Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններն ավարտվել են Կահիրեում առանց արդյունքի, երկուշաբթի՝ օգոստոսի 26-ին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի հետախուզական ծառայությունների աղբյուրներին։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ օգոստոսի 25-ին Եգիպտոսի մայրաքաղաքում կայացած բանակցություններում Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մերժել են միջնորդների առաջարկած բոլոր փոխզիջումային լուծումները։
Միևնույն ժամանակ, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կարծիք է հայտնել, որ բանակցությունները, իր խոսքերով, կառուցողական են եղել, կողմերը «վերջնական և իրատեսական համաձայնության» հասնելու ցանկություն են հայտնել: Պաշտոնյան նաեւ հայտնել է, որ մնացած հարցերի լուծման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն առաջիկա օրերին, իսկ աշխատանքային խմբերը կմնան Կահիրեում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: