Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում Բաքվի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներին բելառուսական ընկերությունների մասնակցության պատրաստակամությունը։
«Ես Շուշիում ասել եմ [Իլհամ Ալիևին]՝ դուք դրախտում եք ապրում։ Ես վստահ եմ, որ դուք ևս մեկ սխրանք կգործեք և կվերականգնեք կյանքն այդ տարածքներում։ Մենք հաճույքով կմասնակցենք այդ աշխատանքներին», – պաշտոնական այցով Բելառուս ժամանած Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ ասել է Լուկաշենկոն։
Ալիեւի “առաջին սխրանքն”, ըստ կարտոֆիլի արքայի, հայերի ցեղասպանությունն էր 2020-2023 թ․, որից հետո այս տարածքները, վերջապես, “մաքրվեցին” եւ դրախտ դարձան։
Գագիկ Ծառուկյանի ականջը կանչի։ Տեսնես Բելառուսում բացված նրա գործարանները ո՞նց են։