Փաշինյան. Ղարաբաղի ղեկավարների դեմ Բաքվի կողմից հոգեներգործուն նյութեր օգտագործելու վերաբերյալ հետախուզական տվյալներ կան

  • 10:01 26.01.2025

«Ես այնտեղ գտնվող որևէ մեկին իմ հակառակորդը չեմ համարում: Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվում է և օգտագործվելու է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար: Ավելին, մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից։ Մենք շատ մտահոգված ենք այդ գործընթացով», – ասել է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունները։

Փաշինյանի այն հայտարարությունը, թե դատարանում տրված «ցուցմունքները» տրվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ, նպատակ ունի հերքել այն, ինչ կասեն «ամբաստանյալները» դատարանում։ Վերլուծաբանները կարծում են, որ դա առաջին հերթին վերաբերում է Գանձակի հրթիռակոծմանը։

Հարցին, թե ինչ են անում Հայաստանի իշխանությունները սրան հակազդելու համար, Փաշինյանը նշեց, որ բոլոր հնարավոր միջոցներով փորձում են լուծել այս հարցը։ «Այսօր կան գերտերություններ, որոնց քաղաքացիները տարբեր երկրներում նույն վիճակում են։ Եվ երկար տարիներ չեն կարող վերադարձնել»,- ասաց Փաշինյանը։

f