Ստեփանակերտում կին ձեռներեցները հավաստագրեր են ստացել ՀԲԸՄ կողմից

Շրջափակման պարտադրած դժվարություններին հակառակ՝ ՀԲԸՄ-ը շարունակում է հավատարիմ մնալ իր ավանդույթներին և իրականացնել մի շարք բարեգործական ծրագրեր: Կրթական ծրագրերի նպատակն է` բիզնես գիտելիքներ և հմտություններ փոխանցելու միջոցով ոչ միայն բարելավել կենսամակարդակը, այլ նաև դրական ազդեցություններ տարածել Արցախում: Դասընթացների ընթացքում մասնակիցները սովորում են գրագետ բիզնես պլան մշակելու արվեստը, ամեն ինչ բիզնեսի մասին: Վերջնական փուլում իրենց բիզնես պլանը ներկայացնելուց հետո դիմում են դրամաշնորհներ ստանալու համար:

“Կին ձեռներեցների” դասընթացն ավարտած կանայք Արցախում ստացել են հավաստագրեր, իսկ լավագույն արդյունք գրանցածները՝ նաև մրցանակային դրամաշնորհներ: ՀԲԸՄ այս ծրագիրը միտված է զարգացնել Հայաստանի և Արցախի կանանց ձեռնարկատիրական գիտելիքները և հմտությունները: Ձեռք բերած գիտելիքների և դրամաշնորհների միջոցով ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստանում կյանքի կոչել իրենց գաղափարները, գործող բիզնեսը:  ՀԲԸՄ Արցախի գրասենյակի աշխատակից Ռոզա Սայադյանի խոսքով՝ մասնակիցները մեծ հետաքրքրություն և աշխատասիրություն են դրսևորել եռամսյա դասընթացների ընթացքում: 60 դիմորդներից ընտրվել են 23-ը, իսկ ծրագրին մասնակցել են 20 հոգի:

Սննդաբան Գայանե Ղարայանը ներկայացրել է բիզնես պլան քաշի կարգավորման կենտրոն ստեղծելու մասին: “Լաչինի միջանցքի փակված մնալը խոչընդոտում է բոլոր դիմորդների բիզնես ծրագրերի իրականացմանը: Իմ ծրագրին մեկնարկ տալու համար անհրաժեշտ մարզասարքը գտնվում է Երևանում: Դասընթացների շնորհիվ  կիրառելի գիտելիքների շատ մեծ բազա եմ ստացել: Յուրաքանչյուր դասը հագեցած էր և պահանջում էր պարտադիր ներկայություն: Մասնագետների հետ քննարկում էինք անցկացնում թեմայի վերաբերյալ  բոլոր հարցերի շուրջ՝ մարկետինգ, շփում, հոգեբանություն, էթիկա, նամակագրություն, ֆինանսներ և այլն”, ասում է նա:

Ստեփանակերտի բնակիչ Ռիմա Հայրապետյանն է հաղթող ճանաչվել Համով Բոստան ծրագրով և ստացել է 2 միլիոն դրամ դրամաշնորհ, որի միջոցով ձեռք է բերելու մոտոբլոգ (ջերմոցի աշխատանքի համար առաջնային սարքավորում),  հովացնող հավասարակշռված համակարգեր, ցանկապատման համար կիրառելի երկաթե սյուներ:

Հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, ՀԲԸՄ-ը փորձել է աջակցել Կին ձեռներեցներ ծրագրի բոլոր մասնակիցներին: Նրանք ևս ստանալու են դրամաշնորհներ:

Տաթեւ Ազիզյան

Փարիզը պահանջում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ դեսպան

Փարիզը պահանջում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ինչպես նաև մշտական գազ և էլեկտրաէներգիա մատակարարել բնակչությանը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին։

Արայիկ Հարությունյանը ողջունել է ՀՀ- կողմից ՄԱԿ ԱԽ դիմելը

Վերջին օրերին նկատվում է Արցախի հարցի հանդեպ միջազգային ուշադրության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման նշանակալի աճ: Այդ մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

«Ողջունելի է, որ, հաշվի առնելով նաև Արցախի Հանրապետության իշխանությունների հորդորները, Հայաստանի Հանրապետությունը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ԱԽ արտահերթ նիստ գումարելու հայցով: Կարևոր է, որ նամակում պաշտոնապես ընդգծվում է նաև ցեղասպանության կանխարգելման նպատակը»,- նշել է Արցախի նախագահը:

Հարությունյանի կարծիքով՝ ողջունելի է նաև ՄԱԿ-ի մի խումբ փորձագետների հայտարարությունը, որով ընդգծում են Լաչինի միջանցքի բացման և բոլոր անհատների անվտանգության, արժանապատվության ու բարօրության ապահովման հրատապ անհրաժեշտությունը:

Արցախի նախագահի կարծիքով՝ ակնհայտ է, որ միջազգային հանրությանն ուղղված իր վերջին ուղերձը և Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցը մեծ արձագանք են գտել միջազգային լրատվամիջոցներում: Արդյունքում, տասնյակ առաջատար լրատվամիջոցներ անդրադարձել են առկա իրավիճակին և ներկայացրել Արցախի իշխանությունների ու առաջատար փորձագետների գնահատականներն ու կոչերը ընթացող ցեղասպանության վերաբերյալ:

«Կարևոր փորձագիտական կարծիք ու հորդոր էր պարունակում նաև հայտնի ցեղասպանագետների հայտարարությունը, որը շեշտադրում է անհապաղ և վճռական գործողությունների անհրաժեշտությունը՝ կանխելու ցեղասպանությունը Արցախի ժողովրդի հանդեպ: Իհարկե, այս և ավելի վաղ օրերին արվել են նաև այլ հայտարարություններ մի շարք միջազգային կազմակերպությունների ու պետությունների ներկայացուցիչների կողմից, որոնցում տեսանելիորեն աճում է միջազգային գործնական քայլերի կատարման հրատապության ընկալումը: Անշուշտ, ժամանակը շատ կարևոր է մեր ժողովրդի համար, և հապաղումն արժենում է մարդկային կյանքեր ու տառապանքներ»,- նշել է Հարությունյանը:

Արցախի նախագահն արցախահայության անունից հորդորել և պահանջել է բոլոր հիմնական դերակատարներից՝ չհապաղել և չսպասել ավելի լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական ու արդյունավետ քայլերի՝ այս ցեղասպանության հետագա ընթացքը կասեցնելու համար:

Իրանի շուրջ իրավիճակը փոխվում է. Իրանը կարող է օգնել Բերձորի միջանցքի բացմանը

Ներկայիս հայաստանյան իրողություններն այնպիսին են, որ Էրդողանի այն հայտարարությանը, թե միջանցքը պետք է անհապաղ բացվի և խաղաղության համապարփակ համաձայնագիր ստորագրվի /որից հետո Հայաստանը կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից/, պատասխանում են ոչ թե Հայաստանի վարչապետը կամ ԱԳՆ-ը, այլ Իրանը։ Այս մասին գրում է անվտանգության հարցերեվ փորձագետ Հրաչյա Արզումանյանը։

Իրանը ասում է, որ առանց իր հավանության միջանցքի բացումը բացառվում է։ Էրդողանը կարող է որոշի խնդիրը լուծել ուժով, բայց նա ծանոթ է Սիրիայում Իրանի ռազմական հնարավորություններին, գրում է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի արտգործնախարարը զանգահարել էր Բաքվի իր գործընկերոջը։ Բաքուն փորձել է նույնացնել Լաչինի և Զանգեզուրի միջանցքները, սակայն դրանից հետո Իրանը հայտարարեց, որ Ալիևը մտադիր չէ պնդել Զանգեզուրի միջանցքը, քանի որ Իրանը իրեն ճանապարհ է տվել իր տարածքով։

Միաժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանատան պատվիրակությանը եւ ասել, որ Իրանը կարող է օգնել Լաչինի միջանցքի բացմանը։

Իրանի դերը տարածաշրջանային դասավորության մեջ առանցքային է դառնում՝ ռուս-թուրքական անվտանգության համակարգի փլուզման և «Թուրքիայի արդյունավետ դերի» մասին ԱՄՆ հայտարարությունների ֆոնին։ Հայաստանը դեռևս չի դիմել Իրանին անվտանգության խնդիրների լուծման հարցում ռազմական օգնության խնդրանքով։ Բայց օրերս այն երկարաձգեց “գազ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքը” մինչև 2030 թվականը՝ ընդլայնման հեռանկարով։

Դեռ 100 տարի առաջ բոլշևիկները գիտեին, որ Իրանի հարավային նահանգին համանուն պետության ճանաչումը նշանակում է տարածքային պահանջ Իրանի նկատմամբ, Step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։

«Ներքին հակասություններից թուլացած Իրանը ստիպված եղավ այն ժամանակ բավարարվել մի համաձայնագրով, որով նախկին ԽՍՀՄ-ի հետ իր սահմանն անցնում է Արաքս գետով: Իսկ հետագայում 8 կիլոմետր տարածք զիջել, որպեսզի Նախիջեւանի շրջանում Ադրբեջանը ընդհանուր սահման ունենա Թուրքիայի հետ։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Իրանը չի կարողացել հատել սահմանը Արաքս գետով, իսկ Երևանը ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության ճնշման տակ վերջինիցս ռազմական օգնություն չի խնդրել։ Բայց Իսլամական Հանրապետության իշխանությունները կտրականապես դեմ են արտահայտվել Զանգեզուրի նկատմամբ Բաքվի պահանջներին և Զանգեզուրի միջանցքի կառուցմանը, հատկապես դրան արտատարածքային կարգավիճակ տալուն»,- նշել է Կարաբեկյանը։

«Իրեն հռչակելով Ռուսական կայսրության իրավահաջորդը, այդ թվում՝ միջազգային պարտավորությունների հարցում, ներկայիս Ռուսաստանի Դաշնությունը ուժի մեջ է ճանաչել 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրի մի շարք դրույթներ, մասնավորապես, որ Ռուսաստանը և Իրանը հանդիսանում են պայմանագրի երաշխավորներ Հարավային Կովկասում, և սահմաններ են սահմանվում երրորդ երկրների հետ՝ համաձայն այս և հետագայում կնքված Թուրքմենչայի պայմանագրի…

Եթե ​​այս պայմանագիրը ուժի մեջ է, ապա երրորդ երկրներն իրավունք չունեն Հայաստանին և Արցախին թելադրել ինքնորոշման ձև։ Իսկ եթե Իրանն ու Ռուսաստանը հրաժարվում են լինել Կովկասի ժողովուրդների իրավունքների անվտանգության երաշխավորներ, ապա մեխանիկորեն ուժի մեջ է մտնում մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասում է փորձագետը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում, որը գործնականում վերահսկվում է Իսրայելի և Թուրքիայի կողմից, կատաղի պայքար է ընթանում գյուլենականների և իրանական շիաների դեմ։

Իսրայելը ամեն կերպ փորձում է կանխել Իրանի ու ԱՄՆ-ի միջուկային գործարքի վերսկսումը, որն ամբողջությամբ կփոխի իրավիճակը տարածաշրջանում։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ թույլ կտան նախկինում ձերբակալված 5 իրանա-ամերիկացիներին լքել երկիրը այն բանից հետո, երբ Թեհրանի միջոցներն ապաարգելափակվեն Հարավային Կորեայի հաշիվներում: Խոսքը 10 միլիարդ դոլարի մասին է։

Եվ մինչ պետքարտուղար Բլինկենն ասել է, որ իրենք մտադիր չեն թուլացնել Իրանի դեմ պատժամիջոցները, ԱՄՆ Ազգային հետախուզության նոր ռազմավարության «վերանայման» շրջանակբերում Իրանն որպես սպառնալիք չի նշվել:

Իսրայելի վարչապետն անմիջապես իրմոտ է կանչել հակաիրանական լոբբինգ իրականացնող ամերիկացի կոնգրեսականներին։ Միաժամանակ ԱՄՆ Սենատի պատվիրակությունն այցելել է Հայաստան՝ Իրանի հետ սահման և Իսրայելի հետ համատեղ օկուպացված արցախյան տարածքների հետ սահմանագիծ։

ՀՀ կառավարությունն Արցախի հարցով ԱԽ հրատապ նիստ գումարելու խնդրանքով դիմել է ՄԱԿ–ին

Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարի՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։ Տեղեկանում ենք ՄԱԿ–ի թվիթերյան էջից։

«Հայաստանի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու գլխավոր մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»,- ասված է Հայաստանի դիմումի մեջ։

Թվիթերյան էջում հրապարակված է նաեւ ՀՀ կառավարության նամակը:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում, մասնավորապես, նշել է.

«Ի լրումն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահին ուղղված 2023 թվականի հուլիսի 12-ի նամակի՝ Ձեզ եմ դիմում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված ամբողջական շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ:

2023 թվականի հունիսի 15-ից առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի ծայրահեղ պակասը սրվել է, երբ Ադրբեջանը լիովին փակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ արգելելով որևէ, նույնիսկ մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման կանխամտածված շարունակական խափանումները ծայրահեղ վնաս են պատճառել ժողովրդի կենսագործունեությանը։

Մարդասիրական բոլոր մատակարարումների դադարեցումը՝ զուգորդված ներքին սահմանափակ պաշարների աստիճանական օգտագործմամբ, ադրբեջանական զինված ուժերի կողմից գյուղատնտեսական տարածքների թիրախավորված գնդակոծությամբ, հանգեցրել են սննդի սուր պակասի և խանութների փակման։ Առաջնային անհրաժեշտության սննդամթերքի և վիտամինների բացակայության պատճառով մոտ 2000 հղի կին, մոտ 30000 երեխա, 20000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձ պայքարում է թերսնման պայմաններում գոյատևելու համար:

Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, այդ թվում՝ 4687 շաքարային դիաբետով և 8450 արյան շրջանառության հիվանդություններով, մնացել են գրեթե առանց որևէ դեղամիջոցի։ Այս իրավիճակի արդյունքում արձանագրվել է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների հետևանքով մահացությունների աճ։ Հունվար-հուլիս ընկած ժամանակահատվածում, ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, բժշկական հսկողության տակ գտնվող հղիների շրջանում սակավարյունության մակարդակը հասել է շուրջ 90%-ի, որը պայմանավորված է թերսնմամբ և համապատասխան դեղամիջոցների բացակայությամբ կամ անբավարարությամբ: Ավելին, շոգ եղանակային պայմանները և ախտահանող միջոցների և դեղամիջոցների բացակայությունը տարածաշրջանում համաճարակների վտանգ են ստեղծում։

Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին։

Ադրբեջանի այս գործողությունները ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում են, այլև ուղղակիորեն խախտում են ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, որոնց համաձայն Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր միջոցները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար»։

Բնակչության համար կյանքի հետ անհամատեղելի պայմանների կանխամտածված ստեղծումը ոչ այլ ինչ է, քան զանգվածային ոճրագործություն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ, և ստիպելու նրանց լքել իրենց տներն ու հայրենիքը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ նման կոլեկտիվ պատժի կիրառումը գոյաբանական վտանգ է ներկայացնում վերջիններիս համար, եթե նրանք միայնակ մնան ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության դեմ։

Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի միջամտությունը։

Հղում կատարելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված 2022 թվականի սեպտեմբերի 13-ի իմ նամակին (S/2022/688) և 2022 թվականի դեկտեմբերի 20-ին գումարված Անվտանգության խորհրդի նիստին հաջորդիվ՝ հայցում ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի գումարում՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի:

Խնդրում եմ նաև, որ Հայաստանի պատվիրակությանը հնարավորություն տրվի մասնակցելու Խորհրդի նիստին՝ ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան դրույթներին և Անվտանգության խորհրդի ընթացակարգային կանոնակարգի 37-րդ կանոնին համապատասխան։

Խնդրում եմ, Ձերդ գերազանցություն, ընդունել հարգանքիս հավաստիքը»:

Սեւրի պայմանագիր․ Թուրքիայի էքսպանսյան Անդրկովկասում, Արցախը՝ շրջափակման մեջ, Փաշինյանի ծնունդին մնացել է մոտ 60 տարի

Քարտեզ ըստ Սեւրի պայմանագրի

1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվեց Սեւրի պայմանագիրը՝ Վերսալ-Վաշինգտոն համակարգի պայմանագրերից մեկը, որն նշանավորեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Թուրքիան և Ռուսաստանը կրակի պես վախենում են այս պայմանագրից։ 100 տարի անց տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ առանց միջազգային արբիտրաժի կրկին անհնար է լուծել հարցերը, բայց Ռուսաստանն ու Թուրքիան նորից փորձում են սեպարատ համաձայնագիր կնքել։

Ինչո՞ւ 100 տարի առաջ իրականություն չդարձան Վիլսոնի արբիտրաժն ու Սեւրի պայմանագիրը։ Հայաստանի շուրջ ստեղծված այսօրվա իրավիճակում կա՞ միջազգային արբիտրաժի հնարավորություն։ Արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանի մեկնաբանությունը Step1.am-ի համար.

 

Մեզ փորձում են համոզել, որ 1920 թվականի օգոստոսի 10-ին Սեւրում ստորագրված պայմանագիրը՝ որը Արեւմտյան Հայաստանում զանգվածային բռնությունների ու աքսորի ենթարկված հայերի իրավունքների մասին է, զուտ խորհրդանշական է։ Փաստաթղթում, փաստորեն, ամրագրվել են վեճերը լուծելու և անկախ պետության ստեղծման համար պայքարող երկրների եւ նախկին մետրոպոկիաների, Առաջին աշխարհամարտում պարտվողների և հաղթողների միջև հարաբերությունների կարգավորելու սկզբունքները։

Դա Ազգերի լիգայի ստեղծումից հետո նման ներկայացուցչական միջազգային ձևաչափով կնքված առաջին ակտն էր։ Նոր աշխարհում իրավունքը դարձել էր անվիճելի, և պատահական չէր, որ Թուրքիան ստիպված է եղել ընդունել ոչ միայն Մուդրոսի, այլև Սևրի պայմանագրի պայմանները, և նրանց պահանջները չկատարելու համար դիմել օգնության Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ, էթնիկ հրեա Արթուր Բոլֆուրին։

Ինչպես հայտնի է, 1920 թվականին Թուրքիայի, բոլշևիկյան Ռուսաստանի, մուսավաթական Ադրբեջանի կողմից եռակի ագրեսիայի և հակակառավարական ապստամբության արդյունքում Հայաստանի Առաջին Հանրապետությունը կրեց մի շարք ծանր պարտություններ և ընկավ՝ կորցնելով վերահսկողությունը երկրի մեծ մասի հանդեպ, այդ թվում Արևելյան Հայաստանի։

Ալեքսանդրապոլի նվաստացուցիչ պայմանագիրը, որը պարտադրվեց այն բանից հետո, երբ կառավարությունը փաստացի հրաժարվեց իշխանությունից, դարձավ Օսմանյան և Ռուսական կայսրությունների իրավահաջորդների միջև տարածքների նոր բաժանման օրինականացման միջոց: Հատկապես հայերի համար շոշափելի էր Կարսի՝  բազմաստիճան պաշտպանությամբ և լավ զինված ամրոցի կորուստը։

Կայսրությունների ճիզվիտական ​​քայլը, որոնց Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ) անվանեց «մահացու հրեշներ, որոնց միջև ընկած է Հայաստանը», պատահական չէր, քանի որ առաջին հանրապետության իշխանությունն էր, որ ճանաչվեց աշխարհի կողմից, հենց դա է ներկա եղել Հայաստանի սահմանների, հայերի իրավունքների և հայկական հողերի կարգավիճակի վերաբերյալ պայմանագրերի կնքմանը։ Ուստի Ռուսաստանին ու Թուրքիային պետք էր մի դաշնագիր, որով ոչ թե Հայաստանի բոլշևիկյան իշխանությունը, այլ օրինական իշխանությունը կհրաժարվեր հայկական տարածքներից։

Ինչպես հիմա, կիրառվեց այն կեղծ թեզը, թե Հայաստանի իշխանությունը վարում է հակառուսական քաղաքականություն, Թուրքիան և Ադրբեջանը Խորհրդային Ռուսաստանի հուսալի դաշնակիցներն են Կովկասում և Սևծովյան-Միջերկրական տարածաշրջանում։

Ինչպես գիտենք, Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, ըստ որոնց՝ Թուրքիայի սահմանը Արևմուտքում կորոշվի ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի իշխանությունների կողմից Հայաստանին ստիպողաբար պարտադրված Կարսի տխրահռչակ պայմանագրի հիման վրա։ Կարսի պայմանագիրը ստորագրած Հայաստանի բոլշևիկյան կառավարությունը չճանաչվեց աշխարհի կողմից, այն ստեղծվել էր 11-րդ կարմիր բանակի սվինների վրա և միայն ֆորմալ անկախ էր։

Եվ վերջապես, Հայաստանին Բաքվի հետ հաշտության պայմանագիր կնքելու պահանջը՝ որպես Թուրքիայի հետ սահմանների բացման պայման։ Ամեն ինչ ինչպես հարյուր տարի առաջ։

Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ հայտնի պատմաբաններն ու իրավաբանները շեշտում էին Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ոչ լեգիտիմությունը, դրանք կնքվել են չճանաչված, ուժերով օրինական իշխանությունների բռնի տապալման արդյունքում ու խախտում են գործող միջազգային պայմանագրերը։

Նկատի ունենք Մուդրոսի պայմանագիրը, Սեւրի պայմանագիրը, ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային վճիռը Արևմտյան Հայաստանի վերաբերյալ (Աթաթուրքի Անատոլիայի կառավարությունը լեգիտիմություն ձեռք բերեց միայն 1923 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության կազմավորմամբ, իսկ ԽՍՀՄ-ը ընդհանրապես ճանաչվեց միայն 1929 թ.):

Հետո եղավ Թուրքիայի փաստացի էքսպանսիան Անդրկովկասում, Արցախը շրջափակման մեջ էր, Հայաստանի ճանապարհներին վխկտում էին մուսավաթական ավազակախմբերը (ինչպես 2020թ. նոյեմբերից հետո), և մինչև Փաշինյանի ծնունդը մնում էր մոտ 60 տարի։

Շուտով պարզ դարձավ, որ Աթաթուրքն ամենևին էլ հեղափոխական և ոչ մի դեպքում հակաարևմտյան չէ… Բայց բոլշևիկներին դա չէր հետաքրքրում… Ի՞նչ կարող ես անել, Ստամբուլը հո հետ չե՞ն դարձնելու Կոստանդնուպոլիս:

Դե, այն ժամանակ էլ ընդունված էր ամեն ինչ բարդել փոքր Հայաստանի վրա, Սերգեյ Լավրովն ու Մարիա Զախարովան ունեին իրենց պատմական նախատիպերը… Այո, այո, կապված Օղակ գործողության և առաջին ղարաբաղյան պատերազմի և ավելի հին պատմության հետ։

Նա, ով քար է նետում անցյալը, ստանում է քարաթափում, ով կրակում է անցյալին, նա պատասխանում է նրան թնդանոթի կրակոցով։ Եվ հիշենք, որ մեզ կործանել փորձող բոլոր կայսրությունները ընկան… Աստծո օգնությամբ մենք կարողացանք կանգնել և հաղթել։

Արցախի ԱԳՆ պատասխանել է Մոսկվայի անպարկեշտ առաջարկին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական «Կոմերսանտ»-ի հոդվածին, որում թերթը, հղում անելով ռուսական պետական կառույցներից իր զրուցակցին, հայտնել է Ակնայով ճանապարհը բացելու, իսկ այնուհետև Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով առաջացած սուր հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման հարցում Արցախի Հանրապետությունը միշտ ունեցել և շարունակում է ունենալ հետևողական դիրքորոշում: Այդ դիրքորոշումը հիմնված է ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության վրա, որի 6-րդ կետը հստակ կերպով նախատեսում է Լաչինի միջանցքի գործունեության պարամետրերն ու կանոնակարգը, այնպես էլ՝ միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների վրա:

Այս համատեքստում ցանկացած նախաձեռնություն, որը Լաչինի միջանցքի օգտագործումը, այն էլ ծայրաստիճան սահմանափակ ռեժիմով կապում է այլ հարցերի և այլընտրանքային երթուղիների հետ, այդ թվում նաև՝ Աղդամով, իրականում հանդիսանում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ իր միջազգային պարտավորությունների խախտումն օրինականացնելու և այդ երկրի նախագահի կողմից ստորագրված 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը վերանայելու փորձ: Ադրբեջանի կողմից համառորեն առաջարկվող նման մոտեցումը կանխամտածված կերպով խախտում է Արցախի ժողովրդի իրավունքներն ու նվաստացնում արժանապատվությունը, ինչպես նաև հակասում է միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերին:

Կրկին ընդգծում ենք, որ այլընտրանքային տրանսպորտային երթուղիների օգտագործման վերաբերյալ առաջարկությունն Ադրբեջանի քաղաքականության մի մասն է՝ ուղղված իր իսկ հրահրած հումանիտար աղետի և սովահարության սպառնալիքի օգտագործմանը որպես զենք և Արցախի ու նրա ժողովրդի բռնի հպատակեցման միջոց:

Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ ադրբեջանական կողմի առաջարկը հանգում է նրան, որպեսզի Լաչինի միջանցքն օգտագործվի բացառապես Հայաստանում բուժում ստանալու կարիք ունեցող մարդկանց բժշկական տարհանման և գուցե, Արցախից Հայաստան ծայրահեղ սահմանափակ ապրանքների տեղափոխան համար՝ Բաքվի համաձայնությունը ստանալուց հետո: Հրաժարվելով լիովին ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով և առաջարկելով այլընտրանքային երթուղիներ, ադրբեջանական կողմը հետևողականորեն փորձում է կտրել Հայաստանի և Արցախի ժողովրդի միջև գոյություն ունեցող խորը կապերը, նրան զրկել ինքնությունից, ինքնաբավությունից ու զարգանալու հնարավորությունից: Տվյալ նախաձեռնությունը միտված է նաև Լաչինի միջանցքի հայեցակարգի ապամոնտաժմանը, որը հակամարտության համապարփակ, արդար և արժանապատիվ կարգավորման առանցքային տարրն է:

Ավելորդ չի լինի ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումները չեն նախատեսում Ադրբեջանի որևէ ներկայություն Լաչինի միջանցքում կամ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղությամբ տեղաշարժի սահմանափակում: Հատկանշական է, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը, գտնվելով Բաքվում, 2023 թվականի փետրվարի 28-ին հաստատել է, որ Լաչինի միջանցքում հսկիչ-անցակետերի տեղադրումը Եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ», ասվում է հայտարարության մեջ:

Դպրոցական պայուսակների խնդիրը տեղում կլուծվի

«Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամը ձեռք կբերի և Արցախի առաջին դասարանցիներին կնվիրի մինչև 1900 դպրոցական պայուսակ, որոնք «Լույսի պայուսակ» նախագծի շրջանակներում կկարվեն Ստեփանակերտի Ղարմետաքսկոմբինատ ՍՊԸ-ի արտադրամասում։

Արցախի կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարությունը նշել է, որ շրջափակման պատճառով անհնար է դարձել դպրոցական պայուսակներ, ուսապարկեր և այլ պարագաներ ներկրելը, ինչի պատճառով էլ մեկնարկել է պետական ​​ծրագիրը։

«Հայ կրթական հինմարկություն” հիմնադրամի առաջարկը մեծ աջակցություն է Արցախին։ 1900 ուսապարկը՝ ծրագրի առաջին փուլն է։ Հնարավորության դեպքում ավելի շատ կկարվի, ոչ միայն առաջին դասարանցիների համար, քանի որ Հայաստանից մի շարք հիմնադրամներ ցանկացել են մասնակցել նախագծին նույն ձևաչափով, ինչ «Հայկական կրթական հաստատությունը»:

Վարչությունում նշել են, որ բազմաթիվ քաղաքացիներ արձագանքել են բնակչությանն ուղղված կոչին՝ ուսապարկեր և դպրոցական պարագաներ տրամադրել օգնության կարգով։

Washington Post-ն անդրադարձել է Օքամփոյի հոդվածին

Ամերիկյան Washington Post պարբերականն անդրադարձել է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, Հարվարդի և Եյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյի հոդվածին, որում նա զգուշացնում է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ էր արել այս հարցը միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնել։

«Լուրջ հիմքեր կան կարծելու, որ ցեղասպանություն է իրականացվում»,- WP-ի հոդվածագիրը մեջբերել է Օքամփոյի խոսքերը, որում նշվում է, որ  որ ՄԱԿ-ի կոնվենցիան ցեղասպանությունը բնորոշել է այդ թվում նաև որպես «խմբի համար միտումնավոր կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնում են դրա ֆիզիկական ոչնչացման»։

«Դիակիզարաններ կամ մաչետեներով հարձակումներ չկան։ Ցեղասպանության անտեսանելի զենքը սովն է։ Առանց հրատապ կտրուկ փոփոխությունների, հայերի այս խումբը առաջիկա շաբաթներին կոչնչացի»,- ասվում է մեկ այլ մեջբերման մեջ։

Հոդվածում Washington Post-ը հակիրճ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանը, ներկայացրել Ադրբեջանի ղեկավարության մեկնաբանությունը Օքամփոյի հոդվածին, որոնք այն անվանել էին «չհիմնավորված պնդումներ և մեղադրանքներ» պարունակող։

Հոդվածագիրը նշել է նաև Կոռնիձորում ավելի քան 2 շաբաթ կայանված 360 տոննա հումանիտար օգնությանը, որն Ադրբեջանը թույլ չի տալիս անցկացնել Լաչինի միջանցքով։

Հայտնի ցեղասպանագետները ՄԱԿ-ին կոչ են անում արագորեն անդրադառնալ Արցախում ցեղասպանության անմիջական սպառնալիքին

Հայտնի ցեղասպանագետները բաց նամակ են ներկայացրել ՄԱԿ-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ցեղասպանության հնարավորության վերաբերյալ։ Նամակը տարածել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, հայերեն տարբերակը՝ ստորև․

«Ն.Գ. Անտոնիո Գուտերեշին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար,

Պարոն Ֆոլքեր Թյուրքին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար,

Տիկին Ալիս Վայրիմու Նդերիտուին
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական,

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին

Օգոստոսի 9, 2023 թ.

Մենք՝ ներքոստորագրյալ գիտնականներս և ցեղասպանության հարցերով փորձագետներս, գրում ենք ձեզ մեծ հրատապությամբ և մտահոգությամբ Արցախի Հանրապետությունում (նաև հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ցեղասպանության հնարավորության վերաբերյալ: Որպես գիտնականներ, որոնք խորապես ներգրավված են ցեղասպանության ուսումնասիրության մեջ՝ մենք պատմության ընթացքում տեղի ունեցած սարսափների վկաներն ենք, եւ ջանասիրորեն վերլուծում ենք անցյալի և ներկա վայրագությունները՝ աշխատելով կանխել նոր ցեղասպանությունները: Ներկայումս մենք խորապես մտահոգված ենք Արցախում ցեղասպանության միանշանակ նախազգուշական նշանների ի հայտ գալով։ Ռիսկի ամենակարևոր գործոնը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն է, որը Արցախը Հայաստանին կապող կենսական օղակ է։

2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքը՝ Արցախի բնակչությանն արտաքին աշխարհին կապող միակ փրկօղակը, ապօրինի շրջափակված է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս տագնապալի իրավիճակը կրիտիկական դարձավ 2023 թվականի հունիսի 15-ին, երբ Ադրբեջանը փակեց այս կենսական ճանապարհը՝ Արցախի Հանրապետությունը և նրա 120,000 բնակիչներին հասցնելով պաշարման վիճակի։ Վերջին երկու ամիսների ընթացքում Արցախը բռնի կերպով զրկվել է առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը և այլ կարևոր ապրանքներ, ձեռք բերելու հնարավորությունից։ Նույնիսկ ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից իրականացվող մարդասիրական օգնության ջանքերը խոչընդոտվել են՝ խորացնելով առանց այն էլ ծանր հումանիտար ճգնաժամը:

Սաստկացող հումանիտար ճգնաժամը դրդել է ԿԽՄԿ-ին, որը տեղում աշխատող միակ միջազգային կազմակերպությունն է, լուրջ ահազանգ հնչեցնել:

Հուլիսի 25-ին հրապարակված (https://www.icrc.org/en/document/azerbaijan-armenia-sides-must-reach-humanitarian-consensus-to-ease-suffering) մեջ ԿԽՄԿ-ն միանշանակ փաստեց, որ «Քաղաքացիական բնակչությունն այժմ բախվում է կյանքի համար անհրաժեշտ դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են հիգիենայի միջոցները և մանկական կաթնախառնուրդը, բացակայության հետ: Միրգը, բանջարեղենը և հացը գնալով պակասում են և թանկանում, մինչդեռ որոշ այլ սննդամթերք, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը հասանելի չեն»։

Ավելին, Պաշտպանության պատասխանատվության գլոբալ կենտրոնը տագնապալի վայրագության ահազանգ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի համար (https://www.globalr2p.org/publications/atrocity-alert-no-358/)՝ ընդգծելով զանգվածային ոճրագործություններին առերեսվելու մշտական ռիսկը։

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները և հիմնվելով տարբեր անաչառ կազմակերպությունների, իրավապաշտպան կազմակերպությունների և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի տրամադրած լրացուցիչ համապատասխան տեղեկատվության վրա՝ մենք՝ որպես ցեղասպանության ուսումնասիրության ոլորտի փորձագետներ, գտնում ենք, որ առկա են ազդեցիկ ցուցիչներ, որոնք ցուցում են, որ անհապաղ և վճռական գործողության բացակայության դեպքում, Արցախի էթնիկ հայ բնակչության ցեղասպանությունն հավանական է։ Ինչպես ընդգծված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, Ցեղասպանության կանխարգելումը և խոցելի բնակչության պաշտպանությունը համաշխարհային հանրության հիմնարար պարտավորություններից են։ Այս դրույթն ընդգծված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և 1948 թ. ցեղասպանության կոնվենցիայի մեջ, ինչպես նաև ֆիքսված է միջազգային դերակատարների կողմից ստանձնած հետագա խոստումներում: Առաջնորդվելով այս սկզբունքներով՝ մենք կոչ ենք անում անդամ պետություններին և ՄԱԿ-ի մարմիններին արագ և վճռական քայլեր իրականացնել՝ իրացնելով իրենց պատասխանատվությունը՝ կանխելու անմեղ մարդկանց կյանքերի ցանկացած կորուստ և բացառելու լայնածավալ վայրագությունների դեպքերը:

Մասնավորապես, մենք կոչ ենք անում Միավորված ազգերի կազմակերպությանը՝ իր մանդատի շրջանակներում ակտիվացնել վաղ նախազգուշացման մեխանիզմը՝ արագորեն անդրադառնալու Արցախում ցեղասպանության տեսանելի և անմիջական սպառնալիքին։

Մենք կոչ ենք անում համաձայնեցված միջազգային ջանքեր գործադրել՝ այս ծանր իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրելու համար: Անվտանգության խորհուրդը պետք է վճռական գործողություններ ձեռնարկի ցեղասպանության զարգացումը կանխելու համար՝ հրատապ վերացնելով Լաչինի միջանցքի շրջափակումը, դրանով իսկ վերականգնելով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժը այս կենսապահովման միջանցքով, երկու ուղղություններով։ Անվտանգության խորհրդի գործողությունները պետք է նաև ի կատար ածեն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի (վերահաստատվել է 2023 թվականի հուլիսի 6-ին) Ժամանակավոր միջոցների մասին որոշումը, որը Ադրբեջանին հանձնարարել է «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը երկու ուղղություններով։ Ժամանակավոր միջոցների մասին որոշումը պարտադիր է, և Ադրբեջանը շարունակում է խախտել իր միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները՝ չկատարելով Միջազգային դատարանի հրամանը։

Ավելին, մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին ստեղծել և ուղարկել փաստահավաք առաքելություն Արցախ՝ տվյալների մանրակրկիտ վերլուծության, իրավիճակի մասին զեկուցում պատրաստելու և տեղական համայնքների և կազմակերպությունների հետ համագործակցելու՝ շարունակվող հանցագործության հետևանքները բացահայտելու և վերացնելու համար։

Ցեղասպանության կանխարգելումը պահանջում է հավաքական ջանքեր, միասնական վճռականություն և միջազգային հանրության անսասան հանձնառություն: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և նրա մարմիններին առաջնահերթություն տալ Արցախում ցեղասպանության կանխարգելմանը և վճռական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու հազարավոր անմեղ մարդկանց կյանքն ու արժանապատվությունը։

Ժամանակը շատ էական է: Մենք կոչ ենք անում ձեզ գործել արագ և վճռական՝ առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքներով և մարդկությանը ցեղասպանության արհավիրքից պաշտպանելու մանդատով։

Հարգանքներով ստորագրում ենք,

Melanie O’Brien, Associate Professor of International Law, University of Western Australia; and President of the International Association of Genocide Scholars

Henry C. Theriault, Associate Vice President for Academic Affairs at Worcester State University, Past President of the International Association of Genocide Scholars (2017-2021)

Andrew Woolford, Professor, Head of Department of Sociology and Criminology, University of Manitoba, Past President of the International Association of Genocide Scholars (2015-2017)

Israel Charny, Director of the Institute on the Holocaust and Genocide in Jerusalem, Past President of the International Association of Genocide Scholars (2005-2007)

Armen Marsoobian, Professor of Philosophy, Southern Connecticut State University, Past First Vice President of the International Association of Genocide Scholars (2019-23)

Elisa von Joeden-Forgey, Chair of Department of Holocaust and Genocide Studies, Keene State College, Past First Vice President of the International Association of Genocide Scholars (2015-17)

Hervé Georgelin, Assistant Professor, Department of Turkish Studies and Modern Asian Studies, National and Capodistrian University of Athens
Dr. Vasileios Meichanetsidis, Greek Genocide scholar»։

«Լաչին-Ստեփանակերտ-Մոսկվա-Եվլախ-Բրատիսլավա-տրանզիտ» գործողությունը ձախողվել է

Ռուսական «Կոմերսանտը» ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների «դադարի» մասին և բացահայտել «փոքրիկ գաղտնիք»:

Ըստ «Կոմերսանտ»-ի զրուցակցի՝ հունիսի 25-ին «Լավրովն առաջարկել է մի տարբերակ, որին ի սկզբանե համաձայնել են և՛ ադրբեջանական կողմը, և՛ ղարաբաղցիները։ Դրա էությունն այն էր, որ Աղդամով ճանապարհը բացվի, և ԿԽՄԿ-ի միջոցով սկսվի անհրաժեշտ ապրանքների առաքումը։ Այս վայրում երթեւեկության մեկնարկից ուղիղ մեկ օր անց, Մոսկվայի առաջարկով, վերականգնվի է նաեւ երթեւեկությունը Լաչինի միջանցքում։

«Սակայն, ըստ աղբյուրի, Ստեփանակերտը վերջին պահին պայման դրեց, որ Լաչինը բացվի ոչ թե 24 ժամ հետո, այլ նույն պահին, հետո ԼՂՀ-ն հայտարարեց, որ ադրբեջանական ծագման ապրանքները չպետք է առաքվեն Աղդամով, հետո սկանդալ եղավ Վագիֆ Խաչատրյանի հետ, ում անհապաղ ազատ արձակումը պահանջում էին ԼՂՀ իշխանությունները: Արդյունքում փոխզիջում չստացվեց»,- գրում է Коммерсант-ը։

Բաքուն անմիջապես հաստատել է «Կոմերսանտ»-ի տեղեկությունը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել երկու ճանապարհները դեպի Ստեփանակերտ, սակայն հայերը խախտել են պայմանավորվածությունները». Այս մասին հայտարարել են Բաքվի ԱԳՆ-ում. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Եվլախում հանդիպում անցկացնել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների և Ղարաբաղում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև”։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով հարցին, հղում է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությանը, «որի 6-րդ պարբերությունը հստակ նախատեսում է Լաչինի միջանցքի պարամետրերը և շահագործման եղանակը», ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։

«Ադրբեջանական կողմի առաջարկը հանգում է նրան, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի բացառապես Հայաստանում բուժման կարիք ունեցող մարդկանց բժշկական տարհանման համար, և, հնարավոր է, խիստ սահմանափակ՝ Հայաստանից Արցախ ապրանքների ներմուծման՝ ընդ որում, համաձայնություն ստանալով Բաքվից»,- նշել են ԱԳՆ-ում։

Ադրբեջանական կողմը հետևողականորեն փորձում է խզել Արցախի և Հայաստանի միջև առկա խորը կապերը, զրկել նրան ինքնությունից, ինքնաբավությունից և զարգացման հնարավորություններից։ Այս նախաձեռնությունն ուղղված է նաև Լաչինի միջանցքի հայեցակարգի ապամոնտաժմանը, որը հանդիսանում է հակամարտության համապարփակ, արդար և արժանապատիվ կարգավորման առանցքային տարր, նշել են ԱԳՆ-ում։

ԱԳՆ-ն հիշեցրել է, որ 2023 թվականի փետրվարի 28-ին, գտնվելով Բաքվում, ՌԴ ԱԳ նախարարը հաստատել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետերի ստեղծումը նախատեսված չէ Եռակողմ հայտարարությամբ։

Այս ամենից պարզվում է, որ Մոսկվան, շրջանցելով Երևանը, փորձել է բանակցել Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ առաջարկելով լեգիտիմացնել Բաքվի անցակետը, Լաչինի միջանցքի վերահսկողությունը Բաքվին հանձնել, Հայաստանին և Արցախին զրկել ցամաքային հաղորդակցությունից, ինչպես նաև Արցախն «ինտեգրել» Ադրբեջանին՝ դեպի Ակնա ճանապարհ բացելով։

Ստեփանակերտը, փաստորեն, գրեթե համաձայնել է Մոսկվայի պայմաններին ու Եվլախում հանդիպմանը։ Թե կոնկրետ ով է վարել բանակցությունները և ով է լիազորել բանակցողներին, հայտնի չէ։

Բայց հուլիսի 25-ին Լավրովն անսպասելիորեն բացահայտեց իր բոլոր հաղթաթուղթերը և հայտարարեց, որ Մոսկվայի միջնորդության նպատակն է՝ «պաշտպանել Ղարաբաղի հայերի իրավունքները՝ որպես ազգային փոքրամասնության՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում»։ Արցախի խորհրդարանը, որը նախկինում պահանջում էր ՄԱԿ-ի մանդատ ռուս խաղաղապահների համար, հուլիսի 27-ին հայտարարություն է ընդունել, որում դիմել է ՄԱԿ-ի երկրներին՝ Արցախի անկախությունը ճանաչելու խնդրանքով։

Այնուհետև ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոնոն ժամանեց Երևան և Բաքու՝ Բրատիսլավայում Ստեփանակերտի և Բաքվի հանդիպումը կազմակերպելու համար, սակայն Բաքուն վերջին պահին հրաժարվեց հանդիպումից։

Այս ընթացքում Արցախի խորհրդարանում փոխվեց խոսնակը, և այս պաշտոնում ընտրվեց ՀՅԴ ներկայացուցիչը, ով հայտարարեց սփյուռքի ակտիվացման և «1988-ին հռչակված նպատակների» իրագործման մասին (1988թվականին հռչակվել է Հայաստանի և Արցախի միացում): Նշվեց նաև, որ պայմանավորվածություն կա, որ այսուհետ տարածքների, կարգավիճակի, բանակցությունների, այդ թվում՝ բանակցողների կազմի հարցերը կորոշի խորհրդարանը։

«Լաչին-Եվլախ-Մոսկվա-Ստեփանակերտ-Բրատիսլավա-տրանզիտ» գործողությունը ձախողվել է.

Նաիրա Հայրումյան

Օսիպյան. ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կլինենք

«Ես կխոսեմ ռուսերեն, որպեսզի թշնամիները հասկանան, թե ինչի մասին է խոսքը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին ուղղված իր կոչը այսպես սկսեց Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

«Հայկական ալիքներից մեկին տված իմ հարցազրույցից մի արտահայտություն են պոկել և իրենց «սոուսի» տակ ներկայացրել։ Այս մասին գրառում էի տեղադրել իմ ֆեյսբուքյան էջում, սակայն այն ջնջվել է, և պարզ է, թե ում կողմից։ Այդ իսկ պատճառով ես տեսաուղերձ եմ պատրաստել։ Փաստն այն է, որ Ալիևի նույն մեդիա ռեսուրսները ամիսներ առաջ հրապարակել էին նյութեր, որոնցում ցույց էին տալիս, թե ինչպես են՝ գրավելով Քաշաթաղի (Լաչին) միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայերին սովի մատնելու և ստիպելու ընդունել Բաքվի բոլոր պայմանները։ Ուստի դիմում եմ Ադրբեջանի իշխանություններին և նրանց լրատվամիջոցներին. ձեր ցեղասպան քաղաքականությունը, հայատյացությունը հայտնի է ողջ աշխարհին։ Այս քաղաքականության մասին գրում են հայտնի միջազգային փորձագետներ և իրավաբաններ։ Արյունարբու էությունը, որը դուք ցույց եք տալիս, կշրջվի ձեր դեմ: Որովհետև ողջ քաղաքակիրթ աշխարհը տեսել է ձեր քաղաքականությունը, և դուք կպատժվեք։ Ձեզ կպատժեն այն երեխաները, որոնցից խլում եք մանկությունն ու կյանքի իրավունքը։ Իսկ իմ կոնտեքստից հանված արտահայտությունները, թե ԼՂ-ում իրավիճակը կրիտիկական չէ, սովից մահվան դեպքեր չկան, ոչնչի չեն հանգեցնի»։

Օսիպյանը վստահ է, որ «Ադրբեջանի ոռնոցն ու հիստերիան՝ խաղաղ ակցիայից վախից է, խաղաղ երթից դեպի Հաքարի կամուրջ՝ Քաշաթաղի միջանցքը ապաշրջափակելու համար։ Երթը նախապատրաստվում է Ժողովրդական շարժման շտաբի կողմից՝ ընդ որում, 5 կմ լայնության ապահովմամբ, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի։

«Դուք ոռնոց եք բարձրացրել՝ խառնելով ռուսներին (ռուս խաղաղապահներին), ասելով, իբր ռուսների հետ միասին հարձակում ենք նախատեսում այսպես կոչվածի անցակետի վրա։ Իբր սա զինված գործողություն է, եւ մենք փորձում ենք զորքերի ռոտացիա անել և այլն: Ինչ ասես չմտածեծիք, փորձելով վախ բռնել մեզ վրա, որպեսզի մենք հրաժարվենք մեր նպատակներից: Բայց ձեզ չի հաջողվի։ Ակցիայի կազմակերպումն ընթացքի մեջ է։ Եվ ճիշտ ժամանակին մենք կլինենք ճիշտ տեղում, կբարձրացնենք մեր հարցերը և կհասնենք արդարության։ Որովհետև ողջ քաղաքակիրթ աշխարհը ուշադրության կենտրոնում է պահում ԼՂ շրջափակումը»։

Նա հայտարարեց, որ «Արցախը հնարավոր չէ ծնկի բերել, դուք (ադրբեջանական կողմը) չեք կարողանա մեզ սովամահ անել»։

«Չնայած գազը, հոսանքը անջատեցիք, մենք դիմանում ենք ու պայքարելու ենք։ Եվ մենք ամբողջ աշխարհին ցույց կտանք, թե ինչպես է Ղարաբաղի ժողովուրդը պայքարում հանուն իր Հայրենիքի, հանուն արդարության և ինքնորոշման»։