Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբը հրապարակել է նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հանգամանքներն ու պատճառները հետաքննող բարձրաստիճան հանձնախմբի նախնական հաշվետվությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է IRNA գործակալությունը:
Հաշվետվության մեջ ասված է, որ հավաքվել է տարբեր մասնագիտական, տեխնիկական և ընդհանուր բնագավառներում տեղեկատվության զգալի մասը, որը կարող է կապված լինել պատահարի պատճառների հետ:
Ըստ փաստաթղթի՝ որոշ գործողություններ վերջնական եզրակացության համար պահանջում են ավելի շատ ժամանակ․ դրանք գտնվում են քննության գործընթացում, իսկ որոշ հարցերի վերաբերյալ կարելի է վստահ հայտարարություններ անել, որոնք հետևյալն են.
Հրապարակման մեջ նշվում է, որ ուղղաթիռի վթարի հետ կապված փաստաթղթերի զգալի մասը հավաքվել է, և որոշ մանրամասնությունների և փաստաթղթերի ուսումնասիրման համար կպահանջվի ավելի շատ ժամանակ, որոնք մանրազնին վերլուծությունից և փորձաքննությունից հետո Իրանի ժողովրդին կհաղորդվեն հետագա հայտարարություններում:
Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։