Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային քանդումը։ Վերջին օրերին Թումանյան փողոցի երկայնքով մայրաքաղաքի պատմական թաղամասը հողին են հավասարեցրել՝ ոտնահարելով 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի մասնավոր շինությունների հազարավոր սեփականատերերի սեփականության իրավունքը։
Այս մասին գրում է Արցախի մշակույթի նախկին նախարար, այժմ Մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի ղեկավար Սերգեյ Շախվաերդյանը։
Նա կոչ է անում Ստեփանակերտի բնակիչներին շտապ կազմակերպվել և բոլոր առկա միջոցներով պահանջել Հայաստանի իշխանություններից և միջազգային կազմակերպություններից հրապարակային քայլեր ձեռնարկել Արցախի բնակիչների հավաքական իրավունքները, այդ թվում՝ վերադարձի իրավունքը և սեփականության իրավունքը ապահովելու համար։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: