Կոտրվածքների բուժում 2-3 րոպեում. չինացի գիտնականները ստեղծել են ոսկորների համար «հեղափոխական» կենսակպչուն նյութ

Չինացի հետազոտողները մշակել են եզակի սոսինձ, որը կարող է վերականգնել կոտրվածքները ընդամենը 2-3 րոպեում՝ առանց վիրահատության կամ մետաղական իմպլանտների, գրում է Interesting Engineering-ը։

Չինացի գիտնականների մի խումբ ներկայացրել է «Bone-02» անվամբ նոր բժշկական սոսինձ, որը ոգեշնչված է խեցգետիններից։ Դրա նպատակն է արագացնել կոտրված ոսկորների ապաքինումը՝ առանց մետաղական թիթեղների, պտուտակների կամ բարդ վիրահատությունների օգտագործման։ Սոսինձը կարող է անմիջապես ներարկվել կոտրվածքի տեղամաս, որտեղ այն միաձուլում է ոսկրային բեկորները ընդամենը 2-3 րոպեում, նույնիսկ առատ արյունահոսության պայմաններում, որտեղ մյուս սոսինձների մեծ մասը չի աշխատում։

Խեցգետինները ոգեշնչել են գիտնականներին իրենց ունակությամբ՝ ամուր կպչելու քարերին, կույտերին և միմյանց՝ դժվարին ստորջրյա պայմաններում։ Նրանք արտազատում են սպիտակուցային կենսացեմենտ, որը պահպանում է իր ամրությունը նույնիսկ աղի ջրում և ճնշման տակ։ Այս գործընթացն ուսումնասիրելով՝ գիտնականները պարզել են, որ այս սոսինձը արագորեն կարծրանում է և քիմիական կապ է առաջացնում մակերեսի հետ։

Կարդացեք ավելին «Диалог.UA» կայքում։

Անհայտ կորածների ծնողները փակել են Պաշտպանության նախարարության դարպասները

44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները, որոնք բողոքի ակցիա են իրականցնում Պաշտպանության նախարարության դիմաց, ուժով փակել են ՊՆ–ի դռները և թույլ չեն տալիս, որ որեւէ մեկը դուրս գա շենքից։

«Չի բացվելու էս դուռը, Գնա երեխուս բեր, բացենք»,–ասաց ծնողներից մեկը։

Իրավիճակը լարված է։ Այստեղ ժամանեցին ոստիկանության ուժեր։

Ոստիկանները փորձեցին ազատել ՊՆ–ի մուտքի հատվածը, քաշքշոց սկսվեց նրանց և ծնողների միջեւ, սակայն ծնողները չնկրկեցին։

Ծնողները պահանջում են հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։

Վախ․ ի՞նչն է անհանգստացնում Փաշինյանին Ալիևի վարքագծում

Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանը խոչընդոտում է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության հանձնաժողովի զեկույցի ներառմանը Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի օրակարգում։ Զեկույցը պետք է պատրաստվեր Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովի կողմից դեռևս մեկ տարի առաջ, և այժմ Ալեն Սիմոնյանն ասում է, որ ինքը հիմքեր չունի այն օրակարգում ներառելու համար։

Այն տեսությունը, որ 44-օրյա պատերազմը քողարկում էր Արցախի ի սկզբանե պայմանավորված հանձնումը, գնալով ավելի ու ավելի է ակտուալ դառնում հայկական քաղաքական օրակարգում։ Նիկոլ Փաշինյանն ինքը անուղղակիորեն հաստատեց այս տեսությունը՝ ասելով, որ Արցախը կարող էր հանձնվել առանց հազարավոր զոհերի և պատերազմի, բայց դա կդիտվեր որպես դավաճանություն։

Իրականում, կան բազմաթիվ «խոստովանություններ» 2020-2023 թվականների պատերազմի պայմանավորված բնույթի, համաշխարհային կոնսենսուսի, ռուս-թուրքական դավադրության և դրան Հայաստանի կառավարության մասնակցության վերաբերյալ։ Սակայն այս դավադրության նպատակների ամենաակնհայտ «ապացույցը»՝ 2020-2025 թվականներին տեղի ունեցածն է։

Սա դավադրություն չէր՝ Արցախը հանձնելու և այնուհետև անկախ Հայաստանը որևէ «տարածաշրջանային» համակարգի մեջ ինտեգրելու համար։ Սա դավադրություն էր՝ Հայաստանը վերացնելու համար, ինչը անհնար էր առանց պատերազմի և Արցախի հանձնման։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը Երրորդ Հանրապետության ավարտի և նոր Սահմանադրության ընդունման մասին ենթադրում է, որ այս դավադրությունը հասել է իր նպատակին և տրամաբանական ավարտին։

Այն, թե ինչ կլինի դրանից հետո՝ արդյոք Հայաստանը կդառնա Օսմանյան, Ռուսական կամ այլ կայսրությունների մաս, արդյոք կբաժանվի՞ մասերի, թե՞ կդադարի գոյություն ունենալ որպես հայ ժողովրդի հայրենիք, ենթադրում է վճռորոշ կետի արկայություն. Հայաստանը որպես ազգային պետություն այլևս չպետք է գոյություն ունենա։ Եվ մենք հիմա գտնվում ենք այս վերջնական կետում։

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որտեղ նա հանդիմանեց Ալիևին «խաղաղության գործընթացը» խոչընդոտելու համար, ընդհանուր առմամբ ընկալվեց որպես «խնդրանք»՝ չխառնվել Քաղաքացիական պայմանագրի նախընտրական քարոզարշավին՝ նախազգուշացնելով, որ այլ ղեկավարության ներքո Հայաստանը կարող է հրաժարվել հանցավոր դավադրության միջոցով ձեռք բերված ամեն ինչից։

Սակայն, արդեն իրականացված դավադրության տրամաբանությունը, երբ Երրորդ Հանրապետության փակման հարցն արդեն իսկ օրակարգում է, և ոչ մի քաղաքական ուժ չի բարձրաձայնել այն պաշտպանելու համար, առաջացնում է հարց. եթե դավադրությունը փակված է, և դրա նպատակը իրականացված է, ապա ինչո՞ւ պետք է Ալիևը և մյուսները օգնեն Փաշինյանին վերընտրվել։

Փաշինյանի ելույթը հստակորեն արտահայտում էր անհանգստություն և «լքված» լինելու վախ։ Նա ավելին չունի առաջարկելու. նա կատարել է իր գործառույթը, և Փաշինյանին իշխանության մեջ պահելու որևէ պատճառ չկա։ Ավելին, նա արդեն դառնում է վտանգավոր «տեղեկատվության կրող»։

Հայ հասարակությունն այժմ իրադարձությունները ընկալում է արհեստական ​​հակամարտությունների պարտադրված կլիշեների շրջանակներում՝ նախկինների և ներկաների, ռուսամետ և արևմտամետ ուժերի միջև՝ Չորրորդ Հանրապետության որպես հայկական պետականության շարունակության կանխավարկածով, որի մեջ յուրաքանչյուրը դնում է սեփական մոտեցումը։ Սակայն հակահայ դավադրության մասնակիցները ելնում են այլ կանխավարկածից՝ որ Հայաստանն այլևս գոյություն չի ունենա։

Հայ հասարակությունը չի հավատում նման արդյունքի, ինչպես որ չէր հավատում Արցախի հանձնմանը կամ 2020-2025 թվականներին տեղի ունեցածին։ Մարդիկ չեն հավատում, որ իրենց սեփական էլիտան ընդունակ է նման դավաճանության։

Հեռախոսները կարգելվեն դպրոցներում. Ավինյան

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։

Այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Երևանի քաղաքապետարաին խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ առաջարկվում է 1-ից 6-րդ դասարանցիներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ։

«Առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված կբերի հեռախոսը դպրոց, այն դասի սկզբին կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի, հետո արդեն թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում։ Ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չի, նաև պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների։ Խիստ սահմանափակումներ կլինեն բացառապես կրթական նպատակներով և ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ։ Դա կարող է շաբաթական մեկ երկու անգամ տեղի ունենալ։

Առաջարկվում է բոլոր դպրոցներում բոլոր իրավական հիմքերը ապահովել, մասնավորապես դպրոցի ներքին կարգապահական կանոններում ամրագրել անպայման, նախապես իրազեկել սովորողներին,  ծնողներին բոլոր հետևանքների մասին, այդ պայմանավորվածությունը ձեռք բերել, թե ինչ տեղի կունենա, եթե օրինակ այնուամենայնիվ երեխայի մոտ հայտնաբերվի հեռախոս»,–ասաց նա՝ հեվելելով, որ առաջիկա 2 օրերին ծրագիրն ուղարկել դպրոցներին։

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Ես առաջարկում եմ ամեն դեպքում ուղարկել կարծիքի առաջին հերթին, մի հատ ստանալ կարծիքները, ամփոփել կարծիքները և արդեն վերջնական լուծումները առաջարկել բոլորին։ Ես վստահ եմ, որ դպրոցականները սկզբում որոշակիորեն մի փոքր կընդվզեն այս մեր որոշմանը, բայց կրթության որակի վրա, նրանց առօրյայի, նրանց նույնիսկ երջանկության վրա, վստահորեն այս արգելքները դրականորեն են ազդելու»։

Ողջույններ Գորդոնին և Գուսմանին հայկական Շուշիից

Սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարեց, որ միջազգային իրավունքը խախտող ցանկացած լրագրող պետք է ենթարկվի իրավական պատժի: Այս մասին իր սոցիալական ցանցերի էջում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխյին։

Ըստ Տիխյիի՝ ռուս օկուպանտները որոշել են արտասահմանյան մամուլի համար «շրջագայություն» կազմակերպել Ուկրաինայի օկուպացված տարածքներում: Իրականում նրանք ներկայացրել են միայն «կեղծ ճակատ», մինչդեռ արտասահմանյան լրատվամիջոցները իրենց պատմություններով արդարացրել են ռազմական հանցագործների գործողությունները։

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ուկրաինացի լրագրողներ Գորդոնը և ուրիշներ, ռուս քարոզիչներ Գուսմանի և Մարկովի հետ ձեռք ձեռքի տված, արդարացնում էին ռազմական հանցագործների գործողությունները հայկական Շուշիում, չհարցնելով, ո՞ւր են այստեղ ապրող հայերը:

Այդ ժամանակ Հայաստանը դատապարտող հայտարարություն չարեց։ Մինչդեռ Ռուսաստանը Գուսմանին ազատեց ՏԱՍՍ-ի տնօրենի պաշտոնից, իսկ Սերգեյ Մարկովին հայտարարեց օտարերկրյա գործակալ։ Իհարկե, ոչ թե օկուպացված հայկական Շուշի քաղաք այցելելու համար, որը ռուսական զորքերը պաշտպանում էին հայերից 2020 թվականի նոյեմբերից։ Այլ Շուշիում հայերի դեմ Գորդոնի և Կուրբոնովայի հետ «բարեկամության» համար։

Ուկրաինան չարձագանքեց իր պրոպագորդոններին Շուշի կատարած այցին։ Այժմ երկրի արտաքին գործերի նախարարությունը բողոքում է, որ Ռուսաստանը օտարերկրյա լրագրողներին տանում է օկուպացված տարածքներ։

Մոլդովայի իշխող եվրոպամետ կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող եվրոպամետ «Գործողությունների և համերաշխության» կուսակցությունը ստացել է ձայների 50.6 տոկոսը: «Հայրենասիրական դաշինքը» ստացել է 25 տոկոսից պակաս: Մասնակցությունը կազմել է գրեթե 52 տոկոս։

Ընտրություններից առաջ ռուսամետ ուժերը, իրենց հիբրիդային գործողություններով «ամեն ինչ արեցին» եվրոպամետ կուսակցության հաղթանակն ապահովելու համար: Լրատվամիջոցներում գերիշխող պատմությունն այն էր, որ ռուսամետ կուսակցությունները շուտով կհաղթեն Մոլդովայում, ապա Մերձդնեստրը կվերածեն Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի վրա հարձակումների ցատկահարթակի։

Նման ռիսկերը հաշվի առնելով՝ բոլոր ուժերը մոբիլիզացվել են Մոլդովայում եվրոպամետ ուժերի հաղթանակն ապահովելու համար։

Եվրոպայում «Ֆրանց Ֆերդինանդի պահի» հեռանկարները

Արևմտյան պաշտոնյաները Politico-ին ասել են, որ եվրոպական մայրցամաքում ստեղծված իրավիճակը հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ առաջ ստեղծված իրավիճակը, և կա սրացման հավանական ռիսկ։

Թերթի զրուցակիցները մտահոգություն են հայտնել «Ֆրանց Ֆերդինանդի պահի» հեռանկարի վերաբերյալ՝ իրավիճակ, երբ հանկարծակի սրացումը կարող է մայրցամաքը ներքաշել հակամարտության մեջ, ինչպես տեղի ունեցավ 1914 թվականին Ավստրիայի էրցհերցոգի սպանությունից հետո։ Այս իրադարձությունները համարվում են Առաջին համաշխարհային պատերազմի հրահրող գործոն։

Հոկտեմբերի 1-ին եվրոպացի առաջնորդները կհավաքվեն Կոպենհագենում՝ զսպման հավասարակշռություն գտնելու համար, որը արդյունավետորեն կկառավարի միջադեպերը՝ թույլ չտալով, որ դրանք վերածվեն ճգնաժամի կամ հնարավոր է՝ հակամարտության։ Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի պաշտպանական քաղաքականության մասնագետ Ռաֆայել Լոսն ասել է. «Շատ դժվար է, երբ ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի մեր ամենամեծ դաշնակցի նախագահը ասում է. «Գնացեք և խոցեք [ռուսական ինքնաթիռները], բայց չգիտեմ՝ կաջակցե՞մ ձեզ, թե՞ ոչ»։

Վերջին շաբաթներին ՆԱՏՕ-ի հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ սրվել է այն մեղադրանքների ֆոնին, որ Մոսկվան խախտել է ՆԱՏՕ-ի մի քանի երկրների օդային տարածքը։ Լեհաստանի, Ռումինիայի, Նորվեգիայի և Դանիայի օդային տարածքում կործանիչների և անօդաչուների հետ կապված միջադեպերից հետո Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարեց, որ դաշնակիցները պետք է արձագանքեն խախտումներին, «այդ թվում՝ ռազմական ճանապարհով»։

Ոչ ոք ներողություն չխնդրեց. ինչպես է Փաշինյանի դիրքորոշումը փոխվել 2020 թվականից ի վեր

44-օրյա պատերազմի մեկնարկի հինգերորդ տարելիցի առթիվ «Ազատություն» ռադիոկայանը հրապարակեց վերլուծական հոդված, որում ներկայացված էր Հայաստանի կառավարության դիրքորոշման փոփոխությունը վերջին հինգ տարիների ընթացքում։

44-օրյա ժամանակահատվածից հետո, երբ հայտարարվեց Մոսկվայի միջնորդությամբ կնքված հրադադար, և արցախցիները վերադառնում էին տուն, Նիկոլ Փաշինյանը խոսում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և Հայաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին։

Ընդամենը երկու տարի անց Նիկոլ Փաշինյանը իջեցրեց նշաձողը։ «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը, և դուք կապահովեք ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա Հայաստանի և Արցախի շուրջ»։

Միջազգային կոնսոլիդացիան իրոք տեղի ունեցավ. նույնիսկ մոտ 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածք գրավելուց հետո Ալիևը չենթարկվեց պատժամիջոցների։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Պոլսում տեղի ունեցավ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչների գաղտնի հանդիպում, որտեղ որոշում կայացվեց Արցախն ամբողջությամբ գրավել և վտարել նրա բոլոր բնիկ բնակիչներին։ Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ չի միջամտի, և որ Արցախի տարածքում հայկական զորքեր չկան։ Իսկ արդեն 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո այն սկսեց մեղադրել արցախցիներին տանը չմնալու և ադրբեջանցիների հետ խաղաղ չապրելու մեջ։

Ո՛չ 2020-2022 թվականների իրադարձությունները, ո՛չ շրջափակումը, ո՛չ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիան, ո՛չ էլ Արցախից բնակչության ցեղասպանությունն ու տեղահանությունը քաղաքական ճգնաժամ չառաջացրին Հայաստանում։ Իշխող կուսակցությունը, որը ակնթարթորեն փոխում էր առաջնահերթությունները և լիովին կորցրեց կապը ոչ միայն Սահմանադրության, այլև 1918 և 2021 թվականների իր սեփական ծրագրերի հետ, հրաժարական չտվեց, չընդունեց իր սխալները և ներողություն չխնդրեց ընտրողներից և Արցախի ժողովրդից։ Իշխող կուսակցության առաջնորդը ցինիկաբար հայտարարեց, որ «մենք կորցրեցինք Արցախը, բայց ձեռք բերեցինք անկախ Հայաստան»։

Քաղաքացիական պայմանագրի վերջին համագումարում Նիկոլ Փաշինյանը զարմացավ, թե ինչպես են իրենք կարողացել ոտքի վրա մնալ նման աղետներից հետո։ Վերջին հինգ տարիների ընթացքում տեղի ունեցածը պետք է հանգեցներ ոչ թե հեղափոխության, ինչպես պնդում է Փաշինյանը, այլ կառավարության կամավոր հրաժարականի, որը կուղեկցվեր մեղքի ընդունմամբ և ներողություն խնդրելով։

Հրաժարականը և զղջումը հնարավոր կլինեին, եթե իշխող կուսակցությունը գործեր անկախ, այլ ոչ թե հետևեր նախապես կազմված ծրագրին։ Այն փաստը, որ Փաշինյանի կուսակցությունը ոչ միայն հրաժարական չի տվել, այլև պլանավորում է պահպանել իշխանությունը և լուծարել Երրորդ Հանրապետությունը, ենթադրում է, որ տեղի ունեցողը՝ ուժի սպառնալիքի ըար «նշաձողի իջեցում» չէ, անխուսափելի պարտություն չէ, այլ սառնասիրտ ծրագիր՝ ոչնչացնելու Հայաստանի Հանրապետությունը և նրա իրավական հիմքերը։ Եվ աստիճանական «զիջումները» լավ մշակված նարկոզի մեթոդաբանության մաս են կազմում։

44-օրյա պատերազմի սկսվելուց հինգ տարի անց նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը, որում չի հիշատակում արցախահայերի կամ գերիների վերադարձը, մինչդեռ ամրագրում է Ադրբեջանի երկու պահանջ՝ չտեղակայել երրորդ կողմի ուժեր ընդհանուր սահմանին և հետ վերցնել փոխադարձ պահանջները միջազգային ատյաններից։

Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց։ Բաքուն հայտարարում է, որ կստորագրի «խաղաղության պայմանագիր», եթե Հայաստանը փոխի իր սահմանադրությունը և հրաժարվի 1990 թվականի Անկախության հռչակագրից։ Փաշինյանն ի պատասխան հայտարարեց Երրորդ Հանրապետության ավարտի մասին։

Երեկ ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը հայտարարեց, որ երկար սպասված խաղաղությունը հաստատվել է։ Նա չհիշատակեց Արցախը, բայց 11 անգամ կրկնեց, որ տարածաշրջանի սահմանները պետք է համապատասխանեն Ալմա-Աթայի հռչակագրին և խորհրդային վարչական սահմաններին։ Նա պնդեց, որ Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան սահմանները ճանաչելու մասին համաձայնագիրը անձամբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է գրել։ Չնայած Փաշինյանը վաղուց էր արխիվներում փնտրում և գտավ մի խղճուկ փաստաթուղթ, որի հիման վրա կարելի է ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Աշխարհում նման փաստաթուղթ չկա, և 1991 թվականի մոռացված թղթի վրա հղումները միայն ընդգծում են այն աղմկոտ իրավական դատարկությունը, որի վրա հիմնված է Փաշինյանի «խաղաղությունը»։ Ի վերջո, եթե Հայաստանը սահմաններ չունի, ապա Ադրբեջանն էլ չունի։

Խաղաղությունն այն է, երբ դու հասնում ես քո թշնամու ռազմական բյուջեի կրճատմանը, այլ ոչ թե քո սեփականի։

Խաղաղությունն այն է, երբ դու խոսում ես քո հանրության հետ, ներկայացնում իրական իրավիճակը, ապացուցում, որ այլ ելք չկա և ներողություն ես խնդրում կատարված զոհողությունների համար։

Արցախի նախկին նախագահի հայցը՝ ընդդեմ ԿԳՄՍՆ և դասագրքի հեղինակների

Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դատական հայց է ներկայացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ՝ զրպարտությունը հերքելու պահանջով։

Հայցը վերաբերում է դասագրքում տեղ գտած այն պնդմանը, թե իբրև Արցախի նախագահը ստորագրել է ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր։

Փաստաբան Ռոման Երիցյանը, ներկայացնելով նախագահի շահերը, նշել է, որ նման փաստաթուղթ չի գոյություն ունեցել, և դասագրքում տեղ գտած տեղեկությունը խեղաթյուրում է իրականությունը։

Հայցի ապահովման միջնորդությամբ առաջարկվել է ժամանակավորապես արգելել դասագրքի համապատասխան ենթավերնագրի ուսուցումը ՀՀ դպրոցներում՝ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը։

Այս իրավական գործընթացը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կրթական համակարգում ընթանում են փոփոխություններ՝ նոր չափորոշիչների ներդրման, դասագրքերի վերանայման և բովանդակային արդիականացման շրջանակում։

Մարիամ Սարգսյան

Մեկնարկում է Արեգ Բալայանի լուսանկարչության դասընթացը

ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնը մեկնարկում է լուսանկարչության դասընթաց։ Մեկնարկը`սեպտեմբերի 29-ին, հասցե՝ ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոն (Ալեք Մանուկյան 1), շաբաթը 2 անգամ։ Դասընթացը բաղկացած է 20 դասից։
Արժեքը՝ 100,000 դրամ ամբողջ դասընթացի համար
Գրանցման հղում` https://bit.ly/4gwTSLn
Դասընթացավար՝ Արեգ Բալայանը։ Նա լուսանկարիչ և վիզուալ արտիստ է, որին շատերը ծանոթ են հատկապես իր սթրիթ արթի՝ Հայաստանի ամենատարբեր վայրերում ծվարած Բլօջիկների շնորհիվ:
Ծնվել և մեծացել է Երևանում, սակայն 2005թ. տեղափոխվել է Արցախ: 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ զորակոչվել է, ինչպես ինքն է ասում՝ որպես մոբիլիզացված զինվորիկ, մոբ: Հենց այս փորձառությունն է պատմում Արեգի “Մոբ.” Ֆոտոէսսեն, որը շատ մեծ արձագանք ունեցավ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մրցույթներում և մեդիայում։
Պատերազմն ու պատերազմի հետևանքները դարձան Արեգի անհատական և համատեղ ծրագրերի հիմնական հետազոտության առարկան, և հենց այդ մասին է Հետևանքը՝ արտեֆակտ ծրագիրը, որը դիմանկարի միջոցով պատմում է պատերազմի հետևանքների մասին, ինչպես նաև 2020թ. պատերազմին հաջորդած Ես կամ (Ergo Sum I 2021) ծրագիրը, որտեղ կարծես Բլօջիկներն են պատմում պատերազմը:
Ունի ավելի քան 23 տարվա փորձ, աշխատել է Reuters, Al Jazeera, The Guardians, Associated Press, Esquire magazine և այլ միջազգային հարթակների հետ։
Նախագծեր
Հարցերի դեպքում դիմել ԵՊՀ շարունակական կրթության կենտրոն
☎️ Հեռ.` (+374 60) 710 212
📩 Էլհասցե` [email protected]

Տղաների հիշատակը պահելու լավագույն միջոցը նաև արցախյան ավանդույթները պահելն է

Այսօր Երևանի ԼՈՖԹը կրկին արցախահամ ու արցախահոտ էր։ Ավանդական ամենահամեղ ուտեստներից մեկի՝ ժենգյալով հացի անուշաբույրը զգացվում էր նաև շենքի պատերից դուրս։ Արցախցի Մարինե Գաբրիելյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է ժենգյալով հաց պատրաստելու վարպետաց դաս։ Մարինեն Երևան քաղաքում արդեն հայտնի է ինչպես ամենալավ ժենգյալով հաց պատրաստողներից մեկը, այնպես էլ իր հմտությունները մարդկանց փոխանցելու մեծ պատրաստակամությամբ։ Նրա <<Համով Արցախը>> լայն ճանաչում է գտել։

Շուրջ երկու տարի է, ինչ Մարինեն համագործակցում է ԼՈՖԹի հետ

-Երբ իմացա, որ այսօր երեխաների մասնակցությամբ ԼՈՖԹ-ում միջոցառում է կազմակերպվելու, որոշեցի նրանց հետ անցկացնել վարպետաց դաս, ինչը փոքրիկները մեծ խանդավառությամբ ընդունեցին։ Օրը շատ հետաքրքիր անցավ, երեխաները մեծ բավականություն ստացան և իրենց փոքրիկ քայլերը կատարեցին արցախյան ամենաճանաչված ուտեստի պատրաստման ուղղությամբ։ Թխեցինք նաև թերթերուկ, որի համը բոլորին շատ դուր եկավ։

Սեպտեմբեր ամիսը շատ ծանր ամիս է հայության համար։ 5 տարի առաջ այս օրերին Արցախում աղետալի պատերազմ էր, որը մեզանից հազարավոր կյանքեր է խլել։ 44-օրյա պատերազմում  զոհվել է եղբայրս՝ Լեռնիկը։ Այս օրերին բոլորս մեծ ցավ ենք ապրում։

Հարգանքի տուրք մատուցելու, արցունք թափելու հետ մեկտեղ մենք պետք է նաև շարունակենք ստեղծել ու արարել։ Տղաների հիշատակը պահելու լավագույն միջոցը նաև արցախյան ավանդույթները պահելն ու շարունակելն է։

Թեկուզ այսօր Արցախը մերը չէ (ժամանակավոր), բայց նա ապրում է յուրաքանչյուրիս մեջ, ու մենք պարտավոր ենք ամենուր ցույց տալ արցախյանն ու ասել՝  Արցախի անունը երբեք չի ջնջվի։

Ես, ժենգյալով հաց թխելով ու դրա պատրաստման եղանակը սովորեցնելով, պահպանում եմ ավանդականը, արցախյանը։ Երեխաներին, ինչպես նաև մեծերին սովորեցնում եմ, թե ինչպես կարելի է տարբեր բույսերից ու սովորական խմորից համեղ ուտեստ ստանալ։ Այդ ընթացքում ես նրանց հետ խոսում եմ մեր բարբառով ու նկատում, որ սիրով են լսում ինձ։ Մենք պետք է այնպես անենք, որ պահպանվի արցախյան ոչ մշակութային ժառանգությունը, երբեք չմոռացվի մեր համն ու հոտը, յուրահատուկ բարբառը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

44 օր պատերազմ և 44 օր անպաշտպանություն

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հազարավոր ընտանիքներ կորուստներ և ցավ կրեցին։ Դպրոցական զանգի փոխարեն երեխաները լսում էին հրթիռների որոտը։ Բնականոն կյանքի փոխարեն՝ խաղաղ բնակիչները հայտնվեցին անօդաչուների, հրետանու և հրթիռային համակարգերի հարձակման տակ։

Քաղաքներն ու գյուղերը ենթարկվեցին զանգվածային հրետակոծության։ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտակերտը, Շուշին, Մարտունին. ոչ մի անկյուն անվտանգ չէր։ Մարդիկ թաքնվեցին նկուղներում և ռմբապաստարաններում։ Քաղաքացիական ենթակառուցվածքների, բնակելի թաղամասերի, դպրոցների և հիվանդանոցների վրա թիրախային հարձակումները ցույց տվեցին միջազգային մարդասիրական իրավունքի անարգանքը։ Արդյունքում՝ տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, զոհվեցին կամ վիրավորվեցին, իսկ հազարավոր ընտանիքներ կորցրեցին իրենց տները։

Ադրբեջանը բացահայտորեն անտեսեց խաղաղ բնակիչների վրա հարձակումները և կասետային ու ֆոսֆորային զինամթերքի օգտագործումը արգելող միջազգային կոնվենցիաները։ Այս խախտումները փաստաթղթավորվել են մարդու իրավունքների կազմակերպությունների կողմից, բայց աշխարհի արձագանքը սահմանափակվեց չոր հայտարարություններով։

Աշխարհը անտարբեր հետևում էր։ Ոչ ոք չպաշտպանեց երեխաներին, կանանց և տարեցներին, որոնց միակ «մեղքը» այն էր, որ նրանք ապրում էին իրենց սեփական հողում։

44 օրը դարձավ ողբերգության և դավաճանության խորհրդանիշ։ Եվ հիշեցում՝ ուրիշների ցավի նկատմամբ անտարբերությունը վերածվում է մեղսակցության։

Ալվարդ Գրիգորյան