Ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում օր օրի ավելացող խնդիրներն ու դրանց հետևանքները որոշակիորեն մեղմելու համար պետության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները, հայտարարել է պետնախարարը։
Գուրգեն Ներսիսյանը Ֆեյսբուքում գրել է, որ միաժամանակ առկա են նաև իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար այլևս բացակայում են անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները:
«Կանգնելով սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, մտահոգված լինելով մանկահասակ երեխաների, հիվանդների, տարեցների առողջությամբ, քաղաքացիները բավականին գերլարված ու նյարդային վիճակում են լինում:
Նա նաև շեշտել է՝ առայժմ ի հեճուկս բոլոր տեսակի խնդիրների, շարունակում են քայլել Արցախի և Արցախի ժողովրդի պահպանության ընտրված ճանապարհով: