Գրետա Թունբերգը COP29-ի մասնակիցներին կոչ արեց այցելել Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին

  • 19:02 15.11.2024

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ «Stop Greenwashing Genocide!» խորագրով ակցիային մասնակցում էր նաեւ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունաբերդը։

Նա իր ելույթում հայտարարեց, որ Ադրբեջանը ցեղասպանական ակտ է իրականացրել Արցախի հայերի նկատմամբ եւ հիմա փորձում է «կանաչ լվացում» իրականացնել։

«Ադրբեջանի ձեռքերն արյունոտ են, անընդունելի է COP29-ի անցակցումն այդ երկրում։ Եվ այն երկրների ղեկավարները, որոնք Բաքվում մասնակցում են այդ համաժողովին, արդարացնում են Ադրբեջանի քաղաքականությունը»,- հայտարարեց նա։

Գրետա Թունբերգը COP29-ին մասնակցող պաշտոնյաներին ու լրագրողներին կոչ արեց այցելել Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին՝ նշելով, որ նրանք էթնիկ զտման հետեւանքով են հայտնվել այնտեղ։

Ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել ՄԱԿ-ի գրասենյակին, որով կոչ են անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին գնալ Արցախ եւ պարզել, թե ինչու այնտեղ այլեւս հայեր չեն ապրում։

f