Հայաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Իրան հարաբերությունների կարգավորմանը. ՀՀ արտգործնախարար

  • 16:56 05.06.2025
Հայաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-Իրան հարաբերությունների համատեքստին, մենք մեր բոլոր գործընկերներն տեղեկացրել ենք, վերջերս էլ թարմացրել ենք այդ տեղեկացումը, որ պատրաստ ենք մեր հնարավորություններն ի նպաստ բերել մեր երկու՝ թեկուզ և հակադիր դիրքորոշումներ ու դիրքավորումներ ունեցող գործընկերների միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նախարար Միրզոյանն ընդգծեց՝ Հայաստանն արդեն բավականին մեծ փորձ է կուտակել հարաբերությունների կարգավորման համատեքստում և պատրաստ է իր փորձը գործընկերներին էլ փոխանցել։
Ի դեպ, սպասվում է Իրանի նախագահի այցը Երեւան։