
Մայիսի 5-ին, ժամը 14:00-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» կոնֆերանս դահլիճում (հասցե՝ Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 19) DIALOG կազմակերպությունը կանցկացնի Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նիկիտա Շանգինի «Ո՞վ և ո՞ւմ հողի վրա է ստեղծել Լեռնային Ղարաբաղի ճարտարապետական գլուխգործոցները» գրքի շնորհանդեսը՝ հեղինակի, Հայաստանի գիտական և կրթական հաստատությունների ներկայացուցիչների, արցախյան մտավորականության և երիտասարդության մասնակցությամբ։
Նիկիտա Շանգինը Ռուսաստանի Դաշնության պատվավոր ճարտարապետ է, պրոֆեսոր, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի անդամ, Ռուսաստանի ճարտարապետների միության «Ոսկե հատույթ» մրցանակի և Ռուսաստանի ազգային ճարտարապետական «Բյուրեղապակյա Դեդալոս» մրցանակի դափնեկիր, «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» հեռուստախաղի «Բյուրեղապակյա բու» մրցանակի դափնեկիր, Մեծ թատրոնի վերակառուցման գլխավոր ճարտարապետ։
Այս աշխատության մեջ հեղինակը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի պատմական հայկական ճարտարապետական հուշարձանները, ինչպես նաև ադրբեջանական փորձերը՝ խեղաթյուրելու պատմական փաստերը և յուրացնելու հարուստ հայկական մշակութային ժառանգությունը։
Մուտքն անվճար է։