
Չարենցավանի համայնքապետարան–ը հայտնում է․
“Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը հանձնառու է պաշտպանելու արցախցիների վերադարձի ու ինքնորոշման իրավունքը՝ ստեղծելով նոր բնակավայր Սվարանցում։ Այստեղ կառուցվելու են 20 ժամանակակից առանձնատներ բռնի տեղահանված ընտանիքների համար։
Բացի ապահով միջավայրից նոր բնակիչները կստանան տան կահավորման աջակցություն, գյուղատնտեսական միջոցներ, արևային ջրատաքացուցիչներ և փոքր բիզնեսի խթանման հնարավորություններ”։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հիմնադրամը տներ է պատրաստվում կառուցել նաև Տաթևում։