Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։
«Ռազմական հեղաշրջումների ժամանակն անցել է։ Գործող սահմանադրությունը խաթարում է վստահությունը քաղաքականության հանդեպ, Թուրքիան այլևս ի վիճակի չէ դրանով առաջ շարժվել», – հայտարարել է Էրդողանը։
Էրդողանն, որը վերջին անգամ է ընտրություններին մասնակցել, ցանկանում է նոր սահմանադրությունով Թուրքիան օժտել «կադաստրի թղթով»։
Ներկայումս նախկին Բյուզանդիայի տարածքում փռված Թուրքիան չունի ներքին ընթացակարգով հաստատված սահմաններ։ Երկրի սահմանները Առաջին համաշխարհայինից հետո որոշված են 2023 թ․ Լոզանի պայմանագրով։ Իսկ Հայաստանի, ավել ճիշտ՝ նախկին ԽՍՀՄ-ի հետ սահմանը՝ 2021 թ․ ռուս-թուրքական Կարսի պայմանագրով։
Եւ Լոզանի, եւ Կարսի պայմանագրերի մաքսիմալ իրավական ժամկետը սպառվել է, եւ հիմա Թուրքիայի սահմանները «օրինական են» այնքան ժամանակ, որքան Հայաստանը չի վիճարկում այն։
2020-2024 թ․ ռուս-թուրքական օպերացիան Հայաստանի դեմ ուղղված է Կարսի արդեն սպառված պայմանագրով որոշված սահմանների ամրագրմանն ու ընդլայմանը։ Եւ Հայաստանի ներկայիս կառավարությունը իրականացնում է այդ նպատակը։ Վերջին ակտը լինելու է «հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի» ստորագրումը, ինչպես առաջարկվում է՝ այս տարվա նոյեմբերի 11-24-ին Բաքվում։ Այս պայմանագրով Հայաստանը կհրաժարվի Նախիջեւանից, Արցախից, Սյունիքից, ինքնիշխան պետությունից եւ Թուրքիայի հանդեպ ցանկացած պահանջից։
Դրանից հետո Ալիեւին եւ Փաշինյանին նոբելյան մրցանակ կտան, իսկ Թուրքիան նոր սահմանադրություն կընդունի, որտեղ կամրագրի «նոր իրողությունները»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: