Միրզոյանը կարծում է, որ «էթնիկ զտումներ» տեղի են ունեցել «Հայաստանի սահմանների մոտ»

  • 10:46 26.05.2025

Հայաստանն անմիջականորեն իր սահմանների մոտ է ենթարկվել էթնիկ զտումների։ Այս մասին «Երևանի երկխոսություն 2025» միջազգային ֆորումում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Էթնիկ զտումները մեզանից այնքան էլ հեռու չեն, մենք դառնում ենք դրանց ականատեսները։ Մենք դրա հետ բախվում ենք մեր սահմանների մոտ», – ասաց նա։

Ֆորումին մասնակցելու համար Հայաստան են ժամանել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ֆրանսիայի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Սլովակիայի վարչապետը։

Եվ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այս հարթակն օգտագործում է միայն Արցախից ևս մեկ անգամ հրաժարվելու համար, որտեղ ընդամենը մեկուկես տարի առաջ իրականացվել է օկուպացիա, ամբողջ բնակչության տեղահանություն՝ ցեղասպանության սպառնալիքի ներքո։

Հայաստանը չի հրաժարվում 2020 թվականի Եռակողմ հայտարարությունից, որը ստորագրել է ՀՀ վարչապետը, և այս համատեքստում առաջանում է իրավական կազուս. եթե Հայաստանը կարծում է, որ Արցախը գտնվում է Հայաստանից դուրս, ապա ի՞նչ կարգավիճակով է ՀՀ վարչապետը ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Եթե ​​այս ստորագրությունը վավեր է, ապա Հայաստանը պետք է Արցախի տարածքը համարի օկուպացված։