Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը վերականգնել է իր հսկայական սեփականությունը Թուրքիայում

  • 08:00 11.10.2024

Davit Meliksetyan օգտատերը գրում է․

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հաղթել է դատական գործընթացը՝ Թուրքիայում իր հսկայական սեփականությունը վերադարձնելու համար, հայտնում է The Armenian Weekly-ն։

2012 թվականին Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հայց էր ներկայացրել՝ վերադարձնելու ավելի քան հազար անշարժ գույք, որը տասնամյակներ առաջ բռնագրավվել էր թուրքական կառավարության կողմից: Թուրքիայում տարիներ տևած դատական գործընթացներից հետո Պատրիարքությունն անցյալ շաբաթ վերջապես մեծ հաղթանակ տարավ:
1973 թվականին Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությունը բռնագրավել էր Երուսաղեմի Պատրիարքության գույքը՝ պնդելով, որ Օսմանյան կայսրության ժամանակ ստեղծված Մար Յակուբի հայկական եկեղեցու հիմնադրամն այլևս չի գործում: Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան Մանուգյանի 2012 թվականի հայցը սկզբնապես մերժվել էր ինչպես Անկարայի ստորադաս դատարանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի կողմից, որից հետո Պատրիարքը բողոք էր ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան, որը վճռել էր, որ ստորադաս դատարանը խախտել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության իրավունքները: 
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը միայն Ստամբուլում ուներ շուրջ 1200 կալվածք: Պատրիարքարանը ուներ նաեւ տասնյակ այլ կալվածքներ ամբողջ Թուրքիայում, որոնք կառավարության կողմից բռնագրավվել էին 1915 թ․ Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում: Պատրիարք Մանուկյանը նշեց, որ Թուրքիայի Յալովա քաղաքում Երուսաղեմի պատրիարքարանի սեփականություն հանդիսացող շատ մեծ եւ արժեքավոր մի կալվածք 1950 թ․ մի թուրքահայի կողմից վաճառվել է մի թուրքի, որից հետո նա փախչել Միացյալ Նահանգներ։ Պատրիարքն ասաց, որ ինքը շահագրգռված է դատական հայց հարուցելու այդ թուրքահայի ժառանգների դեմ: Այդ մասին դեռ 2019-ին գրել է Հարութ Սասունյանը։

f