլոր բանկերում, բացի «Մելլաթ» բանկի եւ Ֆասթ բանկի:

«Վաղը արդեն կլինեն մարդիկ, որոնք կստանան գումարները»,-ասաց նախարարը:

ԵՄ. ոչ ոք չէր սպասում, որ Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը մի քանի օրում կլքի երկիրը

Կարծում եմ, բոլոր կողմերի համար բավականին դժվար էր կանխատեսել, որ Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը կարող է լքել երկիրը ընդամենը մի քանի օրում։ Այս մասին news.am-ին տված հարցազրույցում ասել է Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Հայ բնակչությունը ողջամիտ մտահոգություններ ունի անվտանգության հետ կապված, և Բաքուն պետք է անդրադառնա այս խնդրին որպես առաջնահերթություն: Խոսքը միայն հանրությանը իսկապես իմաստալից առաջարկ անելու մասին չէ. այդ առաջարկը պետք է նաև վստահելի լինի: Հասկանալի է, որ ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո մարդիկ վախեցան և որոշեցին հեռանալ։ Այժմ հարցն այն է, թե արդյոք նրանցից ոմանք պատրաստ կլինեն վերադառնալ, և ի՞նչ պայմաններով: Մեզ համար կարևոր տարրերից մեկը կարող է լինել երկարաժամկետ բազմազգ առաքելության կամ ՄԱԿ-ի առաքելության ի հայտ գալը Լեռնային Ղարաբաղում, որի շնորհիվ մարդիկ, ովքեր ցանկանում են վերադառնալ, կարող են իրենց ավելի վստահ զգալ»,- ասել է Կլաարը։

«Ես շահագրգռված եմ բոլորի վերադարձի համար պայմաններ ստեղծելու, հեռացածների ունեցվածքը պաշտպանելու և մշակութային, կրոնական և պատմական հուշարձանների պահպանմամբ։ Գնդակն այժմ Բաքվի դաշտում է, քանի որ այն պետք է հստակ և ամուր երաշխիքներ տա հայ բնակչությանը կամ մնալու, կամ վերադառնալու համար: Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքը՝ ապրելու այնտեղ, որտեղ նրանք միշտ ապրել են, պետք է երաշխավորված լինի և ապահովվի նրա անվտանգությունը»,- ասաց նա։

Տոյվո Կլաարը ճիշտ կանի արձանագրի, որ արցախահայությունը լքել է իր հազարամյա հայրենիքը ոչ այն պատճառով, որ «վախեցել է». Արցախի պետականության 30 տարիները վկայում են Արցախի ժողովրդի անվախության և իր իրավունքները պաշտպանելու պատրաստակամության մասին։ Արցախցիները լքեցին իրենց հայրենիքը, քանի որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ արևմտյան հանրությունը քաղաքական երաշխիքներ չտվեցին։

Փաստորեն, ԵՄ-ն հիմա էլ չի առաջարկում քննարկումներ քաղաքական հարցերի շուրջ՝ Արցախի կարգավիճակի և միջազգային քաղաքական երաշխիքների վերաբերյալ։ Ավելին, ԵՄ-ն Բաքվին առաջարկում է ընտրություն՝ «երաշխիքներ տրամադրել հայ բնակչությանը, որպեսզի նրանք կամ մնան, կամ վերադառնան»։

Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Բաքուն, որ «Արցախի բնակչությունը մնա Հայաստանում»։ Արդյո՞ք ԵՄ-ն Բաքվին առաջարկում է փոխհատուցում վճարել հայերի ունեցվածքի համար և “փակել” հարցը։ Արդյո՞ք Եվրամիությունը համաձայն է ընդունել մի ամբողջ ժողովրդի ցեղասպանության և էթնիկ զտումների փաստը և շարունակել էներգետիկ համագործակցությունը Ալիևի հետ։

Բաքուն Արայիկ Հարությունյանի նկատմամբ առնվազն 9 հոդվածով մեղադրանք է առաջադրել

Ազատություն

Բաքուն Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ առնվազն 9 հոդվածով մեղադրանք է առաջադրել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական պետական APA գործակալությունը։

Մասնավորապես, Բաքուն հայտարարում է, որ «զբաղեցնելով Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը՝ Հարությունյանը մասնակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմի, զբաղվել է վարձկանների հավաքագրմամբ, ուսուցմամբ և ֆինանսավորմամբ՝ նրանց ներգրավելով ռազմական հակամարտությունների և ռազմական գործողությունների մեջ»:

Ըստ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության՝ «հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Արայիկ Հարությունյանը ներգրավված է եղել Ադրբեջանի Հանրապետության տարածքները ականապատելու, Գյանջայի և Բարդայի ուղղությամբ բալիստիկ և այլ տեսակի հրթիռներ արձակելու գործողությունները կազմակերպելու մեջ, ինչը հանգեցրել է մեծ թվով խաղաղ բնակիչների մահվան, մեծ վնաս պատճառել քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների»։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ու Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալության մասին Բաքուն հաղորդեց երկու օր առաջ։

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Հարությունյանը հարցաքննվել է, նրա փաստաբանը Ալոֆ Սաֆարալիևն է։ Վերջինս նշել է, որ որպես պաշտպան, ներկա է եղել Հարությունյանի հարցաքննությանը և որ Արայիկ Հարությունյանի «պաշտպանությունը կիրականացվի Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան»։

Արցախում մնացել է մինչև 40 հայ՝ առանց վառելիքի բաքի պայթյունի հետևանքով անհետ կորածների.

Ըստ իմ աղբյուրների՝ 15-ից ավելի իդենտիֆիկացված հայ են մնացել ադրբեջանական տիրապետության տակ։ Ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը՝ ներառյալ անհայտ կորածները, իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Step1.am-ի հետ զրույցում Բեգլարյանը նշեց, որ իր հայտարարած անհետ կորածների թվի մեջ չեն մտնում Ստեփանակերտից 6 կիլոմետր հեռավորության վրա գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով անհետացածները։ Նրա խոսքով, մնացածների մեջ կարող են լինել միայնակ կամ հիվանդ մարդիկ Ստեփանակերտում և այն շրջաններում, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն տարհանվել։

«Քույրեր և եղբայրները», նույնիսկ «թանկագին»՝ կարգավիճակ չէ։ Ի՞նչ է առաջարկում Դավիթ Կարաբեկյանը

«Մայրցամաքային Հայաստան» տեղափոխված Արցախում բնակված ՀՀ քաղաքացիները զբաղված են գրանցումներով, բնակարան, աշխատանք փնտրելով, բանկերի հետ կապված հարցեր լուծելով, կենսաթոշակային և այլ ձևականություններով։ Ամեն անգամ, չնայած «պարզեցված» ռեժիմին, նրանք ստիպված են լինում բախվել բազմաթիվ խնդիրների՝ կապված ՀՀ անձնագրում 070 ծածկագրի հետ։

Նիկոլ Փաշինյանը Արցախի բնիկներին անվանում է «մեր սիրելի եղբայրներ և քույրեր» և խոսում բացառապես մի քանի ամիս նյութական աջակցության միջոցառումների մասին։ Նա Արցախի ժողովրդին «հայրենակիցներ», «համաքաղաքացիներ» չի անվանում։ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթը հրապարակում է Արցախի ժողովրդին Բաքվի առաջարկած ամբողջական «ինտեգրացիոն պլանը»։ Այնինչ Հայաստանի քաղաքացիներին Հայաստանին ինտեգրելու ծրագիր չկա։

«Քույրեր և եղբայրներ»-ը կարգավիճակ չէ. Ի՞նչ է համարում Հայաստանը այն 120-130 հազար մարդուն, ովքեր իրենց հայկական անձնագրերում ունեն 070 նշան։ Փախստականնե՞ր։ Այս դեպքում անհրաժեշտ կլինի պաշտոնապես ճանաչել փախստականի կարգավիճակը, ներգրավել միջազգային կազմակերպություններին և գնահատել քաղաքական ու նյութական վնասը՝ փոխհատուցման պահանջով։ Ներքին տեղահանվածնե՞ր։ Բայց այդ դեպքում ստիպված կլինենք ընդունել, որ Արցախը Հայաստան է։

Այս հարցերը չեն լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ արցախցիների կողմից համառ կոլեկտիվ դիմում չլինի։

Արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը կարծում է, որ արցախցիների առջեւ մի քանի խնդիր է դրված.

1․ «Ապահովել բնակչությանը փախստականի կարգավիճակ՝ չտրվելով Ստեփանակերտի ու Երևանի կիսաչեկիստների ու կեղծ լիբերալների սադրանքներին, թե աշխարհը դեմ է մեզ նման կարգավիճակ տալուն։ Բռնի տեղահանվածները երկրի ներսում են լինում. կա՛մ Փաշինյանի կառավարությունը կճանաչի Արցախը որպես Հայաստան և ամբողջությամբ կվերականգնի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ոտնահարված մեր ունեցվածքային և մյուս իրավունքները, իսկ ադրբեջանական կողմի հետ բանակցություններում հատուկ վերապահումներ կանի Արցախի կարգավիճակի և դսհմանների վերաբերյալ։ Կամ փախստական պիտի ​​ճանաչի 120.000 մարդու։ Ի դեպ, մենք կարող ենք առանց որևէ մեկի դիմել ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև օտարերկրյա պետությունների դիվանագիտական ​​ներկայացուցչություններին` մեզ փախստականի կարգավիճակ և քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով։

2․ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Արցախի տարածքում չի սկսել աշխատանքը ոչ 2020 թվականին, ոչ 2021 թվականին, ոչ 2022 թվականին, ոչ էլ 2023 թվականին: Կրեմլի գործակալները Հայաստանում և Արցախում ջանասիրաբար խուսափում էին նոյեմբերի 9-ի հայտարարության այս կետից՝ Անկարա-Մոսկվա-Բաքու եռյակին հաճոյանալու համար… Բայց ՄԱԿ-ի առաքելությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կարողացավ այցելել Արցախ անմիջապես այն բանից հետո, երբ Կրեմլը օրհնեց Արցախում Ադրբեջանի այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունը և բնիկ հայ բնակչության արտագաղթը շրջանից։ Спасиба Раzzия. Կրեմլը և Բաքուն արգելափակել են նաև երրորդ երկրների, միջազգային և հումանիտար այլ առաքելությունների մուտքն ու գործունեությունը Արցախում։ Այժմ արցախցիների մեծ մասը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի կառավարությունը և Արցախի իշխանությունները կարող են դիմել մեզ՝ օգնելու գնահատել և փոխանցել միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա կառավարություններին Արցախին հասցված գույքային, բարոյական և այլ վնասները, ինչպես նաև մշակել դրանց պաշտպանության և վերականգնման միջազգային և ազգային մեխանիզմ։

3․ Արցախի ժողովրդի ընդհանուր իրավունքները և նրա պաշտպանության մեխանիզմները պետք է ապահովվեն միջազգային մակարդակով։

4․ Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մարդասիրական և իրավական հետևանքների հետաքննության արդյունքները պետք է դառնան միջազգային դատավարության առարկա և հիմք հանդիսանան Արցախի և Արցախի ժողովրդի ստատուսի/իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային որոշման/հանձնարարականի համար։

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար կգործի կրթաթոշակի ծրագիր

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար մեկնարկելու է կրթաթոշակի ծրագիր: Բարձր առաջադիմություն ունեցողների համար կրթաթոշակի չափը կավելանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մենք ուսանողների համար մեկնարկելու ենք կրթաթոշակային ծրագիր, կրթաթոշակի չափը որոշվելու է տվյալ ուղղությամբ, մասնագիտությամբ ուսման վարձի չափի համեմատ: Այսինքն՝ որպես կրթաթոշակի չափ մենք հիմք ենք վերցրել տվյալ բուհերում տվյալ մասնագիտությունով ուսման միջին վարձի չափը»,- նշեց նախարարը:

Նա տեղեկացրեց՝ երբ ուսանողները առաջին կիսամյակից հետո ցուցաբերեն որոշակի առաջադիմություն, այդ կրթաթոշակի չափը կավելանա:

«Առնձին քննարկում ենք ուսանողների մյուս խմբի հետ կապված խնդիրը: Մենք ունենք ուսանողների երկու խումբ. ուսանողների մի խումբը ուսանող է եղել ԼՂ հաստատություններում և այս պահին ունի կրթության ընդահատման խնդիր և ունենք ՀՀ բուհերում սովորող ուսանողներ, որոնց ուսման վճարումներն իրականացվել է ԼՂ իշխանությունների կողմից կամ իրենց ծնողների կողմից, որոնք այս պահին դժվարությամբ են վճարումներ կատարում: Այժմ մենք հավաքագրում ենք տվյալները այս խմբի ուսնողների համար: Առաջիկայում այս խմբի ուսանողներին ուղղված աջակցության ծրագիր կլինի»,- եզրափակեց նախարարը:

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները ՀՀ-ում աշխատանքի անցնելիս չեն մասնակցի որևէ մրցութային գործընթացի

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները պարտավորված չեն լինի մասնակցել որևէ մրցութային գործընթացի: Ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոս հավելավճար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Գիտեք որ ՀՀ դպրոցներում ուսուցչի թափուր տեղի համալրումը տեղի է ունենում մրցույթով: ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների ընդգրկումը համակարգ կիրականացվի գործուղման տրամաբանությամբ, որպեսզի նրանք առանց մրցութային ընթացակարգի գործուղվեն դպրոցներ։ Այս տարբերակին գնացել ենք, որպեսզի այս գործընթացը ավելի պարզ լինի»,- ներկայացրեց նախարարը:

Նա տեղեկացրեց՝ գործուղման առավելագույն ժամկետը 2 տարի է: Ուսուցիչները հնարավորություն կունենան այս ժամանակահատվածում հարմարվել, տեղավորվել իրենց մասնագիտական աշխատանքը շարունակելու և իրենց պլանների մասին հեռանկարային որոշումներ կայացնելու համար:

Նախարարը հավելեց՝ ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոս հավելավճար:

Անդրեասյանը նշեց՝ այս պահին հավաքագրված տեղեկատվության համաձայն կա 1790 թափուր տեղ, որից 450՝ ուսուցչական: Հոկտեմբերի 10-ից հասանելի կլինի էլեկտրոնային հարթակ, որտեղ հնարավոր կլինի տեսնել թափուր հաստիքները:

Փաշինյանն ու Ալիևը կորցրեցին արդիականությունը ձախողված Գրանադայից հետո

Հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում ձախողված հնգակողմ հանդիպումը կարող է ազդել Բաքվի և Երևանի ներքին քաղաքականության վրա։ Արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը Step1.am-ի հետ զրույցում ասաց, որ շուտով կարդիականա Ալիևի և Փաշինյանի հրաժարականի հարցը։ Ալիեւը դեմ գնաց Արեւմուտքին, իսկ ռուսները շարունակում են ճնշում գործադրել, նշել է նա՝ ասելով, որ Ռուսաստանը կարող է կիսել Արցախի ճակատագիրը։

Փաշինյանն այսօր, ելույթ ունենալով խորհրդարանում, չթաքցրեց մանդրածը՝ կապված Ալիևի և Էրդողանի՝ Գրանադայում հանդիպումից հրաժարվելու հետ։ Հիշեցնենք, որ Բաքվի լրատվամիջոցները առավոտյան գրել էին, որ Ալիեւը հրաժարվել է հանդիպումից, քանի որ դրան Էրդողանը չեն հրավիրվել, բայց պետք է ներկա գտնվի Մակրոնը։ Բաքուն ասում է, որ իրենք չեն մասնակցելու Ֆրանսիայի մասնակցությամբ հանդիպումներին։

Ի՞նչն է ստիպել Ալիևին փոխել իր որոշումը, չէ՞ որ մինչ այդ նա համաձայն էր։ Հանդիպման նախօրեին Երեւան ժամանած Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան հայտարարեց, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ հանցագործություն են կատարել՝ վտարելով Արցախի բնիկ բնակչությանը։ Ֆրանսիան նույնպես համաձայնություն է տվել Հայաստանի հետ ռազմական տեխնիկայի մատակարարման մասին համաձայնագիր կնքել։

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում բացահայտեց այն սկզբունքները, որոնց հիման վրա պատրաստվում էր ստորագրել Գրանադայի համաձայնագիրը՝ 1975 թվականի քարտեզների և Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա «ամբողջականության» ճանաչում, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակում՝ երկրների ինքնիշխան իրավասություն տակ։ Դատելով Փաշինյանի հայտարարություններից՝ նա պատրաստ էր հրաժարվել նույնիսկ այդ սկզբունքներից, բայց, ըստ ամենայնի, թույլ չտվեցին։

Ֆրանսիայի հայտարարությունները փաստացի տորպեդահարեցին հակահայկական պայմանագրի ստորագրումը։ Իսկ Ռուսաստանը ի պատասխան հրահանգեց Ալիեւին ոչ մի տեղ չգնալ։

Այն, որ մերժման նախաձեռնությունը պատկանում էր Ռուսաստանին, հաստատեց Մարիա Զախարովան. «Որքանով ես հասկացա, խոսքը գնում է հանդիպման մասին, որին մենք չենք մասնակցում, բայց յուրաքանչյուր երկիր իրավունք ունի որոշելու իր քաղաքականությունը»։

Նա նաև մեկնաբանեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը՝ նշելով, որ «աշխատանքներն իրականացվում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահության շրջանակներում, քննարկվում է Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող» տրանսպորտային երթուղու նախագիծ”։

Բայց կա ևս մեկ կարևոր գործոն, որը, փաստորեն, չեղարկեց Գրանադայում ծրագրված բարեկամական համաձայնությունը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր հայտարարություն է արել. «Զանգեզուրի միջանցքը հիմք կդառնա ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության համար Հարավային Կովկասում, ինչը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների ազգային անվտանգության համար։ Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է դրան»:

Հայտնի չէ՝ Ռաիսին ՆԱՏՕ-ի տակ նկատի ունի Թուրքիայի՞ն, թե՞ Ֆրանսիային, սակայն ակնհայտ է, որ Մոսկվան, Երևանը և Բաքուն չկարողացան «համոզել» Իրանին։

Բացի այդ, Արցախից հայերի տոտալ արտագաղթը լիովին փոխեց ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում՝ անսպասելիորեն անիմաստ դարձնելով ռուսական ռազմական ներկայությունը։ Ռուս-թուրք-Փաշինյան խաղի գլխավոր «հաղթաթուղթը»՝ «ղարաբաղյան գետտոն», “փակված է”։

Փաշինյանն այսօր ասաց, որ կարող է հրաժարական տալ, բայց դա «միայն կվատթարացնի իրավիճակը»։ Այսինքն՝ «Ալմա-Աթայի հռչակագրի» և «Զանգեզուրի միջանցքի» տապալումից հետո նա այլևս չունի այլ փաստարկներ և ծրագրեր։

Ալիևը նույնպես փաստարկներ չունի. համաշխարհային լրատվամիջոցներն անսպասելիորեն գրել են, որ SIPRI-ի տվյալներով՝ 2017-2020 թվականներին ադրբեջանական զենքի ներմուծման ավելի քան 60%-ը եղել է Իսրայելից։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ Եվրամիությունը կարող է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները, ներառյալ ֆինանսական օգնությունը, և պատժամիջոցներ կիրառել ֆիզիկական անձանց նկատմամբ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական ​​ծառայության փաստաթղթին։

Ֆրանսիան և Գերմանիան արդեն միանշանակ խոսում են Հայաստանի դեմ ռուս-թուրքական դաշինքի մասին։ Իսկ արևմտյան թերթերը անսպասելիորեն տեղեկություններ են արտահոսել, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումից երկու օր առաջ Ստամբուլում Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հանդիպում են անցկացրել, որի ժամանակ քննարկվել է 9-ամսյա շրջափակումը դադարեցնելու հարցը։

Պլանների և գաղտնի հանդիպումների բացահայտումը հուշում է, որ այդ պլաններն այլևս ակտուալ չեն: Ինչպես Փաշինյանն ու Ալիեւը։

Նաիրա Հայրումյան

Մոսկվան խոստովանել է, որ Արցախի ղեկավարությունը հանձնել է Բաքվին՝ «առանց Երևանից դիմում ստանալու»

Ռուսաստանը չի ստացել Ադրբեջանի կողմից ձերբակալված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ազատ արձակման և Հայաստան վերադարձնելու հարցում դիմում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ոչ մի ֆորմալ կամ ոչ ֆորմալ դիմում չի եղել, եթե հաշվի չառնենք տեղեկատվական ոլորտը և այնտեղ ասվածի մեծ մասը»,- նշեց նա։

Փաստորեն, Զախարովան խոստովանում է, որ Մոսկվան հնարավորություն ուներ փրկելու և Հայաստան վերադարձնելու Ռուսաստանի խաղաղապահների բազայում ձերբակալված Արցախի նախկին նախագահներին ու խորհրդարանի խոսնակին, ինչպես նաեւ Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին և այլոց։ Բայց նա դա չարեց՝ միտումնավոր Ադրբեջանին հանձնելով մարդկանց, ովքեր կարծում էին, թե ի դեմս ռուսների գործ ունեն մարդկանց հետ, այլ ոչ թե բարբարոսների։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, որ դա արվել է Հայաստանի ղեկավարության հետ համաձայնությամբ, որից Մոսկվան «դիմումներ» չի ստացել։ Երեւանը դա չհերքեց։

Ռուսաստանի ցինիզմը, դաժանությունն ու ապամարդկայնացումը ոչ մի տեղ չի տեղավորվում։