Այսօր Ստեփանակերտում բողոքի ակցիա անցկացրած մի խումբ կանանց ընդունել են Արցախի պետական նախարարն ու նախագահի օգնականը։ Ինչպես նշեց ակցիայի նախաձեռնող Ժաննա Արզումանյանը, իրենք պայմանավորվել են սպասել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա որոշմանը, նոր միայն պահանջել իրենց հարցերի պատասխանները։ Կանայք պահանջել են բացել ճանապարհը, ապահովել երեխաների անվտանգությունն ու սնունդը։
Արզումանյանի խոսքով, իրենք որոշել են ցրվել, մինչեւ կպարզվի ՄԱԿ-ի հետ կապված իրավիճակը։