Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը ժամանակ տալ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար: Այդ մասին ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի «Ֆեյսբուք»-ի էջում:
«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,- նշված է գրառման մեջ:
Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին ձերբակալելու մասին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել էր օգոստոսի 1-ին՝ նշելով, թե Բեգլարյանին ձերբակալել են Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին։