ԱՄՆ-ի հեռացող նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը՝ հունվարի 15-ին, ժողովրդին ուղղված իր հրաժեշտի ուղերձում ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել «զգույշ լինել» երկրում զարգացող «օլիգարխիայի» դեմ։ «Այսօր Ամերիկայում օլիգարխիա է ի հայտ գալիս, որը բառացիորեն սպառնում է մեր ողջ ժողովրդավարությանը», – ասաց 82-ամյա դեմոկրատը իր միակ նախագահական ժամկետի ավարտին, հավելելով, որ դա «իշխանության կենտրոնացում է մի քանի գերհարուստ մարդկանց ձեռքում»։
ԱՄՆ քաղաքացիները «թաղված են թյուր պատկերացումների և ապատեղեկատվության մեջ, որը խթանում է իշխանության չարաշահումը», – ասել է Բայդենը՝ քննադատելով X-ին և Meta-ին և նրանց սեփականատերեր Իլոն Մասկին, ով դարձել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը, և Մարկ Ցուկերբերգին։
«Գերհարուստների ձեռքում» իշխանությունը կենտրոնանալու է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ հենց այդ մարդիկ կարող են ազդել յուրաքանչյուրի մտքի վրա։ «Բջջային հեռախոսակապի» տարածման գործընթացը աշխարհում գրեթե ավարտված է, և 8 միլիարդ մարդկանցից յուրաքանչյուրն իր ձեռքում ունի մի գաջեթ, որի միջոցով նա կապվում է համաշխարհային քաղաքականությանը և որի միջոցով իրեն վրա ազդում են։
Հարցն այս ազդեցության աղբյուրն է, և Բայդենը մատնանշում է, որ Թրամփի նախագահության օրոք այդ ազդեցության աղբյուրը լինելու է ոչ թե պետական կամ դասային շահերը, այլ գերհարուստների խմբի փորձարկումները մարկանց վրա։ Մասկն ասում էր, որ իր գլոբալ նախագծերից ամենագրավիչը բարդ համակարգչային խաղի ստեղծումն էր՝ ակնարկելով, որ այդ ժամանակ նա սկսեց հասկանալ, թե ինչպես է ստեղծվել այս աշխարհը։ Բարի գալուստ նոր աշխարհի ստեղծման խաղ։