Հունիսի 1-ն այն օրն է, երբ մանկությունը պետք է հնչի ոչ թե լացով, այլ ծիծաղով։
«ՄիլաԳրի» հիմնադրամը ավանդաբար երեխաներին պարգևում է ջերմություն, սեր ու ապագայի հավատ։
Այս տարի մենք կազմակերպում ենք Արցախի երեխաների նկարչական ցուցահանդես՝ «Իմ Հայրենիք. Իմ տուն. Իմ Արցախ» թեմայով։
Յուրաքանչյուր աշխատանք երեխայի ձայնն է, խաղաղության, տան ու պատերազմի չգոյության երազը։
Կանցկացվի նաև նկարչության վարպետաց դաս:
Դասավանդողներ՝ Գայանե Պետրոսյան և Միրիտա Բարդակճյան։
⠀
Ավարտին երեխաներին սպասվում է քաղցր պաղպաղակ և ջերմ մթնոլորտ։
⠀
Ժամանակը՝ հունիսի 1, ժամը 12:00-17:00,
Վայրը՝ հարմարավետ «Թումանյան՚ս ԱՐՏ» սրճարան՝ Երիտասարդական մետրոյի մոտ։
⠀
Հատուկ շնորհակալություն մեր լավ բարեկամ @heinrich.geuther -ին Գերմանիայից՝ միջոցառման կազմակերպման համար, և «Թումանյան՚ս ԱՐՏ»-ին՝ հյուրընկալության ու հյուրասիրության համար։
⠀
Անկարող ենք փոխել անցյալը, բայց միասին կարող ենք պատկերել պայծառ ապագան։