Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթային հրթիռային համալիրի առաջին մարտկոցը, հայտնում է The New Indian Express-ը։
Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության ( Defense Research and Development Organization) մշակած և Bharat Electronics Limited (BEL) ընկերության արտադրած «Աքաշ»-ը «երկիր-օդ» դասի հրթիռ է, որը կարող է 25 կմ հեռավորության վրա խոցել կործանիչներ, հրթիռներ (թևավոր, «երկիր-օդ» դասի), անօդաչու սարքեր և այլ օդային միջոցներ։
«Աքաշ» ԶՀՀ-ի յուրաքանչյուր մարտկոց համալրված է Rajendra 3D պասիվ էլեկտրոնային սկանավորվող ռադարով և չորս արձակման կայանով՝ յուրաքանչյուրը երեք հրթիռով, որոնք բոլորը փոխկապակցված են:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: