“Մենք փաստում ենք, որ Ադրբեջանը տիրացել է մեր տներին”

  • 17:22 15.11.2024

«Մենք դիմում ենք ամբողջ աշխարհին, որ Բաքվում COP29-ի անցկացումը դա համաշխարհային քաղաքականության տապալումն է, որովհետեւ մի երկիր, որը ցեղասպանություն է իրականցրել ու էթնիկ զտման ենթարկել 150 հազար արցախցիներին, չի կարող լինել ցիվիլ աշխարհի ներկայացուցիչ»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Վերադրաձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։

Նրա խոսքով՝ այն հանցագործությունները, որոնք ադրբեջանցիներն իրականացրել են կոնկրետ Հադրութ քաղաքում, չեն տեղավարվում համամարդկային արժեքների մեջ։ 21-րդ դարում մարդիկ իրագործել են հանցագործություններ, որոնք իրագործում էին նախնադարյան մարդիկ։

«Ադրբեջանը, որը թաթախված է նավթի մեջ, չի կարող խոսել էկոլոգիայից։ Տարածքային ամբողջականության վերկանգնման տակ Ադրբեջանը նպատակ է դրել ուղղակի տիրանալ Արցախի բնությանը։ Տիրացել է Արցախի հողերին, անտառներին, արոտավայրերին ու ջրերին։ Դրա համար Ադրբեջանին պետք էր յուրացնել մեր հողը, պատմությունը, մեր մշակույթը։ Այսօր արցախցիների տներում ապրում են տեռորիստները։ Սպանելով հայ կանանց, երեխներին ու ծերերին՝ Ադրբեջանը փորձում է աշխարհի աչքերը փակել իր էկոավաններով եւ ուզում է ապացուցել աշխարհին, որ ինքը կարող է լինել քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկը։ Մենք փաստում ենք, որ Ադրբեջանը տիրացել է մեր տներին, այսօր 150 հազար արցախցիներ տեղահանվել են իրենց տներից, իրենց պապերի հողերից։ Միայն Հադրութում դաժանաբար իրենց տներում ու բակերում սպանվել են 23 հոգի, 16-ը մինչ այսօր անհետ կորած են համարվում։ Սպանվածների թվում վեց կանայք են, որոնք գլխատվել, մասնատվել ու գնադակահարվել են։ Մենք դիմում ենք աշխարհին, որ Ադրբեջանը չի կարող լինել քաղաքակիրթ աշխարհի մասնիկը»,- ասաց Մարգարիտա Քարամյանը։

f