Ջեյ Դի Վենսը, ով պետք է ստանձնի ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը, եթե Դոնալդ Թրամփը նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո վերադառնա Սպիտակ տուն, բացահայտել է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու Հանրապետական կուսակցության թեկնածուի որոշ մանրամասներ։
Շոն Ռայանի փոդքաստում, որը հասանելի է YouTube-ում, Վենսն ասել է, որ «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ներկայիս սահմանազատման գիծը պետք է դառնա ապառազմականացված գոտի»։ Նրա խոսքով՝ այդ գոտին անհրաժեշտ է ուժեղացնել՝ թույլ չտալու համար Ռուսաստանի կողմից Ուկրաինա կրկնվող ներխուժումը։
Փոխնախագահի թեկնածուն նաև ասել է, որ Ուկրաինան մնում է ինքնիշխան և անկախ պետություն, և Կրեմլը կստանա Կիևի՝ Հյուսիսատլանտյան դաշինք չմտնելու երաշխիքներ։
Միաժամանակ Վանսը չի պատասխանել, թե ինչ է լինելու Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքների հետ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: