Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, այսօր՝ մայիսի 31-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակից մեկնարկած երթի մասնակիցները հասել են Գլխավոր դատախազության շենքի մոտ:
Այստեղ Բագրատ Սրբազանը ելույթ ունեցավ՝ նշելով. ««Հայաքվե» նախաձեռնությունը հայց է ներկայացրել ապօրինի եւ անօրինական, հակասահմանադրական սահմանազատման հարցով, դատախազությունը ձեւական կեցվածքով ընդամենը երեւի ինչ-որ բան է արել: Որեւէ կերպ անդրադարձ չի եղել հանցագործներին: Հետեւաբար, դատախազությունը այս պահին մեր երկրում գոյություն չունի: Սա անօրինության բարձրագույն արտահայտությունն է»: