Ինքնաբավարարում․ Հիմա էլ Բաքվում պնդում են, որ հայերը եկել են Հնդկաստանից

  • 15:48 12.11.2024

Ինտերնետային տարածքում ակտիվ պայքար է մղվում հայերի և նրանց հողերը օկուպացրած հարևանների միջև։ Այս պայքարը միակողմանի, աբսուրդ է և հաճախ անպատասխան է։

Բաքվի բոթերը, որոնք տարիներով հայերին անվանում էին «եկվորներ» Հայկական լեռնաշխարհում, երկար ժամանակ չէին կարողանում կողմնորոշվել, թե որտեղից են “եկել” հայերը։ Այժմ նրանց նոր հանձնարարություն է տրվել, և սկսվել է արշավ՝ հայերին ուղարկում են հայրենիք՝ Հնդկաստան։ Զուգահեռ պնդվում է, որ ադրբեջանցիները բնակվել են Հայկական լեռնաշխարհում Նոյի ժամանակներից, ուղղակի լեռնաշխարհը սխալմամբ անվանվել Հայկական։

Ներկայումս, երբ Էրդողանը կոչ է անում բոլոր թյուրքական երկրների անցնել ընդհանուր այբուբենի՝ լատինական տառերով, Բաքվի բոթերը փորձում են աշխարհին համոզել, որ հայերենը սարսափելի նման է հինդիին, և ընդհանրապես, հայերը՝ բոշաներ են, այսինքն՝ Հնդկաստանից ժամանած ցիգաններ։

Ամեն մեկը, իհարկե, զվարճանում է իր հնարավորությունների սահմաններում, բայց, ասենք, Իրանի կողմից Հայաստանի հետ հազարամյակների պատմական կապերի մասին հայտարարությունների, ադրբեջանցիներին քմծիծաղով իրանցիների վերաբերմունքի ֆոնին, Բաքվի ջանքերը՝ Արցախի հայերին ներկայացնելու որպես եկվորներ, ցեղասպանության ակտ են հիշեցնում։

Նույնիսկ Արցախի օկուպացիայից, ամբողջ գյուղերի քանդումից ու բնիկ բնակչության տեղահանությունից հետո պայքարը հայերի ազգային ինքնության և իրավունքների դեմ չի դադարում։ Արդարացնելու համար օտար հողերի օկուպացիան, հայերին փորձում են ներկայացնել որպես առանց տարածքի և պետության ազգ։

f