Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը հաստատել է օտարերկրյա քաղաքացիների կողմից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու դիմումի լրացման կամավոր բնույթը՝ գործածելով «ruID» հավելվածը:
«Լրացված դիմումի բացակայությունը չի ազդի սահմանային հսկողության իրականացման վրա և չի հանդիսանա մուտքի մերժման հիմք:Միևնույն ժամանակ, խնդրում ենք նկատի ունենալ, որ «ruID» հավելվածի միջոցով մուտքի դիմումը լրացնելու դեպքում օտարերկրյա քաղաքացիներին հասանելի կլինեն մի շարք առավելություններ, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի Դաշնությունում նրանց հարմարավետ կացության ապահովմանը.
Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից Ռուսաստանի Դաշնություն մուտքի սահմանափակումների առկայությունը նախապես ստուգելու հնարավորություն;
Ռուսաստանում գտնվելու պարզեցումը՝ դիմումի մեջ պարունակվող տեղեկատվության հիման վրա օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծման շնորհիվ;
Պետական ծառայություններ ստանալիս վարչական և այլ խոչընդոտների նվազեցում (կամավոր բժշկական ապահովագրության պոլիս ձեռք բերելու դեպքում, որպես ինքնազբաղված գրանցվելու և այլն);
Կապի պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ СНИЛС-ի ավտոմատ գրանցում (ռուսական SIM քարտի ձեռքբերման դեպքում);
Պետական մարմինների և կազմակերպությունների հետ ապագայում լիարժեք էլեկտրոնային եղանակով փոխգործակցության հնարավորության ապահովում»,–ասված է հաղորդագրության մեջ: