Ալեն Սիմոնյանը արցախցիներին մեղադրեց “արևմտյան ադրբեջանի” մեջ

  • 13:18 27.05.2025

«Մենք էլ ենք տարածքային պահանջ ներկայացնում Ադրբեջանին, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր ինչ-որ նախագահ են ընտրում իրենց համար։ Մենք դա չենք նկատում, բայց դրան ի պատասխան Ադրբեջանի արած քայլերն ասում ենք՝ տեսա՞ք՝ ինչ արեց։ Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր Ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է՝ ես էլ հեսա կգամ, կմտնեմ «արեւմտյան Ադրբեջան» կհիմնադրեմ։ Էն մի մասը նկատում եք, սա չեք նկատո՞ւմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա՝ Ալիեւի հայտարարություններն ու քայլերը հայելային արձագանք են նրան, ինչ անում ենք մենք։

«Ինքը հիմա փորձում է նույն բաներն անել մեզ հետ, ինչը, իր ընկալմամբ, մենք ենք իրենց հետ։ Ինքը որոշել է, որ եթե մենք արդարացիորեն, բոլոր փաստերով ասում ենք՝ Ղարաբաղ, ինքը պիտի ասի՝ արեւմտյան Ադրբեջան։ Ու տենց է անելու, մերվեք այդ մտքի հետ, թարգեք ձեր աշխարհում ապրել, թարգեք ձեւ անել, որ կա Հայաստանն իր պատմության գրքով, եւ մնացածը ոչ կարեւոր ազգեր են։ Հերիք է ասել՝ մենք՝ հայերս, երբ դուդուկ էինք նվագում եւ ծիրան էինք աճացնում, իրենք ծառերի վրա էին։ Թարգեք էդ մոտեցումը, մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետության ապագան, սխալ բան եք անում»,- նշեց նա։

Ադրբեջանի իշխանությունները խոսում են այսպես կոչված «300 հազար փախստականների վերադարձի» մասին Հայաստան։ Անդրադառնալով այս ծրագրերին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Մենք ասում ենք, որ Ղարաբաղի բնակչությունը պետք է վերադառնա ապրելու Ադրբեջանում։ Եվ դա ինքը վերցնում է, նույն ձեւով պատասխանում է մեզ»։

Ալեն Սիմոնյանը նաեւ հույս հայտնեց, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո հայհերն ու ադրբեջանիցները առեւտուր կանեն։

«Երբ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ իրենք ժամանակին ապրել են՝ Հայաստանի տարածքում։ Խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո Հայաստանի եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առեւտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձեւերով կոմունիկացվել ու շփվել»,- նշեց նա։