Հունիսի 9-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի հարակից տարածքում «Արարիչ» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի երեխաների համար կազմակերպվել է մշակութաժամանցային միջոցառում, որը կրում էր «Փոքրիկ արարողը» խորագիրը։ Միջոցառման շրջանակներում կազմակերպվել են ցուցահանդես, մաստեռ-կլասներ, համերգ, բեմադրական էտյուդներ, նվերներ են բաժանվել երեխաներին։
Երեխաններն ու նրանց ծնողները ֆլեշ-մոբ են կազմակերպել, դիմելով միջազգային հանրությանը՝ արցախյան երեխաների իրավունքների պաշտպանության պահանջով։
Արցախի փոքրիկներն իրենց իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում շրջափակված հայրենիքից ուղերձ էին պատրաստել` ուղղված ամբողջ աշխարհին, ավելի հասցեական՝ Միավորված ազգերի միջազգային մանկական ճգնաժամային հիմնադրամին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ին: Կոչը մեկն էր՝ «Ապաշրջափակել կյանքի ճանապարհը, ապահովել արցախցիների անվտանգությունը, սեփական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը»: 180 օր շրջափակման մեջ գտվող 30 հազար երեխաների անունից կոչ է հղվել քաղսքակիրթ աշխարհին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: