Գեղամ Ստեփանյան. Մենք պաշտպանում ենք Արցախի ժողովրդի անհատական ​​և հավաքական իրավունքները (video)

  • 09:47 28.12.2024

2024 թվականին Արցախի անհատական ​​և հավաքական իրավունքների պաշտպանությանն ուղղված բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Step1.am-ի խնդրանքով մանրամասն անդրադարձել է 2024 թվականին կատարված աշխատանքներին, 2025 թվականի մարտահրավերներին՝ շուրջ 150 հազար բռնի տեղահանվածների քաղաքական, իրավական, սոցիալական իրավունքների պաշտպանության համատեքստում։

Իրավապաշտպանը խոսեց միջազգային ատյաններում ներկայացված զեկույցների, հայցերի և պահանջների մասին, իր կարծիքը հայտնեց վերադարձի իրավունքի, սեփականության, սոցիալական արդարության և այլնի վերաբերյալ։

Իսկ այն, որ տիրող քաղաքական իրողությունների ֆոնին Արցախի հարցը փակված չէ, կարելի է հաջողություն համարել, ասաց նա։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ արցախցիների սեփականության իրավունքը միջազգային ատյաններում քննվող գործերի թվում է, և քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել այդ պահանջներից, միջազգային ատյաններ անձնական բողոքարկման կարիք չկա։

Որպես բացթողում Ստեփանյանը նշեց, որ մենք չենք կարող օգտագործել մեր ներուժը, բայց դեռ իվիճակի չենք համախմբել ուժերը։

Ալվարդ Գրիգորյան