Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան. նրանք պահանջում են չեղարկել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը։
Նշենք, որ նրանք շուրջ 5 ժամ է՝ նստացույց են իրականացնում Ազգային Ժողովի դիմաց։ Անհետ կորածների հարազատները նշում են, որ իրենց հարցով գործերով հենց Արմեն Աբազյանն էր զբաղվում, և մտավախություն ունեն, որ նրան պաշտոնից հեռացնել, նշանակում է փակել անհետ կորածների գործերը:
ԱԺ-ու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամեն ինչ կախված չէ Աբազյանից, և ինքը անձամբ է զբաղվում անհետ կորածների հարցերով, սակայն հարազատներն այլևս նրան չեն հավատում։