BBC
Իսրայելի զինված ուժերը ցամաքային մարտեր են անցկացնում Լիբանանի հարավում, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի նոր հայտարարության մեջ՝ միաժամանակ մի քանի շրջաններում գործողությունների մասին:
«Կոմանդոսի ուժերը, այդ թվում՝ Էգոզի ստորաբաժանման զինվորները, հայտնաբերել և ոչնչացրել են «Հեզբոլլահի» մարտական կառույցները… Զորքերը Իսրայելի ռազմաօդային ուժերի հետ համատեղ ոչնչացրել են ահաբեկիչներին և նրանց ենթակառուցվածքը՝ օգտագործելով ճշգրիտ կառավարվող զինամթերքը», ասված է հայտարարության մեջ։
Բացի այդ, վերջին ավիահարվածները ոչնչացրել են «ավելի քան 150 ահաբեկչական ենթակառուցվածք», ասել են զինվորականները:
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է առաջին իսրայելցի զինվորի մահը Լիբանան ցամաքային ներխուժումից ի վեր: Սա 22-ամյա կապիտան Էյտան Յիցխակ Օստերն է էլիտար հրամանատարական «Էգոզ» ստորաբաժանումից, որը մասնագիտացած է հակապարտիզանական գործողություններում:
Լիբանանյան բանակը հաստատել է Իսրայելի ներխուժումը։ Սոցցանցերում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ իսրայելական զորքերը խախտել են Կապույտ գիծը՝ ՄԱԿ-ի կողմից վերահսկվող սահմանը, որը բաժանում է Իսրայելը և գրավյալ Գոլանի բարձունքները Լիբանանից՝ մոտ 400 մետր առաջ շարժվելով դեպի հարավային Լիբանան:
Իսրայելական զորքերը «որոշ ժամանակ անց հետ են քաշվել», ասվում է զեկույցում։
«Հեզբոլլահի» խոսնակն ասել է, որ այսօրվա բախումները Իսրայելի պաշտպանության բանակի հետ հարավային Լիբանանում «պատերազմի առաջին փուլի» մաս են կազմում:
«Մեր ուժերը և դիմադրության մարտիկները լիովին պատրաստ են պաշտպանվել թշնամուց», – Reuters-ը և NBC-ն մեջբերում են Հեզբոլլահի խոսնակ Մոհամմադ Աֆիֆին:
Աֆիֆը հավելել է, որ Հեզբոլլահը բավականաչափ զենք ունի իսրայելական բանակի դեմ կռվելու համար։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: