ԱՄՆ-ում տարրական դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել են երեք երեխա և մեկ ուսուցիչ

Օրեգոն նահանգի Բենդ քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն երեք երեխա և մեկ ուսուցիչ, հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, հայտնել է տեղական ոստիկանությունը։

CNN-ի փոխանցմամբ՝ 16-ամյա մի տղա կրակ է բացել աշակերտների վրա. նրա անունը և դրդապատճառը դեռևս անհայտ են։ Նախնական տվյալներով՝ հարձակման պահին դպրոցում գտնվել է մոտ 400 երեխա և 40 աշխատակից։

Բենդի ոստիկանության մամուլի ծառայության տվյալներով՝ երկու մարդ՝ մեկ ուսուցիչ և յոթ տարեկան երեխա, հոսպիտալացվել են։ Տուժածների ճշգրիտ թիվը դեռևս պարզված չէ։ Կրակողը սպանել է ուսուցիչներից մեկին, ինչպես նաև հինգ, ութ և տասնմեկ տարեկան երեք երեխաների։

CNN-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը, հաղորդում է, որ կրակողը սպանվել է նախքան ոստիկանների դեպքի վայր հասնելը. տեղի բնակիչը տեսել է, թե ինչպես է դեռահասը զենքով մտնում դպրոց և զինաթափել նրան։

CNN-ը նշում է, որ Բենդի կրակոցը 2026 թվականի սկզբից ի վեր ամերիկյան դպրոցների տարածքում տեղի ունեցած 36-րդ նմանատիպ միջադեպն է։