+25°C․ Հայաստանում վայելելու աշուն է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ հոկտեմբերի 12-ին Հայաստանի շրջանների մեծ մասում տեղումներ չեն սպասվում։

Հոկտեմբերի 13-ից սկսած երկրի որոշ շրջաններում հնարավոր է անձրև։

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում ջերմաստիճանը կկազմի 19°C, Լոռիում՝ 21°C, Կոտայքում՝ 23°C, իսկ Տավուշում և Արագածոտնում 24°C։

Արարաթի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում օդը կտաքանա մինչև 26°C։

Երևանում նույնպես տեղումներ չեն սպասվում։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կհասնի 25°C-ի։